ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 531-Ա
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝
1. Բարեգործական որակել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 11,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Թումոյի երիտասարդ լուսանկարիչներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 531-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հաճախող ուսանողներին և կենտրոնի շրջանավարտներին` զարգացնել իրենց գիտելիքները լուսանկարչության ոլորտում՝ տալով նրանց ֆինանսական հնարավորություն մասնակցելու կրթական ծրագրի արտերկրում և ձեռք բերել իրենց նախընտրած սարքավորումները: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով uահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Թումո բարեգործական հիմնադրամ (TUMO FOUNDATION, address: 5423 Willow Wood Ln, Dallas, Tx 75252-2656, US) |
4. |
Ծրագիրը կատարողը |
Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, բնագավառը` կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
11,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Նշված ծրագրի համար ընտրված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողները և շրջանավարտները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) արտերկրում լուսանկարչության ոլորտում կրթություն ստանալու համար հայտարարված մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած հաղթողին ֆինանսավորել կրթություն (կրթական ծրագրի վարձի վճարում, կացության և կեցության ծախսերի ապահովում, ինքնաթիռի տոմս) 4,000,000 դրամի չափով, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) մրցույթի հաղթող ճանաչված երկրորդ, երրորդ և չորրորդ տեղեր զբաղեցրած ուսանողների համար ձեռք է բերվելու լուսանկարչական սարքավորումներ` 7,000,000 դրամի չափով, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) լուսանկարչական սարքավորումների ներմուծում և տրամադրում շահառուներին՝ 7,000,000 դրամի չափով. 2) կրթական ծրագրի վարձի վճարում` 3,200,000 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չեն նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
30.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.11.2024, N 800-Ա | 12.11.2024, N 531-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|