Գլխավոր տեղեկություն
Համար
N 1409-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2024 թվականի N 1409-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ հավելված) 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանների վերակառուցման վարկային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների (այդ թվում նաև՝ խորհրդատվական) ձեռքբերման նպատակով ծրագիրն իրականացնող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից կազմակերպվող մրցույթների ընթացակարգի շրջանակում՝ մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշները և դրանց գնահատման համար ներկայացվող փաստաթղթերը, հայտերի գնահատման ժամկետները, մասնակիցների կողմից հայտի, իսկ ընտրված մասնակցի կողմից՝ պայմանագրի և որակավորման ապահովման չափերը, կանխավճարի մարման կարգը, ինչպես նաև պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները սահմանվում են գնման հայտով՝ չկիրառելով հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության և նույն կետի 9-րդ, 10-րդ ու 21-րդ ենթակետերը, 33-րդ կետի, 60-րդ կետի և 114-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ