Basic information
Number
թիվ 23
Type
Որոշում
Act type
Incorporation (25.12.2022-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
18.02.2022
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
18.02.2022
Effective date
24.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

18 փետրվարի 2022 թվականի

թիվ 23

քաղ. Բիշքեկ

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 11 հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-21-րդ կետերով.

«10. Բուլդոզերների հարթաշերեփներ՝ դարձկեն և ոչ դարձկեն

11. Մեքենաներ՝ գրունտի, քարի, հանքաքարի և այլ հանքային նյութերի խառնման և համանման մշակման համար

12. Երկանիվ հեծանիվներ և առանց շարժիչի այլ հեծանիվներ

13. Ավտոփայտատարներ

14. Հրշեջ տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ հրշեջ ավտոմոբիլներ և հրշեջ ավտոցիստեռններ

15. Տրանսպորտային միջոցներ՝ վթարային-փրկարարական ծառայությունների և ոստիկանության համար

16. Տրանսպորտային միջոցներ՝ նավթահորերի և գազահորերի սպասարկման համար

17. Տրանսպորտային միջոցներ՝ կցորդ երկարասայլի օգտագործմամբ բեռներ փոխադրելու համար

18. Ընդհանուր նշանակության (ունիվերսալ) կոնտեյներներ

19. Մասնագիտացված կոնտեյներներ

20. Վերհան մեքենաներ՝ պահեստների մեքենայացման համար

21. Ռադիատորներ և դրանց մասերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8708 91 ծածկագրից)»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 14.12.22 թիվ 165)

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ․ Սուլթանով

Ա․ Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: