Գլխավոր տեղեկություն
Համար
N 2372-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 02.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2372-Ա

«27» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈԹԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Լասարո Ռյումին Լասարոյի կողմից լիազորված անձ Նարինե Զաքարյանի դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշման հավելվածի 17-րդ կետով.

1. «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈԹԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 2024 թվականի (ընթացիկ տարվա) համար թույլատրել «ԴԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԵՐԵՎԱՆ» (THE ALEXANDER YEREVAN) ապրանքային նշանում օգտագործել Երևանի անվանումը։

2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի անվանումն ապրանքային նշանում օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքը վճարված է:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան