ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2024 թվականի N 1173-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի «Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 155-Ն որոշման հավելվածի՝
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5․ Սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող և ներքին սպառման համար շրջանառության մեջ դրված արտադրանքը հավաստվում է համապատասխանության գնահատմամբ՝ համապատասխանության հայտարարագրման եղանակով.»․
2) 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) սպառողական փաթեթվածք՝ վերջնական սպառողին իրացվող նիկոտին մատակարարող համակարգի (այսուհետ՝ ՆՄՀ) լիցքավորման համար տարողության, նիկոտին պարունակող արտադրանքի (այսուհետ՝ ՆՊԱ) կամ նիկոտին չպարունակող արտադրանքի (այսուհետ՝ ՆՉՊԱ) համար նախատեսված փաթեթվածք.»․
3) 7-րդ կետի 2-րդ ենթակետում «նիկոտին մատակարարող համակարգի (այսուհետ՝ ՆՄՀ)» բառերը փոխարինել «ՆՄՀ» հապավումով․
4) 7-րդ կետի 3-րդ ենթակետը «նիկոտին պարունակող» բառերից հետո լրացնել «կամ չպարունակող» բառերով․
5) 7-րդ կետի 7-րդ ենթակետում «նիկոտին պարունակող արտադրանք (այսուհետ՝ ՆՊԱ)» բառերը փոխարինել «ՆՊԱ» հապավումով և «նիկոտին» բառից առաջ լրացնել «0,1 մգ/գ և բարձր» բառերով․
6) 7-րդ կետի 8-րդ ենթակետում «նիկոտին մատակարարող համակարգ (ՆՄՀ)» բառերը փոխարինել «ՆՄՀ» հապավումով․
7) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8․1-ին ենթակետով՝
«8․1) ՆՉՊԱ՝ սպառողի կողմից ՆՄՀ-ի շահագործման ընթացքում առաջացող 0,1 մգ/գ-ից պակաս նիկոտին կամ նիկոտինի աղեր պարունակող աերոզոլ ներքաշելու միջոցով օգտագործման համար նախատեսված արտադրատեսակ.»․
8) 7-րդ կետի 9-րդ ենթակետից հանել «նիկոտին պարունակող» բառերը․
9) 7-րդ կետի 10-րդ ենթակետից հանել «նիկոտին կամ նիկոտինի աղեր պարունակող» բառերը․
10) 7-րդ կետի 13-րդ ենթակետը, 19-րդ և 32-րդ կետերը «նիկոտին պարունակող» բառերից հետո լրացնել «կամ չպարունակող» բառերով․
11) 16-րդ կետի 1-ին ենթակետը և 33-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
12) 5-րդ բաժնի 1-ին նախադասությունը հանել․
13) 22-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ այլ հավելումներ, որոնք տպավորություն են ստեղծում, որ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչն առողջության համար օգտակար է կամ ներկայացնում է առողջության համար նվազեցված ռիսկեր» բառերը․
14) 34-րդ կետի 1-ին ենթակետը «ժ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝
«ժա․ վիտամին E- ացետատ,
ժբ․ դիացետիլ,
ժգ․ դիէտիլենգլիկոլ,
ժդ․ էտիլենգլիկոլ,»․
15) 51-րդ կետի 12-րդ ենթակետում «Այս արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը թունավոր է և ծանր կախվածություն է առաջացնում» բառերը փոխարինել «Տվյալ արտադրանքը կարող է վնաս պատճառել Ձեր առողջությանը» ՆՉՊԱ-ի համար և «Պարունակում է նիկոտին, որը թունավոր է և կախվածություն է առաջացնում» ՆՊԱ-ի համար» բառերով․
16) ամբողջ տեքստը, բացառությամբ 16-րդ կետի 2-րդ ենթակետի, «ՆՊԱ» հապավումից (իր հոլովաձևերով) հետո լրացնել «և ՆՉՊԱ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-երորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|