Գլխավոր տեղեկություն
Համար
N 3316-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3316-Ա

«28» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

28.08.2024թ. 

հ. 3316-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Էդուարդ Սարգիսով

Դավթաշեն 16-րդ թաղամասի դիմաց, Դավթաշեն գյուղին հարող տարածք, հ.96

հողամաս

Էդուարդ Սարգիսովին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 16-րդ թաղամասի դիմաց, Դավթաշեն գյուղին հարող տարածքում գտնվող հ.96 հողամասին /վկ. հ.05012023-01-0035/ տրամադրել հասցե՝ Սամվել Գևորգյան փողոց, հ.94/23

01043STBNF8S

 

2

Աշոտ Վարդանյան

Ա. Բաբաջանյան փողոց, հ.48 և հ.48/1

շինություն

21.08.2024թ. հ.01/19-Դ-97544-24-652 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Աշոտ Վարդանյանի կողմից Ա. Բաբաջանյան փողոցի հ.48 և հ.48/1 հասցեներում վերակառուցված շինությանը տրամադրել հասցե՝ Ա. Բաբաջանյան փողոց, հ.48/1

01073QFZVSXT

 

3

Աշոտ Շավեշյան

Ս. Խանզադյան փողոց, հ.45 և հ.45/1

հողամաս

Աշոտ Շավեշյանին սեփականության իրավունքով պատկանող, Ս. Խանզադյան փողոցի հ.45 և հ.45/1 հասցեներում գտնվող հողամասին /վկ. հ.17072024-01-0273 և հ.22042024-01-0058/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ս. Խանզադյան փողոց, հ.45

01093NQNGE5Q

 

4

Բալասան Սաֆոյան

Վ.Վանթյան փողոց,  հ.61ա շենք, հ.8բ

տարածք

Անշարժ գույքի առուվաճառքի 22.08.2024թ. հ.13371 պայմանագրով, Բալասան Սաֆոյանի կողմից ձեռք բերված Վ.Վանթյան փողոցի  հ.61ա շենքի հ.8բ հասցեում գտնվող տարածքին տրամադրել հասցե՝ Վ.Վանթյան փողոց,  հ.61ա շենք, հ.8

01073VDY7NZF

 

5

Քրիստինե Զիլֆուղարյան

/լիազորված անձ/

Խաչիկ Մելիքյան

Նոր Խարբերդ այգետարածք, հ.27 տեղամաս, հ.32

հողամաս

Խաչիկ Մելիքյանին հատկացված, Նոր Խարբերդ այգետարածքի հ.27 տեղամասի հ.32 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 15.08.2024թ. հ. Հ-8672 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 4-րդ փողոց, հ.27/32

01113PJGZXMV

 

6

Անդրանիկ Ազատյան

/լիազորված անձ/

Աշոտ Ազատյան

Վ. Չարբախ 3-րդ փողոց, հ.73

բնակելի տուն

Վ. Չարբախ 3-րդ փողոցի հ.73 հասցեում գտնվող 48.50քմ մակերեսով բնակելի տանը /սեփ. հող 94.0քմ, ընդ բաժն.130.5քմ, հիմք՝ Անշարժ գույքի բաժանման 03.03.2023թ. հ.3883 պայմանագիր և Երևանի քաղաքապետի 14.06.2024թ. հ.2176-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Մարկվարտի փողոց, հ.73/1

01113FGLQPG3

 

7

Մարինե Չաքարյան

Կոմիտասի պողոտա, հ.28ա շենք, հ.20

բնակարան

Մարինե Չաքարյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.28ա շենքի հ.20 հասցեում գտնվող բնակարանի /սեփ. վկ. հ.1973525/ բաժանման հատակագծով առանձնացվող 30.6քմ մակերեսով մասին(նկուղ) տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.28ա շենք, հ.20/1

010339KJPZNC

 

8

Շուշիկ Պետրոսյան

2-րդ Աղյուսագործների փողոց, հ.82ա

բնակելի տուն

Շուշիկ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 2-րդ Աղյուսագործների փողոցի հ.82ա հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.035701/ տրամադրել հասցե՝  Աղյուսագործների 2-րդ փողոց, հ.82/1

01063YUHPSMW

 

9

Սամվել Մաթևոսյան

Յուրի Երզնկյան /

Դավթաշեն 7-րդ/ փողոց, հ.2/2

բնակելի տուն

Սամվել Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 7-րդ փողոցի հ.2/2 հասցեում գտնվող 120.99քմ բնակելի տանը /վկ. հ.12022021-01-0252, հող. 84.123քմ/ տրամադրել հասցե՝ Յուրի Երզնկյան փողոց, հ.2/6

01043BRFRQTP

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան