Գլխավոր տեղեկություն
Համար
N 565-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 565-Ա

 

«ՍՈՍ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ» ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 31.07.24 N 534-Ա)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 15,282,139 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանի արդիականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

      (1-ին կետը փոփ. 31.07.24 N 534-Ա)

2. Սահմանել, որ «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից ձեռք բերված տպիչ սարքը (24,300 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 300 եվրո փոխադրման ծախսերը, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

(2-րդ կետը փոփ. 31.07.24 N 534-Ա)

3. «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

(3-րդ կետը փոփ. 31.07.24 N 534-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

02.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 565-Ա որոշման

 

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

 

1.

Ծրագրի նպատակը

«Սոս արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպությունը որոշել է վերազինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը նոր սև-սպիտակ տպիչ սարքավորումով, որպեսզի փակման վտանգի տակ կանգնած 250-ամյա տպարանը շարունակի իր գործունեությունն ու հրատարակվեն ավելի մեծ քանակով, ավելի մրցունակ ձևով, գիտական, հոգևոր և մշակութային աշխատանքներ, որոնք տարածվում են ամբողջ աշխարհում: Նախկին տպիչ սարքավորումը 50 տարվա է և անսարքության պատճառով

լիովին չի օգտագործվում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյանմասնաճյուղ, (ՀՎՀՀ՝ 02835737, քաղ. Երևան, Նալբանդյան 7)

4.

Ծրագիրը կատարողը

«Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյանմասնաճյուղ (ՀՎՀՀ՝ 02835737, քաղ. Երևան, Նալբանդյան 7)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է «Հայաստանյայց» առաքելական սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանում, բնագավառը՝ հոգևոր:

6.

Ծրագրի բյուջեն

15,282,139 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

«Հայաստանյայց» առաքելական սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպություն, (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վաղարշապատ, ՀՎՀՀ՝ 04703401)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի հուլիսի 21-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել ստորև նշված սարքավորումները, որոնք տեղափոխվելու են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տարածք՝

1) 2022 թվականի հուլիսից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում սև- սպիտակ տպիչ սարքավորման ներմուծում՝ 24,000 եվրոյին համարժեք շուրջ 11,448,000 դրամ արժողությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սարքավորման օգտագործման անվճար վերապատրաստում է տեղի ունենալու Heidelberg-ի մասնագետների կողմից.

2) 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբեր 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ներմուծել կազմարարական սարքավորում՝ 2,781 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,079,473 դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը՝ 125,511 դրամ.

3) 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ներմուծել կազմարարական սարքավորում՝ 4,480 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,738,957 դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը ՝ 220,915 դրամ.

4) 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ներմուծել կազմարարական սարքավորում՝ 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 388,160 դրամ

արժողությամբ, փոխադրման ծախսերը՝ 138,023 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նախատեսվում է ներմուծել հետևյալ սարքավորումները՝

1) տպիչ սարք – արժեքը՝ 24,000 եվրոյին համարժեք շուրջ 11,448,000 դրամ.

2) կազմարարական սարք - արժեքը՝ 2,781 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,079,473 դրամ, փոխադրման ծախսերը՝ 125,511 դրամ.

3) կազմարարական սարք - արժեքը՝ 4,480 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,738,957 դրամ, փոխադրման ծախսերը՝ 220,915 դրամ.

4) կազմարարական սարք - արժեքը՝ 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 388,160 դրամ, փոխադրման ծախսերը՝ 138,023 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Տեղափոխման ծախսեր – տպիչ սարքավորման տեղափոխում Վրաստանից Հայաստան՝143,100 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Ծրագրի ընթացքում պետական կառավարման, տեղական

ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

(հավելվածը խմբ. 31.07.24 N 534-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

 

02.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ