Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-192-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2009-08.11.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.25/58(724) Հոդ.1283
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 27-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ(ՆԵՐ)Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.   Օրենքի նպատակը

 

Հայաստանի Հանրապետությունում կառուցել մինչև 1200 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկ(ներ):

 

 Հոդված 2.  Նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման հրապարակի ընտրությունը

 

1. Նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման հրապարակի ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգի և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող հողատարածքները, որոնք անհրաժեշտ կլինեն նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման համար, օտարվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 3.   Անվտանգության պահանջների ապահովումը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի նախագծման, հրապարակի ընտրության, կառուցման, շահագործման և շահագործումից հանելու ընթացքում ապահովում է միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները և Հայաստանի Հանրապետության միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները:

 

 Հոդված 4.  Հասարակությանը տեղեկատվության տրամադրումը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ընթացքում հասարակությանը և բնապահպանական կազմակերպություններին պարբերաբար, բայց ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ, տեղեկացնում է նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքի մասին:

 Հոդված 5.  Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 16
Երևան
ՀՕ-192-Ն