Գլխավոր տեղեկություն
Համար
N 122-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.08.2024
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.06.2024
Ստորագրող մարմին
Գյումրի համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
26.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հունիսի 2024 թվականի N 122-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 3-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «6 335 812 800 (վեց միլիարդ երեք հարյուր երեսունհինգ միլիոն ութ հարյուր տասներկու հազար ութ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «6 743 880 724 (վեց միլիարդ յոթ հարյուր քառասուներեք միլիոն ութ հարյուր ութսուն հազար յոթ հարյուր քսանչորս)» թվով և բառերով,

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «6 653 294 400 (վեց միլիարդ վեց հարյուր հիսուներեք միլիոն երկու հարյուր իննսունչորս հազար չորս հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «7 061 362 324 (յոթ միլիարդ վաթսունմեկ միլիոն երեք հարյուր վաթսուներկու հազար երեք հարյուր քսանչորս)» թվով և բառերով:

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4, հավելվածների:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Կողմ (21)

Դեմ (0) 

Ձեռնպահ (0)

 

Վ. Սամսոնյան

Գ. Մելիքյան

Մ. Սահակյան

Տ. Հովհաննիսյան

Ա. Հովհաննիսյան

Թ. Համբարձումյան

Ն. Պողոսյան

Գ. Պասկևիչյան

Խ. Վարաժյան

Հ. Ասատրյան

Ս. Խուբեսարյան

Ե. Խանամիրյան

Ա. Մաթևոսյան

Լ. Մուրադյան

Հ. Ստեփանյան

Գ. Մանուկյան

Կ. Սոսյան

Ս. Ադամյան

Ն. Միրզոյան

Հ. Մարգարյան

Կ. Մալխասյան

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ

 

ք. Գյումրի

«26» հունիսի, 2024 թվական

 

 

Հավելված 1-4

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թ.-ի 

հունիսի 26-ի N 122-Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թ.-ի

հունվարի 23-ի N 3-Ն որոշման»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան