Գլխավոր տեղեկություն
Համար
N 2941-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2941-Ա

«31» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գագիկ Հարությունյանի 2024 թվականի հուլիսի 19-ի թիվ Դ-92785-24 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն իրականացվել է վարչարարություն:

Ուսումնասիրելով Գագիկ Հարությունյանի 2024 թվականի հուլիսի 19-ի թիվ Դ-92785-24 դիմումը, գնահատելով նշված դիմումին, ինչպես նաև ի լրումն ներկայացված՝ 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ Դ-97288-24 դիմումին կից ներկայացված ապացույցները, գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2024 թվականի հուլիսի 19-ի թիվ Դ-92785-24 դիմումով Գագիկ Հարությունյանը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 8-ի N 2529-Ա որոշումը, խնդրել է փոխհատուցել «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հունիսի 3-ին տրված՝ հետքաբանական և ապրանքագիտական թիվ 24-1402 եզրակացության դիմաց վճարված 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից քամու արագության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար վճարված և 2024 թվականի հունիսի 18-ի թիվ 122 վճարման հանձնարարականով հավաստվող 6,960 (վեց հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամը:

Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 8-ի N 2529-Ա որոշման 1-ին կետով Գագիկ Հարությունյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2024 թվականի հունիսի 4-ի թիվ Դ-71517-24 դիմումը բավարարվել է:

Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 8-ի N 2529-Ա որոշման 2-րդ կետով նախատեսվել է «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հունիսի 3-ի թիվ 24-1402 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Toyota camry 2.5» մակնիշի 99VV997 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի հատված ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 608,000 (վեց հարյուր ութ հազար) ՀՀ դրամը փոխհատուցել Գագիկ Հարությունյանին:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի հուլիսի 30-ին տրված թիվ GM 03,№52 տեղեկանքի և 2024 թվականի հունիսի 19-ի թիվ B3161476202 հաշիվ վավերագրի համաձայն՝ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացված փորձաքննության արդյունքում 2024 թվականի հունիսի 3-ին կազմված թիվ 24-1402 եզրակացության համար Գագիկ Հարությունյանի կողմից վճարվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Գագիկ Հարությունյանի 2024 թվականի հուլիսի 19-ի թիվ Դ-92785-24 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դիմումի առարկային առնչվող ապացույցներով հիմնավորվում է «Toyota camry 2.5» մակնիշի 99VV997 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի փորձաքննության նպատակով Գագիկ Հարությունյանի կողմից «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից քամու արագության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով վճարված 6,960 (վեց հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախսեր, փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով և 1058-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Գագիկ Հարությունյանի՝ 2024 թվականի հուլիսի 19-ի թիվ Դ-92785-24 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին.

«Toyota camry 2.5» մակնիշի 99VV997 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի փորձաքննության նպատակով Գագիկ Հարությունյանի կողմից «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից տեղեկատվություն ստանալու նպատակով վճարված 6,960 (վեց հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախսեր, փոխհատուցել Գագիկ Հարությունյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան