Գլխավոր տեղեկություն
Համար
N 1348-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 26.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2024 թվականի N 1348-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1976-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը «ներկայացվող պահանջները» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառության կանոնները» բառերով.

2) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով․

«6) էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները` համաձայն N 9 հավելվածի.».

3) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգին սույն որոշմամբ սահմանված էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմանների (տեղեկատվության) (բացառությամբ ֆիսկալ համարի) էլեկտրոնային եղանակով փոխանցում.».

4) որոշման N 6 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

5) որոշման N 7 հավելվածի 2-րդ կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ֆիսկալ համարը՝ 8 նիշ».

6) որոշումը լրացնել նոր՝ N 9 հավելվածով` համաձայն հավելվածի.

7) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․1-ին կետով․

«2․1․ Սահմանել, որ սույն որոշման NN 4, 5, 6, 7 և 8 հավելվածներով նախատեսված կարգավորումները չեն վերաբերում N 9 հավելվածին։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


26.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 22-ի N 1348-Ն որոշման

 

«Հավելված N 9

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման գործարքների համար գեներացնելու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի (այսուհետ՝ էլեկտրոնային ՀԴՄ) էլեկտրոնային կտրոն:

2. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր է:

3. Սույն հավելվածի 1-ին կետում նշված` ուղևորափոխադրումների իրականացման դեպքում հաշվարկները կատարվում են միայն հարկային մարմնում գրանցված էլեկտրոնային ՀԴՄ-ի միջոցով:

4․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային ՀԴՄ-ն հարկային մարմնում գրանցելու դիմում չի ներկայացվում։ Սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված պարտադիր վավերապայմաններին բավարարող առաջին էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի գեներացումը համարվելու է էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցում։

5․ Էլեկտրոնային ՀԴՄ-ն պետք է ապահովի՝

1) հարկային մարմնի կողմից հաստատված հատուկ ձևաչափով տեղեկատվական համակարգի հետ աշխատանքը․

2) յուրաքանչյուր գործողության պատմության պահպանում, առնվազն 5 տարվա ընթացքում.

3) էլեկտրոնային ՀԴՄ-ի միջոցով ՀԴՄ-ի կարգավիճակը փոփոխել «Գործողությունից հանված» կարգավիճակի։

6․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային ՀԴՄ-ն հնարավորություն է ընձեռում գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոն, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները (տվյալները)՝

1) էլեկտրոնային ՀԴՄ կիրառողի անվանումը (կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպաիրավական տեսակի հապավումը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).

2) էլեկտրոնային ՀԴՄ կիրառողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ էլեկտրոնային կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ նաև համապատասխանաբար ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

3) էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման դեպքում այդ կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպաիրավական տեսակի հապավումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

4) էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցման համարը (ԳՀ).

5) էլեկտրոնային կտրոնի գեներացման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին.

6) ծառայության անվանումը և կոդը.

7) ծառայության գումարը․

8) վճարման տեսակը․

9) ֆիսկալ համարը․

10) հարկային մարմնի կողմից սահմանված ձևաչափով QR կոդը:

7․ Էլեկտրոնային ՀԴՄ-ի միջոցով գեներացվող կտրոնի վրա գրանցվող տեղեկությունները պետք է լինեն հայերենով:

8․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային ՀԴՄ-ն հնարավորություն է ընձեռում ձևակերպել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի վերադարձ: Վերադարձ տեսակի կտրոնը պետք է պարունակի վերադարձվող կտրոնի ֆիսկալ համարը, գեներացման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին, «Վերադարձ» նշումը: Սույն կետում նշված դեպքում մասնակի վերադարձ չի իրականացվում, վերադարձն իրականացվում է ամբողջությամբ:

9․ Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ սույն հավելվածին համապատասխան ուղևորափոխադրումների իրականացման դեպքում՝ էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում է դիտվում՝

1) էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոն չգեներացնելը.

2) ստացված ծառայության արժեքը չմուտքագրելը կամ այդ արժեքից ցածր արժեք մուտքագրելը.

3) էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի վրա սույն հավելվածի 6-րդ կետում նշված որևէ տեղեկության բացակայությունը։

10․ Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ սույն հավելվածին համապատասխան ուղևորափոխադրումների իրականացման դեպքում՝ էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում չի համարվում գեներացված էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի չփոխանցելը ծառայություն ստացողին։»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


26.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան