Գլխավոր տեղեկություն
Համար
N 1302-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2024 թվականի N 1302-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՄԱՅԼԵՌ ԱՏԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում` համաձայն N 3 հավելվածում նշված սահմանագծի` ներդրումների ներգրավման, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

2. Սահմանել`

1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես ծառայությունների մատուցման, մասնավորապես՝ զբոսաշրջային-ռեկրեացիոն՝ սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված ոլորտներում.

2) շահագործողների ներառման կարգը շահագործողների ռեեստրում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի.

3) ԱՏԳ տարածքին և սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջները` համաձայն N 2 հավելվածի.

4) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը՝ 20 տարի:

3. Ճանաչել «ՄԱՅԼԵՌ ԱՏԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար՝ 264.110.1340301) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:

4. Հաստատել`

1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 3 հավելվածի.

2) «ՄԱՅԼԵՌ ԱՏԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 4 հավելվածի.

3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 5 հավելվածի:

5. Սահմանել՝

1) սույն որոշման 4-րդ կետով հաստատված գործարար ծրագրով սահմանվող այն հողատարածքները, որոնք, համաձայն գործող օրենսդրության, ենթակա չեն օտարման (սեփականության իրավունքով փոխանցման, վարձակալության, ենթավարձակալության), կարող են օտարվել «ՄԱՅԼԵՌ ԱՏԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ միայն օրենսդրությամբ վերջիններիս նկատմամբ նման հնարավորություն առաջանալու դեպքում.

2) ԱՏԳ տարածքի սահմանագծում ներառված անտառային հողերի տարածքում գործունեությունն իրականացվելու է համաձայն անտառային օրենսգրքի:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում «ՄԱՅԼԵՌ ԱՏԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել պայմանագիր:

7. ԱՏԳ-ի գործունեության գործարկման վերջնաժամկետը սահմանել 1 տարի` սույն որոշման 6-րդ կետով սահմանված պայմանագրի համաձայն` այն կազմակերպելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

16.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 15-ի N 1302-Ա որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 15-ի N 1302-Ա որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 15-ի N 1302-Ա որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 15-ի N 1302-Ա որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 15-ի N 1302-Ա որոշման