ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 448-Ա
«ԼԵՌՆԱՎԱՆ» ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հայդելբերգի Մոզաիկ եկեղեցու կողմից «Լեռնավան» կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (520.7 կգ ընդհանուր քաշով, 2,800 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,475.2 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծման և հիմնադրամի շահառու հանդիսացող սոցիալապես անապահով ու Լոռու մարզում բնակվող՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Լեռնավան» կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
03.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 448-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ԼԵՌՆԱՎԱՆ» ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN ը/կ |
Անվանումը |
Քաշը (կգ) |
Արժեքը (եվրո) |
1. |
Կոշիկ՝ նոր |
70 |
350 |
2. |
Խանձարուր երեխաների համար՝ նոր |
50 |
125 |
3. |
Մանկական շարֆ՝ նոր |
100 |
250 |
4. |
Ձեռնոցներ երեխաների համար՝ նոր |
80 |
325 |
5. |
Գուլպաներ երեխաների համար՝ նոր |
50 |
150 |
6. |
Խաղալիք մեքենաներ՝ նոր |
40 |
200 |
7. |
Մանկական խաղալիքներ՝ նոր |
80 |
275 |
8. |
Մանկական խաղալիքներ՝ նոր |
30 |
150 |
9. |
Դպրոցական պարագաներ՝ նոր |
20.7 |
975 |
520.7 |
2,800 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
03.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|