Գլխավոր տեղեկություն
Համար
N 221-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2024-11.10.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2024
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2024
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2024

600.0221.03.07.24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 հուլիսի 2024 թվականի

N 221-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 136.1-րդ և 136․2-րդ կետերով.

 «136.1. Սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային քանակը մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի՝

1) 10-ը՝ քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար,

2) 15-ը՝ գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար,

3) 15-ը՝ մնացած բոլոր սպառողների համար։

136․2․ Սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարումը պահուստավորող երկու անկախ սնման աղբյուրից իրականացված լինելու դեպքում պահուստային սնուցման միացման ավտոմատ վերականգնման ժամանակահատվածը ընդհատում չի համարվում։»:

2) ԷԲՑ կանոնների 242-րդ կետում «Էլեկտրական էներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգում» բառերը փոխարինել «Բաշխողի Էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում (ԲԷԱՀ)» բառերով։

3) ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետում «ռեակտիվ» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ 0,22 կՎ լարման Սպառողների)» բառերը:

4) ԷԲՑ կանոնների 274-րդ կետի 1-ին ենթակետում «քան 2500 դրամը» բառերից հետո լրացնել «իսկ Սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման վթարային ընդհատումների ԷԲՑ կանոնների 135-րդ կետով սահմանված տևողություններից յուրաքանչյուրի կրկնակին գերազանցելու դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը:»։

5) ԷԲՑ կանոնների 275-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«275. Սպառողի դեպքում (բացառությամբ 135-րդ կետով սահմանված ժամկետների խախտման դեպքերի) հաշվարկված տույժը Բաշխողը հաշվի է առնում Սպառողի ընթացիկ ամսում ծախսած էլեկտրական էներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: ԷԲՑ կանոնների 135-րդ կետով սահմանված ժամկետների խախտման դեպքերում՝ Բաշխողը հաշվարկված տույժը հաշվի է առնում Սպառողի ընթացիկ հաշվարկային ամսվան հաջորդող ամսում ծախսած էլեկտրական էներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: Հաշվարկված տույժը հաշվարկային փաստաթղթում նշվում է առանձին տողով և նվազեցվում է մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքից, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ բաշխման ծառայության արժեքից:» ։

6) ԷԲՑ կանոնների 282-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«282․ Էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների ցուցանիշները (Համակարգի անջատման միջին տևողության ինդեքսը՝ SAIDI, Համակարգի ընդհատումների միջին հաճախականության ինդեքսը՝ SAIFI), սկսած 2025 թվականից, տարեկան արդյունքներով չպետք է գերազանցեն 2020 թվականի ցուցանիշների 75%-ը, իսկ սկսած 2028 թվականից՝ 2020 թվականի ցուցանիշների 55%-ը։»։

7) ԷԲՑ կանոնների 283-րդ կետում «2021» թիվը փոխարինել «2020» թվով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան

03 հուլիսի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական: