Գլխավոր տեղեկություն
Համար
N 2764-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
23.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2764-Ա

«23» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, Զ.ՔԱՆԱՔԵՌՑՈՒ ՓՈՂՈՑԻ 6-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.21 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏԱԿ ԹԱԹՈՍԻ ՓԱՆՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արտակ Թաթոսի Փանոսյանի (ծնված 02.01.1962թ.) դիմումը։ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Զ.Քանաքեռցու փողոցի 6-րդ նրբանցքի հ.21 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 629.41քմ, որից 393.20քմ մակերեսով հողամասն Արտակ Թաթոսի Փանոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 08.06.2021թ. հ.08062021-01-0234 վկայականը):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 15.11.2022թ. հ.01-0906, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 27.12.2022թ. հ.17459 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.11.2022թ. հ.20-Ել-Դ-95202-22 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Զ.Քանաքեռցու փողոցի 6-րդ նրբանցքի հ.21 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Զ.Քանաքեռցու փողոցի 6-րդ նրբանցքի հ.21 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արտակ Թաթոսի Փանոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 393.20քմ մակերեսով հողամասին կից 236.21քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 236.21քմ մակերեսով հողամասի նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան