Գլխավոր տեղեկություն
Համար
N 2392-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2392-Ա

«28» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի Հ.170-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ավտոդաս» ՍՊԸ-ի դիմումը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Անդրանիկի փողոցի հ.3/1 հասցեում գտնվող, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 25.08.2009թ. հ.2753272 վկայականը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 30.11.2023թ. հ.ՄՇ/43613, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 12.12.2023թ. հ.ԴԳ 8446, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 29.11.2023թ. հ.Ն/53.13/47335-2023 գրությունները:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 6-րդ գոտում:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի հ.170-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի հ.3/1 հասցեում գտնվող, «Ավտոդաս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 1.1354հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիայից փոխադրվել է «բնակավայրերի» հողերի կատեգորիա:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.12.2023թ. հ.Ն/70596-23 եզրակացությունը.

1. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Անդրանիկի փողոցի հ.3/1 հասցեում գտնվող, «Ավտոդաս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 1.1354հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի հ.170-Ա որոշման համապատասխան, սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:

2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի՝ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 07.06.2024թ. հ.03/25.3/2335-2024 գրության համաձայն, քննարկվող հողամասի եզրագծում և տարածքում առկա է տվյալ հասցեն սնող վերգետնյա գազատար և հաշվիչ հանգույց, ուստի կառուցապատման աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է պահպանել ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի հ.539-Ն որոշմամբ հաստատված «Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին» տեխնիկական կանոնակարգի նորմերը, խոչընդոտ հանդիսանալու դեպքում կառուցապատման աշխատանքներն իրականացնելուց առաջ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. հ.95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններ»-ի 2-րդ բաժնի 4-րդ գլխի թիվ 36 կետի համաձայն՝ իրականացնել նշված տարածքում առկա գործող գազատարի վերատեղադրում հողամասի սեփականատիրոջ կամ նախաձեռնողի միջոցներով, նախապես Երևանի ԳԳ մասնաճյուղից տեխնիկական պայմաններ ստանալու դեպքում.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 03.06.2024թ. հ.ՔՂ/22.1/17808-2024 գրության համաձայն՝ քննարկվող տարածքով անցնում են «Շահումյան-1» ենթակայանից սնվող 6կվ լարման մալուխային գծեր, հետևաբար անհրաժեշտ է իրականացնել դրանց տեղափոխման աշխատանքները:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան

 

Ներմուծեք նկարագրությունը_23551

 

Ներմուծեք նկարագրությունը_23552