Գլխավոր տեղեկություն
Համար
N 1087-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (23.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2021 թվականի N 1087-Ն

 

«ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 26421007297) վերանվանել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ՝

1) «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝

ա. Հայաստանի Հանրապետությունում սերմերի և տնկանյութի հավաստագրման իրականացումը,

բ. Հայաստանի Հանրապետությունում բուծողի իրավունքի տրամադրման գործընթացի իրականացումը,

գ. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրության գնահատման հետագծելիության գործարկումը,

դ. Հայաստանի Հանրապետությունում սորտափորձարկումների իրականացումը:

(2-րդ կետը լրաց., խմբ. 18.07.24 N 1124-Ն)

3. Թույլատրել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) մշակաբույսերի նոր սորտերի տարբերակիչ առանձնահատկության, կայունության, միատարրության և տնտեսական օգտակարության փորձարկումների և փորձաքննության իրականացում.

2) բնագավառի վերաբերյալ մեթոդական և գիտահետազոտական ուսումնասիրությունների կատարում.

3) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմադաշտերի և տնկարանների սորտային նույնականացման աշխատանքների կատարում.

4) բույսերի սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններ.

5) սերմերի և տնկանյութի հավաստագրման ծառայությունների մատուցում.

6) գյուղատնտեսության արտադրության հետագծելիության բացահայտմանն ուղղված լաբորատոր հետազոտությունների իրականացում.

7) վերապատրաստման, ուսուցման և խորհրդատվական աշխատանքների իրականացում, ապրոբատորների արտոնագրերի տրամադրում.

8) բոլոր տեսակի մշակաբույսերի, զարդաբույսերի (դեկորատիվ), վայրիաճ մարգագետնային կերաբույսերի և անտառային բույսերի սերմերի և տնկանյութի վաճառք.

9) բուծողի իրավունքի տրամադրման գործընթացի, սերմնանյութի և տնկանյութի արտադրության շրջանակներում օրենքով չարգելված այլ աշխատանքների իրականացումը.

10) տնտեսավարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանսավորմամբ, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմադաշտերի և տնկարանների ապրոբացիա, սորտային նույնականացման աշխատանքների կատարում.

11) տնտեսավարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանսավորմամբ՝ բույսերի սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններ.

12) կանոնադրական խնդիրների իրականացման ընթացքում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացում:

(3-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 18.07.24 N 1124-Ն)

4. Թույլատրել կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործել կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

5. «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) հաստատել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) ապահովել «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը։ Գրանցման հետ կապված ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:

7. (կետն ուժը կորցրել է 17.11.22 N 1748-Ն)

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1275-Ն որոշման 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

     

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

       

01.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

                   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.07.2024, N 1124-Ն 23.07.2024, N 1087-Ն
17.11.2022, N 1748-Ն 18.11.2022, N 1087-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան