ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 678-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 12 աշխատանքային օր տևողությամբ, և 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 15-16-ը ներառյալ, հուլիսի 22-25-ը ներառյալ, հուլիսի 29-ին, հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ և օգոստոսի 5-9-ը ներառյալ:
(1-ին կետը խմբ. 25.07.24 N 698-Ա)
2. Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին 2024 թվականի հուլիսի 15-16-ը ներառյալ և օգոստոսի 5-9-ը ներառյալ կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ արձակուրդի մնացած ժամանակահատվածում՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |