Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-61-Ո-Կ-8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 31.07.2024
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.07.2024
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-61-Ո-Կ-8

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի 
նախագահ

Կ. Անդրեասյանի

 

մասնակցությամբ՝

անդամներ


 

 

 

Ա. Աթաբեկյանի

Հ. Գրիգորյանի

Ա. Դանիելյանի

Կ. Թումանյանի

Ե. Թումանյանցի

Մ. Համբարձումյանի

Էդ. Հովհաննիսյանի

Ք. Մկոյանի

Վ. Քոչարյանի

 

Արդարադատության նախարարի տեղակալ
 

Լ. ԲալՅԱՆԻ

Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ


Երևան քաղաքի առաջին

ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական

դատարանի դատավոր

Հ. ՍանոՅԱՆԻ
Ա. Սուջյանի

 


 

Ա. ՍտեփանՅԱՆԻ

 

քարտուղարությամբ՝

 

Թ․ Ղուկասյանի

Մ. Թելոյանի

 

2024 թվականի հուլիսի 9-ին 

 ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարին 22.12.2023 թվականին հասցեագրված և Արդարադատության նախարարությունում 26.12.2023 թվականին ստացված «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը։ Ի լրումն հաղորդման՝ հաղորդում ներկայացնողի կողմից 29.12.2023 թվականի գրությամբ (Արդարադատության նախարարությունում այն ստացվել է 03.01.2024 թվականին) ներկայացվել են փաստաբան Էդգար Հակոբյանի դիմումներն ուղղված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։

Արդարադատության նախարարի 13.02.2024 թվականի թիվ 18-Ա որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իսկ 11.04.2024 թվականի թիվ 33-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է:

Արդարադատության նախարարի 23.05.2024 թվականի թիվ 48-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի 11.06.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

17.06.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ 09.07.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը, 183-րդ հոդվածի 5-րդ մասը, նշել է, որ օրենսդիրն առանձին նորմի շրջանակներում սահմանել է գործի վարույթը կարճելու մասին որոշման, որպես եզրափակիչ դատական ակտի, գործին մասնակցող անձանց տրամադրման ժամկետ, որը հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռի՝ գործին մասնակցող անձանց տրամադրելու համար սահմանված ժամկետին։ Մասնավորապես գործի վարույթը կարճելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց պետք է ուղարկվի դրա հրապարակման հաջորդ օրը, եթե մինչ այդ որոշման առձեռն հանձնում տեղի չի ունեցել։

Քննարկվող դեպքում Դատարանը թիվ ԵԴ/9200/02/20, ԵԴ/11842/02/20, ԵԴ/20950/02/20, ԵԴ/26316/02/20, ԵԴ/26357/02/20, ԵԴ/30228/02/20 և ԵԴ/11186/02/21 քաղաքացիական գործերով գործի վարույթը կարճելու մասին որոշումների հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 27.07.2022 թվականը, 13.04.2022 թվականը, 22.06.2021 թվականը, 14.01.2021 թվականը, 14.01.2021 թվականը, 23.03.2022 թվականը, 27.07.2021 թվականը, մինչդեռ դատական ակտերը www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ նաև՝ Համակարգ) հրապարակվել են ավելի քան 1 տարվանից մինչև 3 տարի 3 ամիս անց և նշված դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են հրապարակման նշանակված ժամկետից ավելի քան 1 տարի 1 ամսվանից մինչև 3 տարի 5 ամիս անց։

Քննարկվող դեպքում թիվ ԵԴ/26316/02/20 քաղաքացիական գործով գործի վարույթը կարճելու մասին որոշման հրապարակման օր է սահմանվել 14.01.2021 թվականը, սակայն վճիռը Համակարգում հրապարակվել է 31.01.2022 թվականին՝ 1 տարի 17 օր անց։ Դատավորի կողմից բացատրություններով չեն ներկայացրել քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման օրինակը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկելու վերաբերյալ որևէ փաստ, դրա վերաբերյալ որևէ ապացույց, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց տրամադրելու ամսաթիվ է դիտարկվել այն Համակարգում հրապարակելու ամսաթիվը։

Արդյունքում վերոնշյալ դատական գործերով Դատավորի կողմից խախտվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը։

Վարույթ հարուցած մարմինը վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասը, 179-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 235-րդ հոդվածի 1-ին մասը, 287-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, 296-րդ հոդվածի 1-ին մասը, 300-րդ հոդվածի 2-րդ 3-րդ մասերը, 345-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 6-րդ մասը, Վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով 30.05.2019 թվականին և թիվ ԵԴ/2029/02/19 քաղաքացիական գործով 23.02.2022 թվականին կայացրած որոշումներում, Խորհրդի 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները, նշել է, որ վկայակոչված իրավական նորմերից, Վճռաբեկ դատարանի կողմից դրանց տրված մեկնաբանություններից բխում է, որ դատարանը կրում է եզրափակիչ դատական ակտը հրապարակելու պարտականություն, որը կատարվում է դատական իշխանության պաշտոնական կայքում զետեղելու եղանակով և եզրափակիչ դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց տրամադրելու պարտականություն, ինչը կատարվում է առձեռն հանձնելու կամ ուղարկելու եղանակով։

Ընդ որում, օրենսդիրը նշված պարտականությունների կատարման համար սահմանել է հստակ ժամկետներ։ Մասնավորապես վճռի հրապարակումը պետք է կատարվի գործի քննությունն ավարտելուց հետո 15-օրյա ժամկետում, պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակումը՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, իսկ կայացված վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, Օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին մասի և 345-րդ հոդվածի 4-5-րդ մասերի համադրված վերլուծությունից հետևում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում կայացված որոշման հրապարակումն օրենքով նախատեսված այն դեպքերից է, երբ այն ևս պետք է իրականացվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով օրենքով սահմանված ժամկետում։ Դատարանի համար սահմանված է նաև նշված որոշումը կողմերին, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ուղարկելու պարտականություն՝ ընդունման պահից եռօրյա ժամկետում։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, Օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-2-րդ մասերի և 287-րդ հոդվածի համադրված վերլուծությունից հետևում է, որ հարկադիր կատարողի դիմումի հիման վրա վճիռը վերանայելու արդյունքով կայացված նոր վճռի հրապարակման ավելի կարճ ժամկետ, քան նախատեսված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չէ, միաժամանակ հարկադիր կատարողի դիմումի հիման վրա վճիռը վերանայելու արդյունքով կայացված նոր վճռի, որպես եզրափակիչ դատական ակտի, հրապարակման կարգի և գործին մասնակցող անձանց տրամադրման ժամկետների նկատմամբ կիրառելի են հիշյալ նորմերի կարգավորումները։

Վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել նշել, որ թե´ դատական ակտը հրապարակելու, թե´ դատական ակտը գործին մասնակցող անձանց տրամադրելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ և այդ ժամկետների հաղթահարման համար որևէ բացառություն կամ կառուցակարգ օրենսգրքով նախատեսված չէ։

Քննարկվող դեպքում Դատարանը ԵԱՔԴ/0028/02/18, ԵԴ/11557/02/18, ԵԴ/12187/02/18, ԵԴ/23669/02/18, ԵԴ/20770/02/18, ԵԴ/27336/02/18, ԵԴ/1543/02/19, ԵԴ/1478/02/19, ԵԴ/7452/02/19, ԵԴ/18143/02/19, ԵԴ/18265/02/19, ԵԴ/22098/02/19, ԵԴ/35123/02/19, ԵԴ/35241/02/19, ԵԴ/39363/02/19, ԵԴ/0067/02/20, ԵԴ/43004/02/19, ԵԴ/5039/02/20, ԵԴ/3926/02/20, ԵԴ/9838/02/20, ԵԴ/9808/02/20, ԵԴ/8937/02/20, ԵԴ/11842/02/20, ԵԴ/14231/02/20, ԵԴ/14158/02/20, ԵԴ/14670/02/20, ԵԴ/20484/02/20, ԵԴ/21296/02/20, ԵԴ/26064/02/20, ԵԴ/28767/02/20, ԵԴ/27259/02/20, ԵԴ/30228/02/20, ԵԴ/30058/02/20, ԵԴ/29898/02/20, ԵԴ/30825/02/20, ԵԴ/32779/02/20, ԵԴ/35069/02/20, ԵԴ/2250/02/21, ԵԴ/5646/02/21, ԵԴ/9801/02/21, ԵԴ/7940/02/21, ԵԴ/10927/02/21, ԵԴ/16022/02/21, ԵԴ/15984/02/21, ԵԴ/14608/02/21, ԵԴ/14641/02/21, ԵԴ/27888/02/21, ԵԴ/30226/02/21, ԵԴ/29688/02/21, ԵԴ/34517/02/22 քաղաքացիական գործերով վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 01.06.2020 թվականի, 24.07.2020 թվականը, 19.07.2020 թվականը, 06.11.2020 թվականը, 04.10.2022 թվականը, 03.11.2020 թվականը, 24.07.2020 թվականը, 05.06.2020 թվականը, 03.07.2020 թվականը, 05.10.2020 թվականը, 03.08.2022 թվականը, 08.07.2020 թվականը, 10.06.2022 թվականը, 24.03.2021 թվականը, 19.11.2021 թվականը, 31.03.2021 թվականը, 09.10.2020 թվականը, 15.02.2022 թվականը, 09.06.2020 թվականը, 14.07.2020 թվականը, 14.07.2020 թվականը, 15.06.2022 թվականը, 25.09.2020 թվականը, 27.07.2022 թվականը, 25.09.2020 թվականը, 05.11.2021 թվականը, 18.03.2022 թվականը, 08.04.2022 թվականը, 05.02.2021 թվականը, 20.01.2021 թվականը, 15.02.2022 թվականը, 19.10.2022 թվականը, 06.04.2022 թվականը, 08.07.2022 թվականը, 13.05.2022 թվականը, 02.11.2021 թվականը, 13.04.2022 թվականը, 08.07.2022 թվականը, 06.07.2021 թվականը, 20.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, 22.02.2022 թվականը, 21.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, 18.10.2022 թվականը, 10.11.2021 թվականը, 11.11.2021 թվականը, 05.08.2022 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել է հրապարակման նշանակված ժամկետից ավելի քան 11 ամսից մինչև 1 տարի 11 ամիս անց և նշված դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են հրապարակման նշանակված ժամկետից ավելի քան 3 ամսից մինչև 1 տարի 9 ամիս անց։

Թիվ ԵԴ/2601/02/18, ԵԴ/1478/02/18, ԵԴ/5676/02/18, ԵԴ/20087/02/18, ԵԴ/23649/02/18, ԵԴ/24192/02/18, ԵԴ/27061/02/18, ԵԴ/26055/02/18, ԵԴ/28006/02/18, ԵԴ/28676/02/18, ԵԴ/18265/02/19, ԵԴ/22308/02/19, ԵԴ/26826/02/19, ԵԴ/30322/02/19, ԵԴ/37519/02/19, ԵԴ/0485/02/20, ԵԴ/42917/02/19, ԵԴ/5286/02/20, ԵԴ/8064/02/20, ԵԴ/8089/02/20, ԵԴ/7760/02/20, ԵԴ/14564/02/20, ԵԴ/26138/02/20, ԵԴ/33965/02/20, ԵԴ/10771/02/21, ԵԴ/15913/02/21 քաղաքացիական գործերով վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 24.09.2020 թվականը, 01.06.2020 թվականը, 21.12.2020 թվականը, 16.03.2021 թվականը, 25.06.2021 թվականը, 16.11.2020 թվականը, 16.10.2020 թվականը, 06.11.2020 թվականը, 16.03.2021 թվականը, 29.09.2021 թվականը, 08.07.2020 թվականը, 12.02.2021 թվականը, 21.04.2021 թվականը, 14.04.2021 թվականը, 25.06.2021 թվականը, 15.07.2021 թվականը, 28.09.2021 թվականը, 03.12.2021 թվականը, 20.07.2021 թվականը, 07.04.2021 թվականը, 31.03.2021 թվականը, 15.07.2021 թվականը, 14.04.2021 թվականը, 28.07.2021 թվականը, 22.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել է հրապարակման նշանակված ժամկետից ավելի քան 2 տարուց մինչև 2 տարի 11 ամիս անց և նշված դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են հրապարակման նշանակված ժամկետից ավելի քան 2 ամսից մինչև 2 տարի 10 ամիս անց։

Թիվ ԵԴ/28453/02/18, ԵԴ/5830/02/18, ԵԴ/27613/02/19, ԵԴ/21649/02/20 քաղաքացիական գործերով վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 16.06.2020 թվականը, 16.10.2020 թվականը, 01.07.2020 թվականը, 25.09.2020 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել է հրապարակման նշանակված ժամկետից ավելի քան 3 տարուց մինչև 3 տարի 5 ամիս անց և նշված դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են հրապարակման նշանակված ժամկետից ավելի քան 24 օրից մինչև 3 տարի 5 ամիս անց։

Քննարկվող դեպքում թիվ ԵԴ/21649/02/20 քաղաքացիական գործով Համակարգում վճռի հրապարակման (ստեղծման) ամսաթիվը բացակայում է, սակայն առկա է նշում գործը դատարանի գրասենյակ՝ 12.12.2023 թվականին, այնուհետև դատարանի արխիվ՝ 15.12.2023 թվականին հանձնելու վերաբերյալ նշում, որը նշված քաղաքացիական գործով դիտարկվել է որպես վճիռը Համակարգում տեղադրելու իրական ամսաթիվ։

Վարույթ հարուցած մարմինը վկայակոչելով Խորհրդի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը, նշել է, որ հարկ է ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Խորհրդի իրավական դիրքորոշումը վերաբերում է ոչ թե առհասարակ դատավարական ժամկետի խախտման յուրաքանչյուր դեպքի, այլ դատավարական ժամկետների ողջամիտ խախտումներին։

Պետք է արձանագրել, որ այն դեպքում, երբ եզրափակիչ դատական ակտի հրապարակման համար օրենքով սահմանված է տասնհինգօրյա ժամկետ, ապա նման ժամկետի ավելի քան 3 տարի 5 ամիս գերազանցող տևողությամբ խախտումը չի կարող չդիտարկվել ողջամիտ ժամկետի խախտում։ Նույն կերպ այն դեպքում, երբ վճիռը կամ գործի վարույթը կարճելու մասին որոշումը գործին մասնակցող անձին պետք է ուղարկվի դրա հրապարակման հաջորդ օրը, եթե մինչև այդ առձեռն չի հանձնվել կամ ընդունման պահից եռօրյա ժամկետում, ապա նման ժամկետների ավելի քան 3 տարի 5 ամիսը գերազանցող տևողությամբ խախտումը չի կարող չդիտարկվել ողջամիտ ժամկետի խախտում։ Բացի այդ, կարգապահական վարույթով ձեռքբերված նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ դատական ակտերի հրապարակման և դատավարության կողմին տրամադրման օրենսդրական ժամկետների խախտումը պայմանավորված չի եղել առավել կարևոր շահի պաշտպանության անհրաժեշտությամբ, ուստի Դատավորն իր վրա դրված պարտականությունները պետք է կատարեր օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում։

Արդյունքում վերոնշյալ դատական գործերով Դատավորի կողմից խախտվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-2-րդ մասի, 345-րդ հոդվածի 4-5-րդ մասերի, Օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, Օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը։

Վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ դատարանի կողմից դատավարական ժամկետները պահպանելու պարտականությունն անհրաժեշտ է դիտարկել անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի, դրա տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումն ապահովելու համատեքստում։

Իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացումը ենթադրում է, որ անձն իր իրավունքների պաշտպանության դատական կարգն ընտրում է՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով այն լեգիտիմ ակնկալիքը, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը։ Այս իմաստով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հետ տրամաբանորեն կապված է արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը։ Հիմնարար այս իրավունքի բովանդակությունն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումներով (տե´ս Stögmülller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը, H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը)։ Սահմանադրական դատարանը ևս իր 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ անդրադարձել է գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջին:

Խորհուրդը նախկինում կայացրած որոշմամբ որոշման մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը դիտարկել է որպես դատարանի մատչելիության իրավունքի դրսևորում, միաժամանակ օրենքով սահմանված դատավարական ժամկետների իմպերատիվ բնույթի առնչությամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) նշված ժամկետում ակնկալվող արդյունքից է կախված դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հնարավոր իրավական հետևանքի առաջացումը, որը կարող է դրսևորվել դատական ակտի բողոքարկմամբ կամ չբողոքարկելու արդյունքում օրինական ուժի մեջ մտնելով։»։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումներից հետևում է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացումը համարվում է ապահովված այն ժամանակ, երբ գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտն օրենքով նախատեսված կարգով և եղանակներով համապատասխան ժամկետում հասանելի է դառնում դատավարության մասնակիցներին։

Քննարկվող դեպքում Դատարանի կողմից դատավարական ժամկետները չպահպանելու հետևանքով սահմանափակվել է գործով դատավարության կողմերի՝ իրենց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր կազմող գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը։ Մասնավորապես՝ Դատարանի դրսևորած անգործության արդյունքում գործով հայցվորները տևական ժամանակ զրկվել են գումարի բռնագանձման վերաբերյալ վճռի հիման վրա ակնկալվող իր ֆինանսական միջոցները տնօրինելու, իսկ պատասխանողները՝ վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից։

Վկայակոչելով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ, 6.5-րդ կետերը, Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ անձն ընտրում է իր իրավունքների պաշտպանության դատական կարգը՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով լեգիտիմ ակնկալիք, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը, իսկ դատարանը չի պահպանում օրենքով սահմանված դատավարական ժամկետները (օրենքով սահմանված ողջամիտ ժամկետները), ապա նման վարքագիծը ոչ միայն հանգեցնում է առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի, այլև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վարքագծի կանոնի խախտման, քանի որ դատարանի կողմից գործի քննության և լուծման, ինչպես նաև գործով կայացված եզրափակիչ դատական ակտը գործի մասնակիցներին մատչելի դարձնելը ձգձգելու արդյունքում անձի մոտ խարխլվում է դատական համակարգի և արդարադատության արդյունավետության նկատմամբ վստահությունը՝ հեղինակազրկելով դատական իշխանությունը։

Քննարկվող դեպքում վերոնշյալ գործերով դատական ակտերը հրապարակելու և դրա օրինակները գործին մասնակցող անձանց տրամադրելու համար սահմանված ժամկետները Դատարանի կողմից էապես խախտելու հանգամանքը դատավարության կողմերի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնում է ողջամիտ կասկած՝ Դատավորի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելուն և լուծելուն ուղղված անհրաժեշտ շրջահայացություն և պատշաճ վարքագիծ ցուցաբերելու առնչությամբ։ Դատարանի նման գործելակերպն ուղղակի ազդեցություն է ունենում դատարանի գործունեության արդյունավետության վրա, որն իր հերթին նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում է դատական իշխանությունը։

Արդյունքում, Դատավորի կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-2-րդ մասերի, 345-րդ հոդվածի 4-5-րդ մասերի, 17-րդ հոդվածի 7-րդ մասի, Օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի խախտումները՝ որպես հետևանք, հանգեցրել են նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման։

Անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ գործերի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են մեղավորությամբ, որոնք դրսևորվել են կոպիտ անփութությամբ։ Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ Դատավորի բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը։ Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող դատավարական իրավունքի նորմերի խախտումների առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր կատարել օրենքով սահմանված ժամկետում դատական ակտերը հրապարակելու, գործին մասնակցող անձանց ուղարկելու դատավարական պարտականությունները։

Վերոգրյալից նաև հետևում է, որ Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ կատարելու հետ միաժամանակ վերջինիս կողմից կոպիտ անփութությամբ թույլ է տրվել նաև վարքագծի կանոնների խախտումներ՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում չլուծելով իր իրավասությանը վերապահված հարցերը և ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։

Անդրադառնալով Դատավորի կողմից վարույթ հարուցած մարմնին ներկայացած բացատրության 3.1 կետում արտահայտած դիրքորոշմանը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 4-6-րդ մասերում, 147-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդում ներկայացնելու իրավունքը պատկանում է ցանկացած անձի (պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի)։ Օրենսդիրը նշված իրավունքի իրացումը չի պայմանավորել կոնկրետ գործով շահագրգիռ անձ լինելու հանգամանքով, ուստի և հաղորդումն ներկայացնող անձի շահագրգիռ անձ չհանդիսանալը չի դիտարկել որպես կարգապահական վարույթ չհարուցելու և հարուցված կարգապահական վարույթը կարճելու հիմք։

Բացատրությամբ ներկայացված փաստարկների կապակցությամբ վարույթ հարուցված մարմինը հարկ է համարել նշել, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթները տեղեկատվական նշանակություն ունեն կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների համար։ Այսինքն՝ անձին հաղորդում ներկայացնելու իրավունք վերապահելու նպատակն է ապահովել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների կողմից այդ լիազորության իրացումը։ Կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումն ազդակ է, որի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինն իրացնում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իր լիազորությունը, իսկ անձի դերակատարությունն այստեղ սահմանափակվում է նշված հաղորդումը ներկայացնելով։

Ավելին, Օրենսգրքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից կայացված որոշումների բողոքարկման կարգ նախատեսված չէ։ Մասնավոր անձինք զրկված են այդ վարույթի շրջանակներում կայացված որոշման իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև դատական կարգով կարգապահական վարույթի հարուցում հայցելու հնարավորությունից։ Նրանց իրավական շահագրգռվածությունն այս գործընթացում եզրագծված է պատշաճ պատասխան ստանալու իրենց իրավունքի իրացմամբ։ Ուստի կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից կայացված որոշումները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ հաղորդում ներկայացրած անձի սուբյեկտիվ իրավունքների վրա, հետևաբար չի կարող խախտել նրա որևէ սուբյեկտիվ իրավունք։

Այսպիսով, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում անձի իրավունքները սահմանափակվում են համապատասխան հաղորդում ներկայացնելով, իսկ վերջինիս իրավական շահագրգռվածությունն այս գործընթացում եզրագծված է պատշաճ պատասխան ստանալու իր իրավունքի իրացմամբ։ Բացի այդ, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին որոշում կայացնելու արդյունքում հաղորդում ներկայացնող անձի որևէ իրավունք չի վերականգնվում, ինչպես նաև չի վերացվում իրավունքի իրացմանը խոչընդոտող որևէ հանգամանք։

Անդրադառնալով Դատավորի կողմից վարույթ հարուցած մարմնին ներկայացած բացատրության 3.2 կետում արտահայտած դիրքորոշմանը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ կարգապահական խախտում է համարվում արարքը, որն իր մեջ պարունակում է Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ։

Քննարկվող դեպքում Արդարադատության նախարարի կողմից Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթները հարուցվել են տարբեր կարգապահական խախտումներ թույլ տալու հիմքով, քանի որ առնվազն տարբեր են կարգապահական խախտումներ համարվող արարքների օբյեկտիվ կողմը։ Թեև երկու դեպքում էլ Դատավորին վերագրվող որոշ դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները համընկնում են, սակայն այդ խախտումները դրսևորվել են տարբեր արարքներով (գործողությամբ և անգործությամբ)։ Բացի այդ, Խորհրդի հիշյալ որոշման առկայությունը չի կարող բացառել Դատավորի կողմից այլ քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-2-րդ մասերի խախտման հատկանիշներ պարունակող արարքների կատարման հիմքով կարգապահական վարույթի հարուցումը, իսկ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքում՝ դրա կարճումը։

Անդրադառնալով Դատավորի կողմից վարույթ հարուցած մարմնին ներկայացած բացատրության 3.3 կետում արտահայտած դիրքորոշմանը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Խորհուրդն իր մի շարք որոշումներում հայտնել է իրավական դիրքորոշում առ այն, որ այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ։

Չնայած նրան, որ արդեն իսկ ներկայացվել են իրավական վերլուծություններ գործին մասնակցող անձանց՝ դատավարական իրավունքների խախտման արդյունքում առաջացած հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ, Դատավորի կողմից առաջ քաշված դիրքորոշման առնչությամբ վարույթ հարուցած մարմինը կրկին հարկ է համարել նշել, որ Դատավորի կոպիտ անփութության պատճառով 85 քաղաքացիական գործերով եզրափակիչ դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 11 ամսից մինչև 3 տարի 5 ամիս անց հրապարակելը և դրա օրինակը գործին մասնակցող անձանց տրամադրելը չի կարող որևէ մեկնաբանությամբ համարվել որպես նվազ կարևոր։

Ինչ վերաբերում է թիվ ԵԴ/5830/02/18 քաղաքացիական գործով պատասխանողի իրավունքների խախտման բացակայության և արարքը նվազ կարևորություն ունենալու փաստարկին, այն պատճառաբանությամբ, որ վճիռը, որով հայցը մերժվել է չի բողոքարկվել հայցվորի կողմից՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորին 22.11.2021 թվականին և 11.05.2022 թվականին ուղղված գրություններով նշված գործով պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ թիվ ԵԴ/5830/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակվել է 16.10.2020 թվականին, սակայն հրապարակման պահից ավելի քան 1 տարի անց պատասխանող կողմը չի ստացել վճռի օրինակը, և վճիռը հրապարակված չէ Համակարգում։ Խնդրել է սեղմ ժամկետում տրամադրել վճռի օրինակը՝ հաշվի առնելով նաև, որ նշված գործով թեև հայցը մերժվել է, սակայն Դատարանի 30.03.2018 թվականի որոշմամբ պատասխանողի գույքի վրա 1.700.000 ՀՀ դրամի չափով կիրառված արգելանքները պահպանված են։ Նշված քաղաքացիական գործով վճիռը հրապարակվել է և գործին մասնակցող անձանց տրամադրվել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 3 տարի անց, ինչը նշանակում է, որ նշված ժամանակահատվածում սահմանափակվել է պատասխանողի սեփականության իրավունքի իրացումը։ Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն։

Վարույթ հարուցած մարմինը Դատավորի բացատրության 3.4 կետի առնչությամբ հայտնել է, որ Արդարադատության նախարարի 17.07.2022 թվականի թիվ 62-Ա որոշման համաձայն՝ Դատավորի նկատմամբ 20.05.2022 թվականի թիվ 50-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճվել է՝ մասնավորապես հետևյալ հիմքերով և հիմնավորմամբ.

«Մինչև 02.05.2020 թվականի խմբագրությամբ գործող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Նախկին կարգավորումներով օրենսգիրք) 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը։

Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։

Նախկին կարգավորումներով օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում։ Եթե խախտումը հայտնաբերվել է մինչև դատական վարույթն ավարտվելը, ապա սույն կետով նախատեսված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է դատական վարույթն ավարտվելու պահից։ Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե դատական վարույթն ավարտվելուց հետո անցել է հինգ տարի։

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 25.03.2020 թվականի թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ են կատարվել Նախկին կարգավորումներով օրենսգրքի 142-րդ հոդվածում (կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը), իսկ 144-րդ հոդվածը (կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները) շարադրվել է նոր խմբագրությամբ։ Օրենքն ուժի մեջ է մտել 02.05.2020 թվականին։

Այսպես՝ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։

Նույն հոդվածի 1֊ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։

Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում։ Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի, (...):

Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո (...):

Նախկին կարգավորումներով օրենսգրքի և Օրենսգրքի վերոնշյալ իրավական նորմերի համադրությունից ակնհայտ է, որ դրանք՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի և դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ժամկետների հետ կապված նախատեսում են միմյանցից էականորեն տարբեր պիտակավորումներից: Ընդ որում, Օրենքի պարունակում է անցումային դրույթներ, որոնք Օրենքով սահմանված՝ կարգապահական պատասխանատվության հիմքերի և վարույթի վերաբերյալ դրույթների լիարժեք կիրառության համար նախատեսում է որոշակի պայման։ Այսպես՝ Օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հիմքերով (խախտումներով) հարուցվող կարգապահական վարույթների հարուցման նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և 144-րդ հոդվածով նախատեսված ժամկետները։ Այսինքն՝ սույն իրավական նորմի ուժով կարգապահական պատասխանատվության հիմքերը սահմանող Օրենսգրքի 142-րդ հոդվածի և կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները սահմանող Օրենսգրքի 144-րդ հոդվածի գործողությունը պայմանավորված է դատավորի կողմից կարգապահական խախտում պարունակող արարքի՝ գործողության կամ անգործության կատարման պահով՝ որպես սահմանագիծ դիտարկելով Օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը (02.05.2020 թվականը)։ Ուստի, եթե Դատավորի վարքագծում կարգապահական խախտում համարվող արարքը առկա է 02.05.2020 թվականից հետ ընկած ժամանակահատվածում, ապա կիրառելի են Օրենսգրքի 142-րդ և 144-րդ հոդվածների դրույթները։

Այնուհանդերձ՝ վարույթ հարուցող մարմնի կողմից Նախկին կարգավորումներով օրենսգրքի և Օրենսգրքի կարգապահական պատասխանատվության հիմքերի և կարգապահական վարույթի հարուցման ժամկետների վերաբերյալ դրույթների միջև ընտրությունը պայմանավորելով 02.05.2020 թվականի նկատմամբ (դրան նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածներում) կարգապահական խախտման պահի պարզմամբ՝ օրենսդիրը չի կարգավորել այն հարցը, թե, երբ է կարգապահական խախտումը համարվում կատարված՝ նկատի ունենալով, որ որոշ կարգապահական խախտումներ կարող են դրսևորվել որոշակի-տևական ժամանակահատվածում միևնույն խախտման անընդհատ իրականացմամբ՝ դատավարական նորմով սահմանված պարտականությունը տևական ժամանակով չկատարելով և դադարել օրենքով պահանջվող վարքագծի դրսևորմամբ։ Ասվածի օրինակ է քննարկվող դեպքը։ Սույն պարագայում Գործի փաստական հանգամանքները, մասնավորապես՝ Վճիռը 21.02.2020 թվականին հրապարակելու, իսկ դրա օրինակը միայն 24.05.2021 թվականին Դիմողի կողմից ստացված լինելու փաստերը վկայում են, որ 21.02.2020-24.05.2021 թվականներն (ներառում է 02.05.2020թ. հաջորդող ժամանակահատվածը) ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր պահի Դատավորի վարքագծում առկա են ՔԴՕ 124-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ ամրագրված դատավարական նորմի, արդյունքում՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ։

Հաշվի առնելով Գործի փաստերի նշված կազմը, առաջնորդվելով Օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ կետի պահանջներով և դրա վերաբերյալ ներկայացված մեկնաբանություններով՝ սույն կարգապահական վարույթը հարուցվել է Օրենսգրքի 142-րդ հոդվածի և 144-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, որոնց կարգավորումների շրջանակում պահպանված են Դատավորի նկատմամբ առերևույթ դատավարական իրավունքի նորմի և դատավորի վարքագծի կանոնների դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով կարգապահական վարույթը հարուցելու համապատասխանաբար մեկամյա և եռամսյա ժամկետները, որոնք հաշվում են դատավորին վերագրվող խախտումները վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելու պահից։ Տվյալ դեպքում խախտումների հայտնաբերման պահ դիտարկելով Դիմողի հաղորդումը արդարադատության նախարարությունում ստանալու պահը՝ 03.03.2022 թվականը՝ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը կայացվել է 20.05.2022 թվականին։

(…) Հարկ է նշել, որ կարգապահական վարույթ հարուցելու ընթացքի նկատմամբ սահմանված ժամկետների հետ կապված հարցերին, համեմատական վերլուծություններ անցկացնելով Նախկին կարգավորումներով օրենսգրքի և Օրենսգրքի համապատասխան իրավական նորմերի միջև, անդրադարձել է նաև Բարձրագույն դատական խորհուրդը իր՝ 13.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-98-Ո-Կ-26 որոշմամբ։ Նշված որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մերժել է արդարադատության նախարարի միջնորդությունը։ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը և Դավիթ Խաչատուրյանը չհամաձայնելով որոշման հետ՝ ներկայացրել են հատուկ կարծիք դրա պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ։ Նշված ակտերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից տարբեր կերպ են մեկնաբանել Նախկին կարգավորումներով օրենսգրքի 144-րդ հոդվածում ամրագրված որոշ դրույթներ, որոնք վերաբերել են անձի, որպես կարգապահական խախտումը հայտնաբերող իրավասու սուբյեկտ հանդիսանալուն, կարգապահական խախտման հայտնաբերման պահին, որից սկսում է հոսել կարգապահական վարույթ հարուցելու ժամկետը և կարգապահական վարույթ հարուցելու առիթներին առնչվող ժամկետին։ (...)»:

Հաշվի առնելով նաև դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմնի՝ Խորհրդի անդամների տարաբնույթ ընկալումները, Նախկին կարգավորումներով օրենսգրքի՝ կարգապահական վարույթ հարուցելու ընթացքի ժամկետները սահմանող դրույթների հետ կապված, ինչպես նաև Օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ կետի կարգավորումների ոչ բավարար հստակությունը և դրա կիրառման բնագավառում ծագած հարցերը, առաջնորդվելով Օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջներով՝ վարույթ հարուցած մարմինը գտել է, որ թիվ ԵԴ/2854/02/18, ԵԴ/4296/02/18, ԵԴ/26037/02/18, ԵԴ/2159/02/19, ԵԴ/5137/02/19, ԵԴ/19972/02/19, ԵԴ/30738/02/19, ԵԴ/38307/02/19 քաղաքացիական գործերով Որոշմամբ Դատավորին վերագրված խախտումներով չպետք է ներկայացնել միջնորդություն։

Դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավորը վարույթ հարուցող մարմին ներկայացրած բացատրությամբ հայտնել է հետևյալը.

3.1. Տվյալ դեպքում բացակայում է կարգապահական վարույթ հարուցելու առիթը, ինչպես նաև հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման։

Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավակարգավորումից չի կարող հետևել, որ անձն իրավական շահագրգռվածության բացակայության պարագայում կարող է ակնկալել, որ իր ներկայացրած հաղորդումը կարող է հանդիսանալ կարգապահական վարույթ հարուցելու պատշաճ առիթ։ Ցանկացած պարագայում հաղորդում ներկայացնելը ենթադրում է խախտված իրավունքների առկայություն, իսկ օրենքով նախատեսված դեպքում (Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ) նաև համապատասխան հետևանք, քանի որ հաղորդում ներկայացնելը չի կարող լինել ինքնանպատակ, և անձը չի կարող ներկայացնել հաղորդում, եթե առկա չէ վերջինիս «իրական (ռեալ)» իրավունքների ենթադրյալ խախտում։

Այսինքն՝ յուրաքանչյուր հաղորդման դեպքով պետք է պարզվի արդյոք հաղորդում ներկայացնողը հանդիսանում է «շահագրգիռ անձ» (որը կարող է կամ առավել արդյունավետ է իրականացնել կարգապահական վարույթ հարուցելուց հետո), քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանություն։

Վերոգրյալ հետևությունները պայմանավորված են նաև այլ հանգամանքով, որ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված «անձի հաղորդում» եզրույթը չի կարող մեկնաբանվել Օրենսգրքի, ինչպես նան ՀՀ օրենսդրության այլ իրավակարգավորումներից անկախ, և այս առումով պատահական չէ նաև, որ օրենսդիրը Խորհրդի որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար, նախատեսել է որպես նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման համար հիմք։

Վերոգրյալ եզրահանգման մասին է վկայում նաև այն, որ «ցանկացած անձ», զուտ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգը և ըստ իրեն հայտնաբերելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի Օրենսգրքով սահմանված հատկանիշներ, հնարավորություն չունի պարզել (ինչպես սույն դեպքում պարզված չեն) ենթադրյալ արարքի արդյունքում այլ անձանց համար առաջացած բացասական հետևանքները, ինչպես նաև տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին կասկածի տակ դնելու և իր էությամբ դատական իշխանությունը հեղինակազրկելու հանգամանքները, որոնց բացակայությունը նվազ կարևորության պատճառով չի համարվում կարգապահական խախտում։

Միևնույն ժամանակ «ցանկացած անձ» իր համար անբարենպաստ դատական ակտ կայացվելու կամ այդ մասին ենթադրելու դեպքում կարող է իրականացնել դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրություն կամ որևէ այլ գործողություն և ներկայացնել հաղորդում՝ այդ կերպ փորձելով ազդել դատավորի անկախության վրա։

«Ցանկացած անձի» կողմից ոչ իր մասնակցությամբ գործերով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում ներկայացնելը կարող է ոչ բոլոր դեպքերում առերևույթ հնարավորություն ընձեռել գնահատելու որպես դատավորի անկախության վրա ազդելու փորձ, սակայն կարող է իրականացվել բացառապես այլ անձի, տվյալ դեպքում դատավորին, վնաս պատճառելու մտադրությամբ։

3.2. Խորհրդի 24.11.2022 թվականի և 27.02.2023 թվականի որոշումներով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են և հայտարարվել է նկատողություն։ Նշված որոշումների հիմքում ըստ էության դրվել է գրեթե նույն ժամանակահատվածից սկսած այլ քաղաքացիական գործերով թույլ տրված նմանատիպ դատավարական իրավունքի նորմի և դատավորի վարքագծի կանոնի խախտումներ։

Սույն և նշված կարգապահական վարույթների ուսումնասիրությունից հետևում է, որ բոլոր դեպքերում էլ վերագրված կարգապահական ենթադրյալ խախտման հիմքերն ըստ էության նույնն են և տարբեր տևողություններով ըստ էության վերաբերում են նույն ժամանակահատվածին։

Ըստ Դատավորի՝ նման պայմաններում առկա է նաև նույն կարգապահական խախտման հիմքով (նույն արարքների համար, որոնց համար արդեն առկա են համապատասխան որոշումներ) նույն անձին կրկին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանգամանք, որը, առավել ևս վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդպիսի արարքներ թույլ տալու հնարավորության բացակայության դեպքում, իր գնահատմամբ չի բխում ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավական ակտերի պահանջներից։

3.3. Վերը նշված գործերի դատավարական նախապատմությունների և կայացված դատական ակտերի համադրմամբ կատարված ուսումնասիրությունը համակցության մեջ չի կարող վկայել, որ դատավարության որևէ մասնակից զրկվել է որևէ դատավարական գործողություն իրավունքից, ինչպես նան նշված գործերի քննության ընթացքում անտեսվել է դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու պահանջների պահպանումը։

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի, Խորհրդի կողմից մի շարք որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների, վերը նշված գործերի դատավարական նախապատմությունների և կից ներկայացված նյութերի համադրմամբ կատարված վերլուծությունից հետևում է, որ եթե նույնիսկ Դատավորին վերագրված ենթադրյալ արարքը ձևականորեն պարունակում է Օրենսգրքով նախատեսված նշված կարգապահական խախտման հատկանիշները, ապա ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ չի կարող կասկածի տակ դնել Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը։

Մասնավորապես՝ հաղորդման մեջ նշված թիվ ԵԴ/5830/02/18 քաղաքացիական գործով ապահովագրական ընկերությունը հայց է ներկայացրել քաղաքացու դեմ՝ խնդրելով վերջինիցս բռնագանձել 2.244.000 ՀՀ դրամ, որից 1.700.000 ՀՀ դրամը՝ որպես ապահովագրական պատահարի հետևանքով տուժողին վճարված ապահովագրական հատուցման գումար, 34.000 ՀՀ դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրք, 510.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները սկսած 21.04.2016 թվականից մինչև պարտավորության դադարման օրը։ Պատասխանողի ներկայացուցիչը, ում դիմումներն ի լրումն կցվել են հաղորդմանը, առարկել է պահանջի դեմ նաև խնդրելով բռնագանձել փաստաբանի վարձատրության գումար։ Դատավորի նախագահությամբ քննվել է նշված քաղաքացիական գործը և կայացված վճռով ապահովագրական ընկերության հայցը մերժվել է, ապահովագրական ընկերությունից հօգուտ քաղաքացու բռնագանձվել է 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Նշված վճիռը չի բողոքարկվել, ավելին՝ ապահովագրական ընկերությունը դիմումով դատարան է ներկայացրել բռնագանձված փաստաբանի վարձատրության գումարը վճարելու վերաբերյալ անդորրագիրը։

Վկայակոչված դեպքը կարող է վկայել որակյալ արդարադատություն իրականացնելու մասին, ուստի հարց է առաջանում, արդյո՞ք վկայակոչված արարքը կարող է համարվել կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն կարող է պարունակել Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն որևէ կողմ զրկված չի եղել բողոքարկման իրավունքից, ավելին չի օգտվել այդ իրավունքից և դատական ակտը կատարվել է կամովին, իսկ պատասխանողին հասցված որևէ վնասի մասին ապացույց առկա չէ։ Տվյալ արարքն (վերագրված մյուս բոլոր արարքները) առնվազն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դրել Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը։

3.4. Թիվ ԵԴ/26037/02/18, թիվ ԵԴ/2159/02/19, թիվ ԵԴ/5137/02/19, թիվ ԵԴ/19972/02/19, թիվ ԵԴ/30738/02/19, թիվ ԵԴ/38307/02/19 քաղաքացիական գործերով դատական ակտերի հրապարակման օր նշանակվել է մինչև 02.05.2020 թվականը՝ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը (ՀՕ-197-Ն, ընդունման ամսաթիվը՝ 25.03.2020 թվական, ստորագրման ամսաթիվը 19.04.2020 թվական, ուժի մեջ մտնելու ամսաթիվը 02.05.2020 թվական) ուժի մեջ մտնելու օրը։

Վերոգրյալի կապակցությամբ Դատավորը նշել է, որ Արդարադատության նախարարի 20.05.2022 թվականի թիվ 50-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ կրկին հարուցվել է կարգապահական վարույթ, որն Արդարադատության նախարարի 14.07.2022 թվականի թիվ 62-Ա որոշմամբ կարճվել է։

Թիվ ԵԴ/26037/02/18, թիվ ԵԴ/2159/02/19, թիվ ԵԴ/5137/02/19, թիվ ԵԴ/19972/02/19, թիվ ԵԴ/30738/02/19, թիվ ԵԴ/38307/02/19 քաղաքացիական գործերի մասով հարուցված կարգապահական վարույթի ու վկայակոչած կարգապահական վարույթի փաստերն ու ժամանակահատվածը նույնական են, ուստի հիմք ընդունելով Արդարադատության նախարարի 14.07.2022 թվականի թիվ 62-Ա որոշումը՝ հիշյալ քաղաքացիական գործերի մասով հարուցված կարգապահական վարույթը ևս ենթակա է կարճման։

3.5. 17.06.2024 թվականին կայացած Խորհրդի նիստում Դատավորը ներկայացրել է գրավոր դիրքորոշում, որով մասամբ, կրկին շարադրելով բացատրությամբ ներկայացրած փաստարկները, հավելել է հետևյալը.

Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդության մեջ նշված է, որ թվով 7 քաղաքացիական գործերով դատական ակտերը հրապարակվել են 1 տարվանից մինչև 3 տարի 3 ամիս անց, իսկ գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 1 տարի 1 ամսվանից մինչև 3 տարի 5 ամիս անց, մինչդեռ դա չի համապատասխանում Որոշմանը կից հավելվածին։ Այդ հավելվածի համաձայն նշված գործերից որևէ մեկով այդքան ուշացումներ առկա չեն։

Որոշմամբ թվարկված այլ 50 քաղաքացիական գործերով նշված է, որ դատական ակտերը հրապարակվել են 11 ամսից մինչև 1 տարի 11 ամիս անց, իսկ գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 3 ամսվանից մինչև 1 տարի 9 ամիս անց, ինչպես նաև թվարկված են 26 քաղաքացիական գործեր և նշված է նաև, որ այդ գործերով դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 2 ամսվանից մինչև 2 տարի 10 ամիս անց, այնուհետև թվարկված են 4 քաղաքացիական գործեր և նշված է նաև, որ այդ գործերով դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 24 օրից մինչև 3 տարի 5 ամիս անց։

Դատավորը հայտնել է, բացարձակապես չցանկանալով արդարացնել նույնիսկ 1 օր ենթադրյալ ուշացումը, այնուամենայնիվ նշված բոլոր գործերն ըստ էության վերաբերում են մինչև 27.12.2023 թվականն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ենթադրյալ ուշացումներին, քանի որ այդ օրվա դրությամբ նշված քաղաքացիական գործերով բոլոր դատական ակտերը հրապարակված են եղել դատական իշխանության պաշտոնական կայքում։

Այս կապակցությամբ Դատավորը հայտնել է, որ դա ներառում է այն ժամանակահատվածը, երբ դատավորներն աշխատում էին բոլորին հայտնի գերծանրաբեռնված պայմաններում։ Ավելին, դեռ նոր էր ուժի մեջ մտել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-226-Ն ՀՀ օրենքը, որի արդյունքում քաղաքացիական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունն էականորեն նվազեց, իսկ որոշ ժամանակ անց նախկին ծանրաբեռնվածության արդյունքում դեռևս պահպանված կուտակումներն ավարտելուց հետո, դատավորները որակյալ արդարադատություն իրականացնելու համար ստիպված չեն լինի թույլ տալ դատավարական ժամկետների հնարավոր խախտումներ։ Վերոգրյալին նպաստում է նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-11-Ն ՀՀ օրենքը։

Դատավորը նշել է, որ իր մասով վստահ կարող է ասել, որ վերոնշյալ էական փոփոխությունների դրական արդյունքն այն է, որ նախկին ծանրաբեռնվածության նվազմանը զուգահեռ շարունակել է աշխատել նույն ոճով և խիստ գրաֆիկով, որպեսզի հնարավորություն ունենա սեղմ ժամկետներում ազատվել տարիների ընթացքում ծանրաբեռնվածության պատճառով առաջացած կուտակումներից և փորձել իրականացնել էլ ավելի որակյալ արդարադատություն՝ պահպանելով նաև դատավարական ժամկետները։

Միևնույն ժամանակ հավելել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում գերծանրաբեռնվածության պատճառով տեղի են ունեցել ուշացումներ, սակայն առկա չէ կամ առնվազն իրեն հայտնի չէ գեթ 1 դեպք, երբ կարգապահական վարույթ հարուցված լինի 24 օրվա, 2 ամսվա կամ 3 ամսվա ուշացման համար։

Բացի այդ, Որոշման մեջ, ի թիվ այլի, նշված է նաև, որ այդ թվում հավելվածի 29-րդ կետում նշված թիվ ԵԴ/18265/02/19 քաղաքացիական գործով դատական ակտը հրապարակվել է 2 տարուց մինչև 2 տարի 11 ամիս անց, մինչդեռ դա չի համապատասխանում Որոշմանը կից հավելվածին։ Այդ հավելվածի համաձայն նշված գործով այդքան ուշացում առկա չէ։

Որոշման մեջ և հավելվածի 62-րդ կետում նշված թիվ ԵԴ/21649/02/20 քաղաքացիական գործով դատական ակտը կողմը ստացել է 24 օր անց, այն հրապարակվել է նաև դատական իշխանության պաշտոնական կայքում, սակայն իրեն անհայտ պատճառներով հրապարակման օրը չի գեներացվել համապատասխան կայքում։ Սակայն Որոշմամբ դատական ակտի հրապարակման օր դիտարկվել է նշված քաղաքացիական գործը դատարանի գրասենյակ հանձնելու օրը, ինչն ընդունելի չէ, քանի որ դատական ակտի հրապարակման օրը որևէ կերպ չի կարող նույնացվել տվյալ գործը դատարանի գրասենյակ հանձնելու օրվա հետ։ Պրակտիկայում, կրկին ելնելով ծանրաբեռնվածությունից, ավարտված գործերը դատարանի գրասենյակ հանձնվում են այդ գործերի ավարտից հետո ամիսներ, նույնիսկ տարիներ անց, իսկ դա չի նշանակում, որ դատական ակտերը հրապարակվում են գործերը դատարանի գրասենյակ հանձնելու օրը։

Դատավորը հայտնել է նաև, որ իրեն վերագրված որևէ գործով կատարված չէ բավարար ուսումնասիրություն և վերլուծություն, որով հնարավոր կլինի գալ այն եզրահանգման, որ վերոնշյալ ենթադրյալ խախտումներն առաջ են բերել այդ դատական ակտերի հասցեատերերի սուբյեկտիվ իրավունքներից զրկում կամ սահմանափակում, կամ վերջիններիս մոտ առաջացել են օրենքով չնախատեսված պարտականություն կամ այդպիսիք առաջանալու ռեալ հնարավորություն, ինչպես նաև այդ կերպ բացասական իրավական հետևանքներ են առաջացել դատավարության մասնակիցների համար։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դատավորը միջնորդել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժել։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

4.1 Թիվ ԵԴ/9200/02/20, ԵԴ/11842/02/20, ԵԴ/20950/02/20, ԵԴ/26316/02/20, ԵԴ/26357/02/20, ԵԴ/30228/02/20 և ԵԴ/11186/02/21 քաղաքացիական գործերով գործի վարույթը կարճելու մասին որոշումների հրապարակման ժամկետ Դատարանը սահմանել է համապատասխանաբար՝ 27.07.2022 թվականը, 13.04.2022 թվականը, 22.06.2021 թվականը, 14.01.2021 թվականը, 14.01.2021 թվականը, 23.03.2022 թվականը, 27.07.2021 թվականը, սակայն դատական ակտերը Համակարգում հրապարակվել են համապատասխանաբար 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին, 31.01.2022 թվականին, 27.01.2022 թվականին, 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում դրանք փաստացի հրապարակված ժամկետներից հետո:

4.2 Թիվ ԵԴ/26316/02/20 քաղաքացիական գործով առկա չէ գործի վարույթը կարճելու մասին որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու (ստանալու) վերաբերյալ որևէ ապացույց:

4.3 Թիվ ԵԱՔԴ/0028/02/18, ԵԴ/11557/02/18, ԵԴ/12187/02/18, ԵԴ/23669/02/18, ԵԴ/20770/02/18, ԵԴ/27336/02/18, ԵԴ/1543/02/19, ԵԴ/1478/02/19, ԵԴ/7452/02/19, ԵԴ/18143/02/19, ԵԴ/18265/02/19, ԵԴ/22098/02/19, ԵԴ/35123/02/19, ԵԴ/35241/02/19, ԵԴ/39363/02/19, ԵԴ/0067/02/20, ԵԴ/43004/02/19, ԵԴ/5039/02/20, ԵԴ/9838/02/20, ԵԴ/9808/02/20, ԵԴ/8937/02/20, ԵԴ/14231/02/20, ԵԴ/14158/02/20, ԵԴ/14670/02/20, ԵԴ/20484/02/20, ԵԴ/26064/02/20, ԵԴ/28767/02/20, ԵԴ/27259/02/20, ԵԴ/30058/02/20, ԵԴ/29898/02/20, ԵԴ/30825/02/20, ԵԴ/32779/02/20, ԵԴ/35069/02/20, ԵԴ/2250/02/21, ԵԴ/5646/02/21, ԵԴ/9801/02/21, ԵԴ/7940/02/21, ԵԴ/10927/02/21, ԵԴ/16022/02/21, ԵԴ/15984/02/21, ԵԴ/14608/02/21, ԵԴ/14641/02/21, ԵԴ/27888/02/21, ԵԴ/30226/02/21, ԵԴ/29688/02/21, ԵԴ/34517/02/22 քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 01.06.2020 թվականը, 24.07.2020 թվականը, 19.06.2020 թվականը, 06.11.2020 թվականը, 04.10.2022 թվականը, 03.11.2020 թվականը, 24.07.2020 թվականը, 05.06.2020 թվականը, 03.07.2020 թվականը, 05.10.2020 թվականը, 03.08.2022 թվականը, 08.07.2020 թվականը, 10.06.2022 թվականը, 24.03.2021 թվականը, 19.11.2021 թվականը, 31.03.2021 թվականը, 09.10.2020 թվականը, 15.02.2022 թվականը, 14.07.2020 թվականը, 14.07.2020 թվականը, 15.06.2022 թվականը, 25.09.2020 թվականը, 27.07.2022 թվականը, 25.09.2020 թվականը, 05.11.2021 թվականը, 08.04.2022 թվականը, 05.02.2021 թվականը, 20.01.2021 թվականը, 15.02.2022 թվականը, 19.10.2022 թվականը, 06.04.2022 թվականը, 08.07.2022 թվականը, 13.05.2022 թվականը, 02.11.2021 թվականը, 13.04.2022 թվականը, 08.07.2022 թվականը, 06.07.2021 թվականը, 20.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, 22.02.2022 թվականը, 21.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, 18.10.2022 թվականը, 10.11.2021 թվականը, 11.11.2021 թվականը, 05.08.2022 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել են համապատասխանաբար 04.11.2021 թվականին, 06.11.2021 թվականին, 09.12.2021 թվականին, 09.12.2021 թվականին, 25.12.2023 թվականին, 09.11.2021 թվականին, 06.11.2021 թվականին, 31.05.2021 թվականին, 11.05.2022 թվականին, 06.11.2021 թվականին, 25.12.2023 թվականին, 06.11.2021 թվականին, 21.12.2023 թվականին, 05.05.2022 թվականին, 11.05.2023 թվականին, 10.04.2022 թվականին, 11.05.2022 թվականին, 30.03.2023 թվականին, 11.05.2022 թվականին, 29.09.2021 թվականին, 15.08.2023 թվականին, 06.11.2021 թվականին, 18.12.2023 թվականին, 28.02.2022 թվականին, 14.08.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 28.02.2022 թվականին, 14.07.2022 թվականին, 02.03.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 03.06.2023 թվականին, 20.10.2023 թվականին, 27.12.2023 թվականին, 18.07.2023 թվականին, 03.12.2022 թվականին, 03.12.2022 թվականին, 10.10.2022 թվականին, 02.03.2023 թվականին, 03.12.2022 թվականին, 03.12.2022 թվականին, 20.12.2023 թվականին, 05.12.2022 թվականին, 18.07.2023 թվականին, 18.12.2023 թվականին, և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում փաստացի հրապարակված ժամկետներից հետո, բացառությամբ մի քանի գործի՝ ԵԱՔԴ/0028/02/18, ԵԴ/35241/02/19, ԵԴ/0067/02/20, ԵԴ/27259/02/20, ԵԴ/2250/02/21, ԵԴ/7940/02/21, ԵԴ/10927/02/21, ԵԴ/16022/02/21, ԵԴ/14608/02/21, ԵԴ/14641/02/21, ԵԴ/30226/02/21, որոնցով այնուամենայնիվ կայացված դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկվել են օրենքով սահմանված ժամկետների (համապատասխանաբար 1 տարի 4 ամիս, 1 տարի, 10 ամիս, 11 ամիս, 1 տարի 5 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 9 ամիս ուշացմամբ) խախտմամբ:

4.4 Թիվ ԵԴ/2601/02/18, ԵԴ/1478/02/18, ԵԴ/5676/02/18, ԵԴ/20087/02/18, ԵԴ/23649/02/18, ԵԴ/24192/02/18, ԵԴ/27061/02/18, ԵԴ/26055/02/18, ԵԴ/28006/02/18, ԵԴ/28676/02/18 ԵԴ/22308/02/19, ԵԴ/26826/02/19, ԵԴ/30322/02/19, ԵԴ/37519/02/19, ԵԴ/0485/02/20, ԵԴ/42917/02/19, ԵԴ/5286/02/20, ԵԴ/8064/02/20, ԵԴ/8089/02/20, ԵԴ/14564/02/20, ԵԴ/33965/02/20, ԵԴ/10771/02/21, ԵԴ/15913/02/21 քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 24.09.2020 թվականը, 01.07.2020 թվականը, 21.12.2020 թվականը, 16.03.2021 թվականը, 25.06.2021 թվականը, 16.11.2020 թվականը, 16.10.2020 թվականը, 06.11.2020 թվականը, 16.03.2021 թվականը, 29.09.2021 թվականը, 12.02.2021 թվականը, 21.04.2021 թվականը, 14.04.2021 թվականը, 25.06.2021 թվականը, 15.07.2021 թվականը, 28.09.2021 թվականը, 03.12.2021 թվականը, 20.07.2021 թվականը, 07.04.2021 թվականը, 15.07.2021 թվականը, 28.07.2021 թվականը, 22.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել են 10.07.2023 թվականին, 14.04.2023 թվականին, 09.06.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 10.04.2023 թվականին, 12.01.2023 թվականին, 10.07.2023 թվականին, 23.09.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 03.06.2023 թվականին, 22.12.2023 թվականին, 05.07.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 21.12.2023 թվականին, 19.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 20.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 15.12.2023 թվականին, 14.12.2023 թվականին, 14.12.2023 թվականին և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում փաստացի հրապարակված ժամկետներից հետո, բացառությամբ մի քանի գործի՝ ԵԴ/28006/02/18, ԵԴ/10771/02/21, ԵԴ/15913/02/21, որոնցով այնուամենայնիվ կայացված դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկվել են օրենքով սահմանված ժամկետների (համապատասխանաբար 2 տարի 4 ամիս, 10 ամիս, 9 ամիս ուշացմամբ) խախտմամբ, իսկ ԵԴ/28676/02/18 քաղաքացիական գործով առկա չէ դատական ակտը դատավարության մասնակիցներին ուղարկելու (ստանալու) վերաբերյալ որևէ ապացույց:

4.5 Թիվ ԵԴ/28453/02/18, ԵԴ/5830/02/18, ԵԴ/27613/02/19, քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 16.06.2020 թվականը, 16.10.2020 թվականը, 01.07.2020 թվականը, 25.09.2020 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել է 15.12.2023 թվականին, 01.12.2023 թվականին, 18.08.2023 թվականին:

4.6 Խորհրդի 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 որոշմամբ Դատավորին հայտարարվել է նկատողություն վճռի հրապարակման հայտարարված օրվանից մոտ 1 տարի 7 ամիս հետո այն հրապարակելու և վճռի օրինակը դատավարության կողմերին օրենքով սահմանված ժամկետում չուղարկելու հիմքով:

Խորհրդի 27.02.2023 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-7 որոշմամբ Դատավորին հայտարարվել է նկատողություն օրենքով սահմանված եռամսյա ժամկետի փոխարեն աշխատանքային վեճը 11 ամսում քննելու և լուծելու հիմքով:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.

Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված դիրքորոշումը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյո՞ք թվով 79 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում,

- արդյո՞ք թվով 79 քաղաքացիական գործերով կատարված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

- արդյո՞ք թվով 79 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի խախտման,

- արդյո՞ք թվով 79 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումը հեղինակազրկել է դատական իշխանությունը, համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ և Օրենսգրքի իմաստով կարող է գնահատվել որպես էական կարգապահական խախտում:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, Լիազոր մարմնի ներկայացուցիչների և Դատավորի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության՝ օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:

Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որ չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները: 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…):

Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, համաձայն որի՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (օրինակ՝ ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետը չունի ընդհանուր, բոլոր իրավիճակների համար կիրառելի թվային արտահայտություն. այն ենթակա է գնահատման յուրաքանչյուր դեպքում՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները։ Ընդ որում, Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով անձի արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվի և կիրառվի, ի թիվս այլնի, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը1:

Եվրոպական դատարանն անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է. «(…) բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):»:

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Վերոգրյալ իրավանորմերի և դիրքորոշումների լույսի ներքո Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ արդար դատաքննության իրավունքի ինքնուրույն բաղադրիչներից է դատական պաշտպանության դիմած անձի՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Այդ իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար պետությունը կրում է անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պարտականություն, որի ապահովմանն են նպատակաուղղված առանձին դատավարական գործողություններ կատարելու և կոնկրետ գործերի ըստ էության քննության համար օրենսդրի կողմից հատուկ ժամկետների սահմանումը: Այդպիսի ժամկետների սահմանումը դատարանների համար առաջացնում է ուղղակի պարտականություն՝ դատավարական գործողությունները կատարել և գործերի քննությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտեր:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտեր են՝ առաջին ատյանի դատարանի կայացրած` ա. վճիռը և (…), բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում (…): Իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին որոշումը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

Այսպես, օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին գործի վարույթը կարճելու մասին որոշումն ուղարկել գործին մասնակցող անձանց ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Մինչդեռ տվյալ դեպքում թիվ ԵԴ/9200/02/20, ԵԴ/11842/02/20, ԵԴ/20950/02/20, ԵԴ/26316/02/20, ԵԴ/26357/02/20, ԵԴ/30228/02/20 և ԵԴ/11186/02/21 քաղաքացիական գործերով գործի վարույթը կարճելու մասին որոշումների հրապարակման ժամկետ Դատարանը սահմանել է համապատասխանաբար՝ 27.07.2022 թվականը, 13.04.2022 թվականը, 22.06.2021 թվականը, 14.01.2021 թվականը, 14.01.2021 թվականը, 23.03.2022 թվականը, 27.07.2021 թվականը, սակայն դատական ակտերը Համակարգում հրապարակվել են համապատասխանաբար 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին, 31.01.2022 թվականին, 27.01.2022 թվականին, 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում դրանք փաստացի հրապարակված ժամկետներից հետո: Միաժամանակ ԵԴ/26316/02/20 քաղաքացիական գործով առկա չէ գործի վարույթը կարճելու մասին որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու (ստանալու) վերաբերյալ որևէ ապացույց:

Վերը նշվածների համադրմամբ Խորհուրդը փաստում է, որ գործի վարույթը կարճելու մասին որոշումները Համակարգում հրապարակվել և դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 1 տարվանից մինչև 2 տարի 2 ամիս անց, ուստի սույն պարագայում առկա է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջի խախտում:

Օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռը սույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: (…): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով: 

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը (...) օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ վճռի հրապարակումը գործի քննությունն ավարտելուց հետո 15 օրվա ընթացքում (եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ), իսկ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում կայացնելու և հրապարակելու, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի՝ վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածը սահմանում է, որ դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն ենթաբաժնի դրույթներով:

Նույն օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմերն իրավունք ունեն հաշտության համաձայնություն կնքել դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա վճիռը վերանայում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի վճռի վերանայման վերաբերյալ գործերով կայացվող ակտերի հրապարակման և դատավորության կողմերին տրամադրելու առանձին ժամկետներ չի սահմանել, որպիսի պայմաններում գործում են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածով սահմանված կարգավորումները:

Միաժամանակ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել հաճախորդը՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում, իսկ 5-րդ մասի համաձայն՝ դատարանի որոշումը կողմերին և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում:

Վերը նշված հոդվածներից բխում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում կայացված դատական ակտը հրապարակվում է վճռի հրապարակման համար օրենսգրքով սահմանված կարգով և կողմերին ու ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում:

Խորհուրդն արձանագրում է, որ եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, քանի որ նշված ժամկետում ակնկալվող արդյունքից է կախված դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հնարավոր իրավական հետևանքի առաջացումը, որը կարող է դրսևորվել դատական ակտի բողոքարկմամբ կամ չբողոքարկելու արդյունքում օրինական ուժի մեջ մտնելով: Օրենսդիրը կարևորել է դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց կողմից ստանալու հանգամանքը, ինչն ուղղված է վերջիններիս բողոքարկման իրավունքի իրացման, ինչպես նաև այլ դատավարական գործողություններ կատարելու իրական հնարավորության երաշխավորմանը:

Վճռաբեկ դատարանն իր 03.03.2022 թվականի թիվ ՇԴ3/0845/02/19 որոշմամբ արձանագրել է. «(…) Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:»։ 

Քննարկվող պարագայում թիվ ԵԱՔԴ/0028/02/18, ԵԴ/11557/02/18, ԵԴ/12187/02/18, ԵԴ/23669/02/18, ԵԴ/20770/02/18, ԵԴ/27336/02/18, ԵԴ/1543/02/19, ԵԴ/1478/02/19, ԵԴ/7452/02/19, ԵԴ/18143/02/19, ԵԴ/18265/02/19, ԵԴ/22098/02/19, ԵԴ/35123/02/19, ԵԴ/35241/02/19, ԵԴ/39363/02/19, ԵԴ/0067/02/20, ԵԴ/43004/02/19, ԵԴ/5039/02/20, ԵԴ/9838/02/20, ԵԴ/9808/02/20, ԵԴ/8937/02/20, ԵԴ/14231/02/20, ԵԴ/14158/02/20, ԵԴ/14670/02/20, ԵԴ/20484/02/20, ԵԴ/26064/02/20, ԵԴ/28767/02/20, ԵԴ/27259/02/20, ԵԴ/30058/02/20, ԵԴ/29898/02/20, ԵԴ/30825/02/20, ԵԴ/32779/02/20, ԵԴ/35069/02/20, ԵԴ/2250/02/21, ԵԴ/5646/02/21, ԵԴ/9801/02/21, ԵԴ/7940/02/21, ԵԴ/10927/02/21, ԵԴ/16022/02/21, ԵԴ/15984/02/21, ԵԴ/14608/02/21, ԵԴ/14641/02/21, ԵԴ/27888/02/21, ԵԴ/30226/02/21, ԵԴ/29688/02/21, ԵԴ/34517/02/22 քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 01.06.2020 թվականը, 24.07.2020 թվականը, 19.06.2020 թվականը, 06.11.2020 թվականը, 04.10.2022 թվականը, 03.11.2020 թվականը, 24.07.2020 թվականը, 05.06.2020 թվականը, 03.07.2020 թվականը, 05.10.2020 թվականը, 03.08.2022 թվականը, 08.07.2020 թվականը, 10.06.2022 թվականը, 24.03.2021 թվականը, 19.11.2021 թվականը, 31.03.2021 թվականը, 09.10.2020 թվականը, 15.02.2022 թվականը, 14.07.2020 թվականը, 14.07.2020 թվականը, 15.06.2022 թվականը, 25.09.2020 թվականը, 27.07.2022 թվականը, 25.09.2020 թվականը, 05.11.2021 թվականը, 08.04.2022 թվականը, 05.02.2021 թվականը, 20.01.2021 թվականը, 15.02.2022 թվականը, 19.10.2022 թվականը, 06.04.2022 թվականը, 08.07.2022 թվականը, 13.05.2022 թվականը, 02.11.2021 թվականը, 13.04.2022 թվականը, 08.07.2022 թվականը, 06.07.2021 թվականը, 20.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, 22.02.2022 թվականը, 21.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, 18.10.2022 թվականը, 10.11.2021 թվականը, 11.11.2021 թվականը, 05.08.2022 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել են համապատասխանաբար 04.11.2021 թվականին, 06.11.2021 թվականին, 09.12.2021 թվականին, 09.12.2021 թվականին, 25.12.2023 թվականին, 09.11.2021 թվականին, 06.11.2021 թվականին, 31.05.2021 թվականին, 11.05.2022 թվականին, 06.11.2021 թվականին, 25.12.2023 թվականին, 06.11.2021 թվականին, 21.12.2023 թվականին, 05.05.2022 թվականին, 11.05.2023 թվականին, 10.04.2022 թվականին, 11.05.2022 թվականին, 30.03.2023 թվականին, 11.05.2022 թվականին, 29.09.2021 թվականին, 15.08.2023 թվականին, 06.11.2021 թվականին, 18.12.2023 թվականին, 28.02.2022 թվականին, 14.08.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 28.02.2022 թվականին, 14.07.2022 թվականին, 02.03.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 03.06.2023 թվականին, 20.10.2023 թվականին, 27.12.2023 թվականին, 18.07.2023 թվականին, 03.12.2022 թվականին, 03.12.2022 թվականին, 10.10.2022 թվականին, 02.03.2023 թվականին, 03.12.2022 թվականին, 03.12.2022 թվականին, 20.12.2023 թվականին, 05.12.2022 թվականին, 18.07.2023 թվականին, 18.12.2023 թվականին, և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում փաստացի հրապարակված ժամկետներից հետո, բացառությամբ մի քանի գործի՝ ԵԱՔԴ/0028/02/18, ԵԴ/35241/02/19, ԵԴ/0067/02/20, ԵԴ/27259/02/20, ԵԴ/2250/02/21, ԵԴ/7940/02/21, ԵԴ/10927/02/21, ԵԴ/16022/02/21, ԵԴ/14608/02/21, ԵԴ/14641/02/21, ԵԴ/30226/02/21, որոնցով այնուամենայնիվ կայացված դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկվել են օրենքով սահմանված ժամկետների (համապատասխանաբար 1 տարի 4 ամիս, 1 տարի, 10 ամիս, 11 ամիս, 1 տարի 5 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 9 ամիս ուշացմամբ) խախտմամբ:

Ուստի Խորհուրդը փաստում է, որ գործի քննության արդյունքում կայացված դատական ակտերը Համակարգում հրապարակվել են ավելի քան 11 ամսից մինչև 1 տարի 11 ամիս անց, իսկ դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 9 ամսից մինչև 1 տարի 10 ամիս անց:

Ինչպես նաև թիվ ԵԴ/2601/02/18, ԵԴ/1478/02/18, ԵԴ/5676/02/18, ԵԴ/20087/02/18, ԵԴ/23649/02/18, ԵԴ/24192/02/18, ԵԴ/27061/02/18, ԵԴ/26055/02/18, ԵԴ/28006/02/18, ԵԴ/28676/02/18 ԵԴ/22308/02/19, ԵԴ/26826/02/19, ԵԴ/30322/02/19, ԵԴ/37519/02/19, ԵԴ/0485/02/20, ԵԴ/42917/02/19, ԵԴ/5286/02/20, ԵԴ/8064/02/20, ԵԴ/8089/02/20, ԵԴ/14564/02/20, ԵԴ/33965/02/20, ԵԴ/10771/02/21, ԵԴ/15913/02/21 քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 24.09.2020 թվականը, 01.07.2020 թվականը, 21.12.2020 թվականը, 16.03.2021 թվականը, 25.06.2021 թվականը, 16.11.2020 թվականը, 16.10.2020 թվականը, 06.11.2020 թվականը, 16.03.2021 թվականը, 29.09.2021 թվականը, 12.02.2021 թվականը, 21.04.2021 թվականը, 14.04.2021 թվականը, 25.06.2021 թվականը, 15.07.2021 թվականը, 28.09.2021 թվականը, 03.12.2021 թվականը, 20.07.2021 թվականը, 07.04.2021 թվականը, 15.07.2021 թվականը, 28.07.2021 թվականը, 22.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել են 10.07.2023 թվականին, 14.04.2023 թվականին, 09.06.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 10.04.2023 թվականին, 12.01.2023 թվականին, 10.07.2023 թվականին, 23.09.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 03.06.2023 թվականին, 22.12.2023 թվականին, 05.07.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 21.12.2023 թվականին, 19.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 20.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 15.12.2023 թվականին, 14.12.2023 թվականին, 14.12.2023 թվականին և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում փաստացի հրապարակված ժամկետներից հետո, բացառությամբ մի քանի գործի՝ ԵԴ/28006/02/18, ԵԴ/10771/02/21, ԵԴ/15913/02/21, որոնցով այնուամենայնիվ կայացված դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկվել են օրենքով սահմանված ժամկետների (համապատասխանաբար 2 տարի 4 ամիս, 10 ամիս, 9 ամիս ուշացմամբ) խախտմամբ, իսկ ԵԴ/28676/02/18 քաղաքացիական գործով առկա չէ դատական ակտը դատավարության մասնակիցներին ուղարկելու (ստանալու) վերաբերյալ որևէ ապացույց:

Ուստի Խորհուրդը փաստում է, որ գործի քննության արդյունքում կայացված դատական ակտերը Համակարգում հրապարակվել են ավելի քան 2 տարուց մինչև 2 տարի 9 ամիս անց, իսկ դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 9 ամսից մինչև 2 տարի 9 ամիս անց:

Միաժամանակ թիվ ԵԴ/28453/02/18, ԵԴ/5830/02/18, ԵԴ/27613/02/19, քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 16.06.2020 թվականը, 16.10.2020 թվականը, 01.07.2020 թվականը, 25.09.2020 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել է 15.12.2023 թվականին, 01.12.2023 թվականին, 18.08.2023 թվականին: Խորհուրդը փաստում է, որ գործի քննության արդյունքում կայացված դատական ակտերը Համակարգում հրապարակվել և դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 3 տարի 1 ամսից մինչև 3 տարի 5 ամիս անց:

Թիվ ԵԴ/21649/02/20 քաղաքացիական գործերով վճռի հրապարակման օր է նշանակվել 25.09.2020 թվականը, և վարույթ հարուցող մարմինը Համակարգում վճռի հրապարակման օր դիտարկել է գործը 12.12.2023 թվականին Դատարանի գրասենյակ, այնուհետև՝ 15.12.2023 թվականին դատարանի արխիվ հանձնելու օրը, մինչդեռ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ թեև Համակարգում բացակայում է վճռի հրապարակված լինելու հստակ օրը, սակայն ըստ ներկայացված ապացույցների՝ դիմողի ներկայացուցիչը վճիռն առձեռն ստացել է 19.10.2020 թվականին, այսինքն օրենքով սահմանված ժամկետից 24 օր անց:

Վերոնշյալի առնչությամբ Խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ Դատավորի այն փաստարկին, որ իրեն հայտնի չէ գեթ 1 դեպք, երբ կարգապահական վարույթ հարուցված լինի 24 օրվա, 2 ամսվա կամ 3 ամսվա ուշացման համար, և արձանագրել, որ վարույթ հարուցած մարմնի կողմից վկայակոչված՝ Դատավորի կողմից օրենքով սահմանված ոչ երկարատև ժամկետների խախտմամբ դատական ակտերը հրապարակելը և դատավարության մասնակիցներին տրամադրելը չի հաշվարկվել Խորհրդի կողմից արձանագրված թվով 79 քաղաքացիական գործերի շարքում: Ինչ վերաբերում է վարույթ հարուցող մարմնի կողմից միջնորդությամբ ներկայացված տվյալների ոչ ճշգրիտ լինելու մասին Դատավորի պնդումներին, ապա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ վարույթ հարուցող մարմնի միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերի և բաց տվյալների ուսումնասիրմամբ վերստուգել է վարույթ հարուցած մարմնի կողմից վկայակոչված տվյալները՝ որոշման հիմքում դնելով միայն ճշգրիտ տվյալներ:

Այսպիսով, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ վերը նշված քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերը Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում հրապարակելը և գործին մասնակցող անձանց վճիռների օրինակներն ուղարկելը կամ դրանք առձեռն հանձնելը դատարանի պարտականությունն է. անձն ունի օրինական ակնկալիք, որ դատարանն իր կողմից ներկայացված պահանջներին ըստ էության լուծում տվող դատական ակտ կկայացնի և այն իրեն հասանելի կդարձնի ողջամիտ ժամկետներում: Խորհուրդը փաստում է, որ սույն պարագայում Դատարանը նշված քաղաքացիական գործերով դատական ակտ հրապարակելու և օրենքով սահմանված կարգով դրա օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետները չի պահպանել, ինչի հետևանքով խախտվել են կողմերի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը:

Խորհուրդն անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված վերը նշված խախտումների հետևանքին, արձանագրում է, որ վնասվել է արդարադատության շահը և հասարակության առջև հեղինակազրկվել է դատարանի բարձր դերը, իսկ դատական իշխանության հեղինակության պահպանումն ինքնին պայմանավորված է հանրային շահով: Հետևապես, դատարանի հեղինակությունը բարձր պահելու պարտականությունը ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր դատավորի պարտականությունն է:

Խորհուրդն ինչպես նախկին գործերով, սույն գործով կրկին արձանագրում է, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն:

Դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք սահմանում են հենց դատավարական գործողության իրականացման ժամանակահատվածը (պահերը): Միաժամանակ դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանն ու որոշակիությանը, որոնք վերջին հաշվով ապահովում են դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, մի խոսքով՝ արդարադատության իրականացման արդյունավետությունը:

Այդուհանդերձ Խորհուրդն արձանագրում է, որ դատավարական ժամկետների խախտումները մեղքի հիմնավորման կամ դրանց հետևանքների կարևորության աստիճանը գնահատելու տեսանկյունից կարող են արդարացվել միայն բացառիկ, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն՝ այնպիսի իրավիճակներում, երբ դատարանները կհիմնավորեն, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ պայմանավորված լինեն դատավարության մասնակիցների վարքագծով, հակառակ դեպքում անաչառ դիտորդի կողմից հնարավոր է ծագի ողջամիտ կասկած առ այն, որ դատարանը վերը նշված վճիռը կայացնելու ժամանակ չի դրսևորել պատշաճ ջանասիրություն առ այն, որ կայացված դատական ակտը օրենքով սահմանված ժամկետում չի հրապարակել և չի ուղարկվել դատավարության մասնակիցներին:

Խորհուրդն արձանագրում է նաև, որ Դատավորը Խորհրդի նիստում դատական ակտերի հրապարակումներն ու կողմերին սահմանված ժամկետից ուշ տրամադրելը պատճառաբանեց իր գերծանրաբեռնվածությամբ:

Միաժամանակ Խորհուրդը կրկին արձանագրում է, որ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1133-Լ որոշմամբ և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության 2019 թվականի տարեկան հաղորդմամբ արձանագրված դատարանների գերծանրաբեռնվածության փաստի ուժով դատավարական ժամկետների խախտումներ կարող են տեղի ունենալ, մինչդեռ դրանք պետք է լինեն ողջամիտ և արդարացված այնքանով, որ չհանգեցնեն դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների և ազատությունների էական սահմանափակումների և խախտումների: Դատավարական ժամկետների պահպանման օբյեկտիվ անհնարինության պայմաններում, այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է բացառեն դրանց պահպանման առումով անտարբերության, դատավարության մասնակիցներից և որևէ մեկի նկատմամբ կողմնակալության տպավորության հնարավորությունը, որը կարող է ձևավորվել անկողմնակալ դիտորդի տեսանկյունից։

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ յուրաքանչյուր կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի գերծանրաբեռնվածության հանգամանքով պայմանավորված դատավարական ժամկետների խախտումները ենթակա են գնահատման տվյալ վարույթի շրջանակներում դատավորի կողմից ներկայացված բացառիկ հանգամանքների կամ հիմնավորումների սահմաններում:

Անդրադառնալով սույն վարույթի շրջանակներում Դատավորի կողմից վկայակոչված այն փաստարկին, ըստ որի՝ Դատարանի կայացրած դատական ակտերը օրենքով նախատեսված ժամկետից ուշ հրապարակելը և դատավարության կողմերին ուղարկվելը պայմանավորված է եղել Դատավորի գերծանրաբեռնվածության հանգամանքներով, Խորհրդի գնահատմամբ, ըստ էության, չեն բովանդակում այնպիսի բացառիկ հանգամանքներ կամ հիմնավորումներ, որոնց հիմքով հնարավոր կլինի տվյալ իրավիճակում Դատավորի կողմից թվով 79 քաղաքացիական գործով կատարված խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ:

Ավելին, ըստ 2021-2023թթ. տարեկան վիճակագրական տվյալների՝ նշված ժամանակահատվածում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող մի շարք դատավորների վարույթներում յուրաքանչյուր տարվա ընթացքում նախորդ տարիներից փոխանցված, տվյալ տարում ստացված և ավարտած գործերի քանակը գերազանցել է Դատավորի վարույթում նախորդ տարիներից փոխանցված, տվյալ տարում ստացված և ավարտած գործերի քանակին:

Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի կողմից կատարված իրավախախտումների բազմակիությանը, կարևորում է այն, որ Դատավորի կողմից թվով 79 դատական գործերով թույլ տրված դատավարական նորմերի խախտումները վկայում են խախտման արդյունքում արդարադատության հեղինակազրկման վտանգավորության բարձր աստիճանի մասին, քանի որ 7 տասնյակից ավելի քաղաքացիական գործերով դատավարության մասնակիցները փաստացի տևական ժամանակ (որոշ գործերով նույնիսկ 3 տարուց ավել) զրկված են եղել իրենց վերաբերյալ դատական ակտերին, դրանց բովանդակությանը ծանոթանալու և իրենց հետագա գործողություններն ու վարքագիծը դրսևորելու հնարավորությունից: Այսպիսով, Դատավորի կողմից թույլ տրված դատավարական նորմերի խախտումների արդյունքում սահմանափակվել է ողջամիտ ժամկետում դատավարության մասնակիցների գործերի քննության իրավունքը: Խորհուրդը կարևոր է համարում փաստել, որ անկախ ծանրաբեռնվածության աստիճանից՝ դատավորը պարտավոր էր ապահովել իրավունքի գերակայությունը. արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում, թույլ չտալ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի կամ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, բարձր պահել իր, դատարանի և դատական իշխանության հեղինակությունը:

Ավելին, միջազգային իրավական փաստաթղթերում օգտագործվում է` «ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է» ("Justice delayed is justice denied") գաղափարը, որի համաձայն` դատավարության չհիմնավորված ձգձգումը կարող է հանգեցնել «արդարադատության մերժմանը»՝ դատավարության կողմերի համար։ Հետևաբար, Դատավորը պետք է անհրաժեշտ ջանասիրություն դրսևորեր՝ ողջամիտ ժամկետում անձանց դատաքննության իրավունքի իրացումն ապահովելու ուղղությամբ։

Խորհուրդը բազմիցս կարևորել է նաև, որ դատական գործընթացը չպետք է դիտարկվի որպես մեխանիկական կամ զուտ ընթացակարգային գործողությունների շղթա: Այն մշտապես գտնվում է դինամիկ վիճակում և պահանջում է առավելագույն ճկունություն, քանի որ յուրաքանչյուր գործով, անկախ դրանց նմանություններից և տարբերություններից, վերջին հաշվով, դատարանը առնչվում է անձի իրավունքների և ազատությունների իրացման ապահովման հետ: Արդարադատություն իրականացնելը չպետք է ընկալվի զուտ օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող դատական ակտի կայացման ձևով: Ուստի Դատավորի այն պատճառաբանությունը, որ պատշաճ դատական ակտեր կայացնելն իր կողմից առավել կարևոր է դիտարկվում, քան դրանից հետո իրականացվող գործողությունները, իմաստազուրկ են, քանի որ դատական ակտի կայացման համար օրենսդրությունը սահմանել է հստակ պահանջներ, որի խստիվ պահպանմամբ արդարադատության իրականացումը դատավորի առաջնային պարտականությունն է: Արդարադատության իրականացումը ոչ ամբողջական, այլ փուլային ձևաչափով դիտարկելու պարագայում, հստակ է, որ յուրաքանչյուր գործով և յուրաքանչյուր փուլում դատարանի կողմից իրականացված ցանկացած ոչ պատշաճ գործողություն կարող է խաթարել արդարադատության իրականացումը, ինչպես նաև դրա ողջ տրամաբանությունը: Դատավորը, կայացնելով համապատասխան որոշում, թե օրենքով նախատեսված կարգով և թե իրավունքի իրացման ամբողջական տրամաբանության լույսի ներքո պարտավոր է դատավարության բոլոր շահագրգիռ կողմերին տեղյակ պահել իր կայացրած դատական ակտի մասին2:

Այսպիսով Խորհուրդը փաստում է, որ թվով 79 քաղաքացիական գործից՝

1.  թվով 51 դատական ակտերը Համակարգում հրապարակվել են ավելի քան 11 ամիս, իսկ դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 9 ամիս անց,

2.  թվով 25 դատական ակտերը Համակարգում հրապարակվել են ավելի քան 2 տարի, իսկ դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 9 ամիս անց,

3.  թվով 3 դատական ակտերը՝ Համակարգում հրապարակվել և դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 3 տարի անց:

Գնահատելով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման ակնհայտությունը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորին մեղսագրվող դատավարական նորմի խախտումների առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկներով և Խորհրդի գնահատմամբ Դատավորը ոչ իրավաչափ գործողություններով հեղինակազրկել է դատական իշխանությունը՝ էապես նվազեցնելով դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասելով դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը:

Խնդրո առարկա դատական գործերի շրջանակներում կիրառելի իրավանորմերի հստակությունը և իմպերատիվ բնույթը թույլ է տալիս եզրակացնել, որ Դատավորն ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր տեղյակ լինել վերաբերելի իրավակարգավորումներին և դրանք խախտելու հնարավոր հետևանքներին, հատկապես, որ Դատավորի նկատմամբ Խորհրդի կողմից երկու անգամ հայտարարվել է նկատողություն, առաջինը՝ վճռի հրապարակման հայտարարված օրվանից մոտ 1 տարի 7 ամիս հետո այն հրապարակելու և վճռի օրինակը դատավարության կողմերին օրենքով սահմանված ժամկետում չուղարկելու հիմքով, իսկ երկրորդը օրենքով սահմանված եռամսյա ժամկետի փոխարեն աշխատանքային վեճը 11 ամսում քննելու և լուծելու հիմքով: Նշվածը թույլ է տալիս ողջամտորեն եզրահանգել, որ Դատավորի կողմից վերոնշյալ դատավարական նորմի խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ:

Խորհուրդն անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի վերը նշված խախտումների՝ դատավորի վարքագծի կանոնի խախտման հանգեցրած լինելու մասին հարցադրմանը հարկ է համարում արձանագրել, որ Դատավորը 7 տասնյակից ավելի քաղաքացիական գործերով դատավարական նորմերի խախտումների արդյունքում սահմանափակվելով դատավարության մասնակիցների ողջամիտ ժամկետում գործերի քննության իրավունքը ակնհայտորեն թույլ է տվել առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ առանց դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելու իր իրավասությանը վերապահված գործը քննելու և լուծելու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնը:

Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցը՝ Խորհուրդը գտնում է, որ ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյոք Դատավորի դրսևորած վարքագիծը բավարար հիմքեր է պարունակում վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ էական կարգապահական խախտում է՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ.

3) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը:

Կարգապահական խախտումն էական գնահատելու համար Խորհուրդն արձանագրում է, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կապված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով կարող է դիտվել որպես էական խախտում: Միաժամանակ Խորհուրդն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի խախտումը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է։ Նշվածը հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտմանը, ինչպես նաև դատական իշխանության հեղինակազրկմանը։ Ավելին, Դատավորի կողմից կատարված խախտումը էապես նվազեցնում է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասում է դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը: Այսինքն՝ սույն դեպքում խոսքը վերաբերում է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու և Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու պահանջների խախտում:

Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Խորհուրդը կարևոր է համարում ընդգծել արդարադատությունն առանց անհարկի ձգձգումների իրականացնելու կարևորությունը, քանի որ դատավարական հստակ ժամկետների խախտումները և ողջամիտ ժամկետում գործի քննության սկզբունքի խախտումը վտանգում և խաթարում են արդարադատության արդյունավետությունը և ամբողջ դատական համակարգի վստահելիությունը: Եթե որոշման հրապարակումը և որոշման ամբողջական տեքստի մշակումը տեղի են ունենում առանձին ժամանակներում, ապա վարույթն ավարտված չի կարող համարվել, քանի դեռ պատճառաբանված որոշումը չի հրապարակվել և շահագրգիռ կողմերը չեն ծանուցվել որոշման մասին:

Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նշված երկու գործողությունների միջև առկա ժամանակահատվածները թվով 79 քաղաքացիական գործերով այնքան երկար էին, որ անխուսափելիորեն հեղինակազրկում են դատական իշխանությունը՝ հանրության աչքերում արդարադատության իրականացումը դարձնելով անկանխատեսելի և անարդյունավետ իրավունքի պաշտպանության միջոց:

Դատավորի կողմից Օրենսգրքի 142-րդ հոդվածի իմաստով «արարք» կատարելը ենթադրում է նաև դատական գործունեության ընթացքում դատավորի կողմից այնպիսի վարքագծի (ներառյալ` անգործության) դրսևորումը, որն ակնհայտորեն կարող է կասկածի տակ դնել արդարադատությունը ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված իրավական չափորոշիչներին համապատասխանելու հանգամանքը՝ խեղաթյուրելով դրա բուն էությունը։ Եթե դատավորի պաշտոնավարման ընթացքում դատավորի վարքագիծը շեղվում է իրավական նորմերի մեկնաբանման և կիրառման ընդհանուր կանոններից, և դատավորը, դրսևորելով ոչ պատշաճ արհեստավարժություն ու մասնագիտական պատրաստվածություն, դուրս է գալիս իրավական նորմի գործողության շրջանակներից ոչ թե զուտ նորմի սխալ մեկնաբանման կամ կիրառման արդյունքում, այլ իր սահմանադրաիրավական լիազորությունների վերազանցման պայմաններում, ապա այդպիսի արարքը կարող է բնութագրվել որպես դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի։

Սույն դեպքում, Դատավորն իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված նյութական և դատավարական նորմերի խախտումներն էական կարգապահական խախտումներ են, որոնք համատեղելի չեն դատավորի կարգավիճակի հետ և ակնհայտորեն պայմանավորված են դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:

Այսպիսով, Դատավորը թվով 79 քաղաքացիական գործով իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումն էական կարգապահական խախտում է, որը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:

Տվյալ դեպքում Խորհուրդը հարկ է համարում փաստել նաև, որ Դատավորը կարգապահական խախտումները թույլ տալու պահին ունեցել է կարգապահական 2 տույժ, այն է՝ Խորհրդի դեռևս 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 և 27.02.2023 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-7 որոշումներով հայտարարվել է թվով 2 նկատողություն: Այսինքն, սույն միջնորդությամբ ներկայացված խախտումները կատարելու ժամանակ Դատավորն ունեցել է չմարված կարգապահական տույժեր, ինչն ինքնին օրենսդրորեն սահմանված առանձին հիմք է Դատավորի կողմից թույլ տրված խախտումն էական կարգապահական խախտում գնահատելու համար:

Վերոնշյալ մոտեցումը արձանագրվել է նաև Սահմանադրական դատարանի 15.11.2019 թվականի թիվ ՍԴՈ-1488 որոշմամբ, որի համաձայն՝ օրենսդիրը որպես էական կարգապահական խախտում է որակել, մի դեպքում՝ ոչ էական կարգապահական խախտումների համար կոնկրետ տույժերի առկայությամբ ցանկացած այլ կարգապահական խախտում կատարելը, այսինքն՝ կարգապահական խախտումների որոշակի, առավելապես քանակական համակցությունը, մյուս դեպքում՝ կարգապահական մեկ կոնկրետ խախտման որակը, այսինքն՝ «դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ»:

Միաժամանակ անդրադառնալով Դատավորի կողմից բարձրացված՝ հաղորդում ներկայացրած անձի իրավական շահագրգռվածության բացակայության մասին փաստարկին՝ Խորհուրդը փաստում է, որ Օրենսգրքի 146-րդ հոդվածով սահմանված են կարգապահական վարույթ հարուցելու առիթները: Մասնավորապես նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը.

2) կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները.

3) վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը.

4) վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը մինչև դրա հարուցման հարցի լուծումն իրավունք ունի հաղորդում ներկայացրած անձին առաջարկելու ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր, իսկ 4-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը կատարված ուսումնասիրությունների արդյունքում կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կամ չի հարուցում կարգապահական վարույթ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդում ի թիվս պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կարող է ներկայացնել ցանկացած անձ: Այսպիսով հաղորդման ներկայացման համար օրենսդիրը չի սահմանել իրավական շահագրգռվածություն ունեցող սուբյեկտների շրջանակ: Այսինքն, Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հաղորդումը, ինչպես նաև նույն հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված կարգապահական վարույթ հարուցելու մյուս առիթներն ազդակ են վարույթ հարուցող մարմնի համար իր իսկ կողմից կատարված ուսումնասիրություններ կատարելու, ըստ այդմ՝ արդյունքում կարգապահական վարույթ հարուցելու կամ չհարուցելու համար: Միաժամանակ օրենսդրորեն նախատեսված չէ, որ հաղորդում ներկայացնող անձի շահագրգիռ անձ չհանդիսանալը կարող է կարգապահական վարույթ չհարուցելու կամ հարուցված կարգապահական վարույթը կարճելու հիմք լինել։

Խորհուրդը փաստում է նաև, որ դատավորի կողմից կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի վերաբերյալ հաղորդման ներկայացումը ցանկացած անձի կողմից բխում է դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերից՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այնուամենայնիվ վարույթ հարուցող մարմինն է ուսումնասիրության արդյունքում որոշում դրա հետագա ընթացքը:

Վերոգրյալների հաշվառմամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ հարուցող մարմնին հաղորդում ներկայացնելու իրավասությունը սահմանված է Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Խորհուրդը Դատավորի կողմից ներկայացված մյուս փաստարկներին չի անդրադառնում՝ դրանց անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 142-րդ հոդվածի 6-րդ մասով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

2 Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

______________________________________

1 Տե՛ս, Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994:

2 Տես, Բարձրագույն դատական խորհրդի 22.09.2022թ. թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17 որոշումը:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 
Անդամներ`

Հատուկ կարծիք

 

 

 

 

Հատուկ կարծիք

Հատուկ կարծիք

 

 

 

Ա. Աթաբեկյան

Հ. Գրիգորյան

Ա. Դանիելյան

Կ. Թումանյան

Ե. Թումանյանց

Մ. Համբարձումյան

Էդ. Հովհաննիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2024 թվական:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կողմից 2024 թվականի հուլիսի 09-ին կայացված թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշման վերաբերյալ.

 

1. Հարուցված կարգապահական վարույթի ընթացքը և միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարին 22.12.2023 թվականին հասցեագրված և Արդարադատության նախարարությունում 26.12.2023 թվականին ստացված «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը։ Ի լրումն հաղորդման՝ հաղորդում ներկայացնողի կողմից 29.12.2023 թվականի գրությամբ (Արդարադատության նախարարությունում այն ստացվել է 03.01.2024 թվականին) ներկայացվել են փաստաբան Էդգար Հակոբյանի դիմումներն ուղղված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։

Արդարադատության նախարարի 13.02.2024 թվականի թիվ 18-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իսկ 11.04.2024 թվականի թիվ 33-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է:

Արդարադատության նախարարի 23.05.2024 թվականի թիվ 48-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի 11.06.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

17.06.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ 09.07.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

1.1 Թիվ ԵԴ/9200/02/20, ԵԴ/11842/02/20, ԵԴ/20950/02/20, ԵԴ/26316/02/20, ԵԴ/26357/02/20, ԵԴ/30228/02/20 և ԵԴ/11186/02/21 քաղաքացիական գործերով գործի վարույթը կարճելու մասին որոշումների հրապարակման ժամկետ Դատարանը սահմանել է համապատասխանաբար՝ 27.07.2022 թվականը, 13.04.2022 թվականը, 22.06.2021 թվականը, 14.01.2021 թվականը, 14.01.2021 թվականը, 23.03.2022 թվականը, 27.07.2021 թվականը, սակայն դատական ակտերը Համակարգում հրապարակվել են համապատասխանաբար 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին, 31.01.2022 թվականին, 27.01.2022 թվականին, 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում դրանք փաստացի հրապարակված ժամկետներից հետո:

1.2 Թիվ ԵԴ/26316/02/20 քաղաքացիական գործով առկա չէ գործի վարույթը կարճելու մասին որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու (ստանալու) վերաբերյալ որևէ ապացույց:

1.3 Թիվ ԵԱՔԴ/0028/02/18, ԵԴ/11557/02/18, ԵԴ/12187/02/18, ԵԴ/23669/02/18, ԵԴ/20770/02/18, ԵԴ/27336/02/18, ԵԴ/1543/02/19, ԵԴ/1478/02/19, ԵԴ/7452/02/19, ԵԴ/18143/02/19, ԵԴ/18265/02/19, ԵԴ/22098/02/19, ԵԴ/35123/02/19, ԵԴ/35241/02/19, ԵԴ/39363/02/19, ԵԴ/0067/02/20, ԵԴ/43004/02/19, ԵԴ/5039/02/20, ԵԴ/9838/02/20, ԵԴ/9808/02/20, ԵԴ/8937/02/20, ԵԴ/14231/02/20, ԵԴ/14158/02/20, ԵԴ/14670/02/20, ԵԴ/20484/02/20, ԵԴ/26064/02/20, ԵԴ/28767/02/20, ԵԴ/27259/02/20, ԵԴ/30058/02/20, ԵԴ/29898/02/20, ԵԴ/30825/02/20, ԵԴ/32779/02/20, ԵԴ/35069/02/20, ԵԴ/2250/02/21, ԵԴ/5646/02/21, ԵԴ/9801/02/21, ԵԴ/7940/02/21, ԵԴ/10927/02/21, ԵԴ/16022/02/21, ԵԴ/15984/02/21, ԵԴ/14608/02/21, ԵԴ/14641/02/21, ԵԴ/27888/02/21, ԵԴ/30226/02/21, ԵԴ/29688/02/21, ԵԴ/34517/02/22 քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 01.06.2020 թվականը, 24.07.2020 թվականը, 19.06.2020 թվականը, 06.11.2020 թվականը, 04.10.2022 թվականը, 03.11.2020 թվականը, 24.07.2020 թվականը, 05.06.2020 թվականը, 03.07.2020 թվականը, 05.10.2020 թվականը, 03.08.2022 թվականը, 08.07.2020 թվականը, 10.06.2022 թվականը, 24.03.2021 թվականը, 19.11.2021 թվականը, 31.03.2021 թվականը, 09.10.2020 թվականը, 15.02.2022 թվականը, 14.07.2020 թվականը, 14.07.2020 թվականը, 15.06.2022 թվականը, 25.09.2020 թվականը, 27.07.2022 թվականը, 25.09.2020 թվականը, 05.11.2021 թվականը, 08.04.2022 թվականը, 05.02.2021 թվականը, 20.01.2021 թվականը, 15.02.2022 թվականը, 19.10.2022 թվականը, 06.04.2022 թվականը, 08.07.2022 թվականը, 13.05.2022 թվականը, 02.11.2021 թվականը, 13.04.2022 թվականը, 08.07.2022 թվականը, 06.07.2021 թվականը, 20.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, 22.02.2022 թվականը, 21.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, 18.10.2022 թվականը, 10.11.2021 թվականը, 11.11.2021 թվականը, 05.08.2022 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել են համապատասխանաբար 04.11.2021 թվականին, 06.11.2021 թվականին, 09.12.2021 թվականին, 09.12.2021 թվականին, 25.12.2023 թվականին, 09.11.2021 թվականին, 06.11.2021 թվականին, 31.05.2021 թվականին, 11.05.2022 թվականին, 06.11.2021 թվականին, 25.12.2023 թվականին, 06.11.2021 թվականին, 21.12.2023 թվականին, 05.05.2022 թվականին, 11.05.2023 թվականին, 10.04.2022 թվականին, 11.05.2022 թվականին, 30.03.2023 թվականին, 11.05.2022 թվականին, 29.09.2021 թվականին, 15.08.2023 թվականին, 06.11.2021 թվականին, 18.12.2023 թվականին, 28.02.2022 թվականին, 14.08.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 28.02.2022 թվականին, 14.07.2022 թվականին, 02.03.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 03.06.2023 թվականին, 20.10.2023 թվականին, 27.12.2023 թվականին, 18.07.2023 թվականին, 03.12.2022 թվականին, 03.12.2022 թվականին, 10.10.2022 թվականին, 02.03.2023 թվականին, 03.12.2022 թվականին, 03.12.2022 թվականին, 20.12.2023 թվականին, 05.12.2022 թվականին, 18.07.2023 թվականին, 18.12.2023 թվականին, և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում փաստացի հրապարակված ժամկետներից հետո, բացառությամբ մի քանի գործի՝ ԵԱՔԴ/0028/02/18, ԵԴ/35241/02/19, ԵԴ/0067/02/20, ԵԴ/27259/02/20, ԵԴ/2250/02/21, ԵԴ/7940/02/21, ԵԴ/10927/02/21, ԵԴ/16022/02/21, ԵԴ/14608/02/21, ԵԴ/14641/02/21, ԵԴ/30226/02/21, որոնցով այնուամենայնիվ կայացված դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկվել են օրենքով սահմանված ժամկետների (համապատասխանաբար 1 տարի 4 ամիս, 1 տարի, 10 ամիս, 11 ամիս, 1 տարի 5 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 9 ամիս ուշացմամբ) խախտմամբ:

1.4 Թիվ ԵԴ/2601/02/18, ԵԴ/1478/02/18, ԵԴ/5676/02/18, ԵԴ/20087/02/18, ԵԴ/23649/02/18, ԵԴ/24192/02/18, ԵԴ/27061/02/18, ԵԴ/26055/02/18, ԵԴ/28006/02/18, ԵԴ/28676/02/18 ԵԴ/22308/02/19, ԵԴ/26826/02/19, ԵԴ/30322/02/19, ԵԴ/37519/02/19, ԵԴ/0485/02/20, ԵԴ/42917/02/19, ԵԴ/5286/02/20, ԵԴ/8064/02/20, ԵԴ/8089/02/20, ԵԴ/14564/02/20, ԵԴ/33965/02/20, ԵԴ/10771/02/21, ԵԴ/15913/02/21 քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 24.09.2020 թվականը, 01.07.2020 թվականը, 21.12.2020 թվականը, 16.03.2021 թվականը, 25.06.2021 թվականը, 16.11.2020 թվականը, 16.10.2020 թվականը, 06.11.2020 թվականը, 16.03.2021 թվականը, 29.09.2021 թվականը, 12.02.2021 թվականը, 21.04.2021 թվականը, 14.04.2021 թվականը, 25.06.2021 թվականը, 15.07.2021 թվականը, 28.09.2021 թվականը, 03.12.2021 թվականը, 20.07.2021 թվականը, 07.04.2021 թվականը, 15.07.2021 թվականը, 28.07.2021 թվականը, 22.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել են 10.07.2023 թվականին, 14.04.2023 թվականին, 09.06.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 10.04.2023 թվականին, 12.01.2023 թվականին, 10.07.2023 թվականին, 23.09.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 03.06.2023 թվականին, 22.12.2023 թվականին, 05.07.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 21.12.2023 թվականին, 19.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 20.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 15.12.2023 թվականին, 14.12.2023 թվականին, 14.12.2023 թվականին և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում փաստացի հրապարակված ժամկետներից հետո, բացառությամբ մի քանի գործի՝ ԵԴ/28006/02/18, ԵԴ/10771/02/21, ԵԴ/15913/02/21, որոնցով այնուամենայնիվ կայացված դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկվել են օրենքով սահմանված ժամկետների (համապատասխանաբար 2 տարի 4 ամիս, 10 ամիս, 9 ամիս ուշացմամբ) խախտմամբ, իսկ ԵԴ/28676/02/18 քաղաքացիական գործով առկա չէ դատական ակտը դատավարության մասնակիցներին ուղարկելու (ստանալու) վերաբերյալ որևէ ապացույց:

4.5 Թիվ ԵԴ/28453/02/18, ԵԴ/5830/02/18, ԵԴ/27613/02/19, քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 16.06.2020 թվականը, 16.10.2020 թվականը, 01.07.2020 թվականը, 25.09.2020 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել է 15.12.2023 թվականին, 01.12.2023 թվականին, 18.08.2023 թվականին:

 

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամներ՝ Ա․Աթաբեկյանի, Էդ․Հովհաննիսյանի և Մ․Համբարձումյանի հատուկ կարծիքի իրավական վերլուծությունները և եզրահանգումը.

Ուսումնասիրելով Արդարադատության նախարարի կողմից Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին որոշումը, ծանոթանալով այդ որոշմանը կից ներկայացված նյութերին, հիմք ընդունելով նշված կարգապահական վարույթի վերաբերյալ կայացած նիստում կողմերի ներկայացրած դիրքորոշումները, միաժամանակ արժևորելով ստորև քննարկվող հարցի շուրջ Խորհրդի անդամներ Կ. Անդրեասյանի (նախագահող), Հ. Գրիգորյանի, Ա․ Դանիելյանի, Կ․ Թումանյանի, Ե. Թումանյանցի, ներքին համոզմունքը, միջնորդության կապակցությամբ Խորհրդի 2024 թվականի հուլիսի 09-ին կայացված թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշման շրջանակներում համաձայնելով դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման առկայությանը, այնուամենայնիվ, կիրառվող տույժի մասով՝ իբրև ընտրված խիստ միջոցի, մնում ենք հատուկ կարծիքի (այսուհետ՝ Կարծիք)՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով․

Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցը՝ Խորհուրդը գտել է, որ «ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյոք Դատավորի դրսևորած վարքագիծը բավարար հիմքեր է պարունակում վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ էական կարգապահական խախտում է՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ.

3) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը:»:

Միաժամանակ արձանագրել է, որ «…միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումն էական կարգապահական խախտում է, որը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:

Տվյալ դեպքում Խորհուրդը հարկ է համարում փաստել նաև, որ Դատավորը կարգապահական խախտումները թույլ տալու պահին ունեցել է կարգապահական 2 տույժ, այն է՝ Խորհրդի դեռևս 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 և 27.02.2023 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-7 որոշումներով հայտարարվել է թվով 2 նկատողություն: Այսինքն, սույն միջնորդությամբ ներկայացված խախտումները կատարելու ժամանակ Դատավորն ունեցել է չմարված կարգապահական տույժեր, ինչն ինքնին օրենսդրորեն սահմանված առանձին հիմք է Դատավորի կողմից թույլ տրված խախտումն էական կարգապահական խախտում գնահատելու համար:»:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

(…)

4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ պատասխանատվության միջոցները, որոնք կարող են կիրառվել սահմանվում են օրենքով և դրանց կիրառումը իրականացվում է համաչափության սկզբունքով: Այլ կերպ ասած՝ օրենսդիրը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը սահմանելով որպես իրավաբանական պատասխանատվության տեսակ, կարգապահական պատասխանատվության ենթարկելու սկզբունքների շարքում, ի թիվս այլնի, սահմանել է համաչափության սկզբունքը։ Ընդ որում, հարկ է նկատել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում համաչափության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող պատժաչափի տարբերակման սկզբունքի ապահովման տեսանկյունից, օրենսդիրը կարևոր է համարել դատավորի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելիս հաշվի առնել խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ։

Տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ Խորհրդի որոշումներին ներկայացվող կարևորագույն պահանջներից մեկը դրանց հիմնավորվածությունն է, ինչը ենթադրում է ինչպես արարքը կարգապահական խախտում որակելուն, այնպես էլ խախտման բնույթի նկարագրությանն ու ընտրված կարգապահական պատասխանատվության միջոցի համաչափությանը, ուստի սույն կարծիքի շրջանակներում կարևոր ենք համարում անդրադառնալ Դատավորին պատասխանատվության ենթարկելու դեպքում վերջինիս կատարած խախտման և Խորհրդի կողմից կարգապահական տույժի ընտրության միջև համաչափության հարաբերակցության հարցին, արձանագրելով հետևյալը․

ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածը նախատեսում է՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։

ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշմամբ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ. «(…) համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ «(…) իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված` ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից: Ըստ այդմ, օրենսդրից պահանջվում է սահմանել պատասխանատվության այնպիսի իրավակարգավորում, որը պատասխանատվության ենթարկող իրավասու մարմնին հնարավորություն ընձեռի որոշելու նշանակվող պատասխանատվության կոնկրետ չափը` ելնելով զանցանքի բնույթից և լրջությունից»։

ՀՀ սահմանադրական դատարանն իր 2016 թվականի հուլիսի 08-ի ՍԴՈ-1291 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(…) Հանրային իշխանության իրականացումը, նախևառաջ, սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող՝ համաչափության ընդհանուր սկզբունքով, որը հանդիսանում է իրավական պատասխանատվության, այդ թվում` վարչական պատասխանատվության, հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը»:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ կարգապահական վարույթն ի թիվս այլ սկզբունքների, իրականացվում է նաև դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության սկզբունքի հիման վրա։ Ընդ որում, օրենսդրորեն Խորհրդին իրավունք է վերապահվել կարգապահության խախտում թույլ տված դատավորի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված կարգապահական տույժերից որևէ մեկը` դրա ընտրությունը պայմանավորելով մի շարք հանգամանքներով: Այլ կերպ ասած, դատավորի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոցը (կարգապահական տույժի տեսակը) ընտրելիս և այն կիրառելիս պետք է պահպանվի համաչափությունը դատավորի կողմից կատարված խախտման ծանրության աստիճանին և դրա արդյունքում վրա հասնող իրավական հետևանքներին: Այսինքն` առավել նվազ ծանրության կարգապահական խախտման դեպքում պետք է կիրառվի առավել մեղմ կարգապահական պատասխանատվության միջոց, և հակառակը:

Այսպիսով, Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքում «դատավորի կարգապահական պատասխանատվության» ինստիտուտը սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է ունեցել ամրագրելու դրա հիմնարար բնույթը և նշանակությունը, ընդգծելու դատավորի գործունեության և նրան պատասխանատվության ենթարկելու ինստիտուտների կարևորության աստիճանը և ունեցած դերը հանրային կյանքում:

Արդարադատության իրականացման ամբողջականությունը ենթադրում է սպառիչ բնույթ, այսինքն՝ պետք է անդրադարձ կատարվի վերագրվող արարքի և նախատեսված տույժի տեսակի համաչափությանը: Միայն վերոնշյալը հաշվի առնելով հնարավոր կլինի ապահովել տույժ նշանակելիս արդարության սկզբունքի պահպանությունը: Տույժն արդարացի է, եթե համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև բավարար տույժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Արդարության պահանջները չպահպանելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ տույժի նշանակման: Հետևաբար՝ կոնկրետ կարգապահական վարույթով տույժ կիրառելիս Խորհուրդը պետք է հաշվի առնի խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Ընդ որում, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նույնպես իր բազմաթիվ նախադեպային որոշումներում անդրադառնալով համաչափության սկզբունքին նշել է, որ կիրառվող միջոցների և դրանց նպատակների մեջ պետք է լինի ողջամիտ համաչափություն: (Guérin v. France [GC], § 37; Omar v. France [GC], § 34 և այլն):

Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն ինքնանպատակ չէ, այն ուղղված է պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև արդարացի հավասարակշռություն ապահովելուն, որպիսի պայմաններում դրա կիրառումը չի կարող կրել ձևական բնույթ, ուստիև տույժ նշանակելիս Խորհուրդը պարտավոր է իրավական գնահատման ենթարկել դատավորի կատարած խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դրա ծանրությունը, դատավորի անձը և օրենքով նախատեսված ուշադրության արժանի այլ հանգամանքներ: Ընդ որում, Խորհուրդը ևս իր նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է տույժ նշանակելիս համաչափության սկզբունքի պահպանման կարևորությանը:

Համաչափության սկզբունքի տեսանկյունից կարևորվում է նաև այն հանգամանքը, որ Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը ուշադրության արժանի այլ հանգամանքներն սպառիչ չի սահմանել, այնքանով, որքանով դրանք յուրաքանչյուր դեպքում կարող են ունենալ տարբեր դրսևորումներ։

Սույն կարգապահական վարույթի առանձնահատկություններով պայմանավորված հարկ ենք համարում ընդգծել, որ տույժ նշանակելիս ուշադրության ենթակա այլ հանգամանքների շարքին է դասվում նաև հաղորդում ներկայացրած սուբյեկտը այնքանով, որքանով սույն դեպքում կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրել է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողը, մինչդեռ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքում դրված քաղաքացիական գործերով գործին մասնակցող անձանցից որևէ մեկը կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում չի ներկայացրել: Նշվածի կարևորությունը կայանում է նրանում, որ արդար դատաքննության իրավունքի և դրա խախտման հետևանքների անմիջական և ուղղակիորեն կրողները՝ գործին մասնակցող անձինք, դատավորի գործողությունների վերաբերյալ ձեռնամուխ չեն եղել իրենց իրավունքի հնարավոր խախտման համար Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց ձեռնարկելուն: Նշված հանգամանքը կարևորվում է նաև խախտման՝ անմիջականորեն առաջացրած նյութական հետևանքների տեսանկյունից այն առումով, որ գործին մասնակցող անձինք չեն վկայակոչել Դատավորի կողմից թույլ տրված խախտումների հետևանքով իրենց համար առարկայական անբարենպաստ որևէ հետևանք ծագելու փաստ։

Հարկ է ընդգծել, որ Դատավորի կողմից կարգապահական խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ, իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկվելու պահին դատավորը չի ունեցել չմարված կարգապահական տույժ:

Նման փաստական հանգամանքների արձանագրման պայմաններում հաշվի առնելով դատավոր Արթուր Ստեփանյանի անձը և ուշադրության արժանի վերոնշյալ, ինչպես նաև մյուս հանգամանքները, կարծում ենք, որ սույն դեպքում կատարված կարգապահական խախտումը չի կարող որակվել որպես էական և դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարք։

Ինչ վերաբերում է Խորհրդի այն դիրքորոշմանը, որ միջնորդությամբ ներկայացված խախտումները կատարելու ժամանակ Դատավորն ունեցել է չմարված կարգապահական տույժեր, ինչն ինքնին օրենսդրորեն սահմանված առանձին հիմք է Դատավորի կողմից թույլ տրված խախտումն էական կարգապահական խախտում գնահատելու համար, ապա փաստում ենք, որ սույն միջնորդության քննությամբ հաստատված հանգամանքների համաձայն՝ խախտումներն արձանագրվել են 01․06․2020 թվականից մինչև 19․10․2022 թվականն ընկած ժամանակահատվածում հրապարակման ենթակա, սակայն օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ հրապարակված և դատավարության մասնակիցներին ուղարկված դատական ակտերի մասով։ Ընդ որում, նշված դատական ակտերի գերակշիռ մասը վերաբերել է 2020-2021 թվականներին, իսկ Դատավորին Խորհրդի կողմից նկատողություններ են հայտարարվել միայն 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 և 27.02.2023 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-7 որոշումներով։

Հետևաբար գտնում ենք, որ Դատավորի կողմից խախտումները թույլ են տրվել (դատական ակտերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չեն հրապարակվել և չեն ուղարկվել) այն ժամանակ, երբ Դատավորը դեռևս կարգապահական պատասխանատվության ենթարկված չի եղել և կարգապահական տույժ չի ունեցել։ Այսինքն՝ նշված հիմքով ևս Դատավորի խախտումը չի կարող դիտվել իբրև էական։

Նման պայմաններում գտնում ենք, որ Խորհրդի կողմից Դատավորի նկատմամբ կիրառվող ամենախիստ կարգապահական տույժը համաչափ չէ կատարված խախտմանը և նրա նկատմամբ պետք է նշանակել առավել մեղմ կարգապահական տույժ՝ խիստ նկատողության տեսքով։

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով սույն կարծիքում ներկայացված վերլուծությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով, գտնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին պետք է հայտարարել խիստ նկատողություն։

 

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ


ԷԴ․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


ՄՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ 

 

09 հուլիսի 2024 թվական

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան