Գլխավոր տեղեկություն
Համար
N 2480-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2480-Ա

«08» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՊՈՂՈՏԱՅԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.34 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գագիկ Սարգսի Հակոբյանի (ծնված 16.07.1957թ.) դիմումը։

 Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 01.06.2023թ. հ.ԱՏ-01062023-01-0513 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.12.2023թ. հ.Հ-15574 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.06.2024թ. հ.20-Ել-157883-23 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Էրեբունի, Ազատամարտիկների պողոտայի 3-րդ նրբանցքի հ.34 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

1. Վերականգնել Երևան, Էրեբունի, Ազատամարտիկների պողոտայի 3-րդ նրբանցք հ.34 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գագիկ Սարգսի Հակոբյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 263.37քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 263.37քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա, ք.Երևան, Էրեբունի, Ազատամարտիկների պողոտա 3-րդ նրբանցք հ.34 հասցեում գտնվող 263.37քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան