Գլխավոր տեղեկություն
Համար
N 111-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 30.08.24
Ընդունող մարմին
Աբովյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
13.08.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2024 թվականի N 111-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 54-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 08-ի N 2-5 դրական եզրակացությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի հուլիսի 19-ի N 01/03.1/05083-2024 գրությունը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 19-ի N Պ-1623), Աբովյան համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Կոտայքի մարզի Կոտայք-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը՝ համաձայն հավելվածի։

2. Ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ընդգրկել տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի իրականացման միջոցառումներն՝ ըստ առաջնահերթության, հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում։

3. Սահմանել, որ տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծով սահմանված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծով նախատեսված զարգացման միջոցառումների առաջնահերթության:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1036-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու առաջարկով օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ Աբովյան քաղաքի (բնակավայրի) մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի N 1036-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչվելու պահից։

 

Կողմ -22

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ
 

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ
 

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ
 

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ
 

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

 

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ
 

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ
 

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

 

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

 

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ
 

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ
 

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ
 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ
 

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ
 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ
 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ
 

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ
 

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ
 

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ
 

ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ
 

ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ
 

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ

1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Դ. ԶԱՐՈՅԱՆ

 

2024 թ. օգոստոսի 13

ք. Աբովյան

 

Հավելված

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2024 թվական: