Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 171
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 171

քաղ. Մոսկվա

 

ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ եւ 10-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

մինչև ապրանքերի հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի ձևը.

մինչև ապրանքերի հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը լրացնելու կարգը.

մինչև ապրանքերի հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցելու կամ գրանցումը մերժելու կարգը:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ապահովել մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի կառուցվածքն ու ձևաչափը նախատեսող տեղեկատվական համակարգերի լրամշակումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմանը համապատասխան:

3. Սահմանել, որ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը կիրառվում է մինչև ապրանքերի հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի միայն թղթային կրիչով փաստաթղթի ձևը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի դեկտեմբերի 13-ի
թիվ 171 որոշմամբ

 

ՁԵՎ

 

մինչև ապրանքերի հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի

 

ԴԻՄՈՒՄ

մինչև ապրանքերի հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին

1. Դիմումը Ա

2. Դիմումատուն

3. Թերթերի քանակը

4. Ընթացակարգը

а

 

b

պարտավորվում է ներկայացնել ԱՀ ոչ ուշ ———

5. Ապրանքներ՝ ընդամենը

6. Ապրանքների կատեգորիան

7. Ուղարկողը

8. Ստացողը

9. Ուղարկող երկիրը

10. Նշանակման երկիրը

11. Նախորդող փաստաթուղթը

12. Ընդհանուր համաքաշը (բրուտտո) (կգ)

13. Ընդհանուր արժեքը

14. Արժույթը

15. Վճարելու պարտավորության կատարման ապահովումը

16. Ապրանքների գտնվելու վայրը

17. Դիմումը լրացրած անձի վերաբերյալ տեղեկությունները

 

18. Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները

Ապրանքի համարը

Անվանումը, նկարագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Լրացուցիչ միավորների քանակը

Համաքաշը (բրուտտո)

Արժեքը

Ծագման երկիրը

քանակը

լրացուցիչ միավորները

1

2

3

4

5

6

7

8

               
               
               

19. Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները

Համարը՝ հ/հ

Ծածկագիրը

Հատկանիշը

Անվանումը

Ամսաթիվը

Համարը

Ապրանքի

համարը

1

2

3

4

5

6

7

             
             
             

С

D

  (ձևը փոփ. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 108)

 

Ծանոթագրություն։ Դիմումի սույն ձևը կիրառվում է թղթային կրիչով ներկայացվող փաստաթղթերի համար:

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի դեկտեմբերի 13-ի
թիվ 171 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը լրացնելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակված է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, և դրանով սահմանվում են էլեկտրոնային փաստաթղթի և թղթային կրիչով փաստաթղթի ձևով մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը լրացնելու կանոնները (այսուհետ համապատասխանաբար՝ ԱՀ, դիմում):

2. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող կառուցվածքին համապատասխան:

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշմամբ հաստատված ձևով:

3. Մեկ դիմումի մեջ ենթակա են նշման մեկ ապրանքային խմբաքանակի մեջ ներառված այնպիսի ապրանքների մասին տեղեկություններ, որոնք ձևակերպվում են միևնույն մաքսային ընթացակարգով:

Սույն կարգի նպատակներով մեկ ապրանքային խմբաքանակ ասելով՝ հասկանում ենք Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքով միևնույն ուղարկողից միևնույն ստացողի հասցեին Միության մաքսային սահմանով արտաքին տնտեսական գործարքի կատարումը հաստատող մեկ փաստաթղթով (կամ վերամշակումից ստացվելիք արդյունքների մաքսային հայտարարագրման ժամանակ՝ ապրանքների վերամշակման պայմանների մասին մեկ փաստաթղթով) կամ միակողմանի արտաքին տնտեսական գործարքով կամ առանց որևէ գործարքի պարտավորությունների կատարման շրջանակներում տեղափոխվող ապրանքներ, որոնք գտնվում են մաքսային հսկողության միևնույն գոտում:

Մեկ ապրանքային խմբաքանակի մեջ ներառված ապրանքների մասին տեղեկությունները կարող են նշվել նույն մաքսային մարմին ներկայացվող մի քանի դիմումների մեջ՝ բացառությամբ այն դեպքի, երբ Մեկնաբանման 2ա հիմնական կանոնին համապատասխան՝ մեկ ապրանքային խմբաքանակի մեջ ներառված ապրանքները դիտարկվում են որպես չհավաքված կամ կազմատված ձևով ներկայացված ապրանքի բաղադրամաս և դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության (այսուհետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ) միասնական ապրանքային անվանացանկի՝ կոմպլեկտային կամ ավարտուն ապրանքին համապատասխանող դիրքում:

Մեկ դիմումի մեջ կարող են նշվել ապրանքների կատեգորիաների դասակարգչին համապատասխան ապրանքների մեկ կատեգորիայի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են տրամադրվել ապրանքների բացթողման առնչությամբ՝ մինչև ԱՀ ներկայացնելը:

Մեկ ապրանքային խմբաքանակի մեջ նախկինում տարբեր մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների առկայության դեպքում այդպիսի ապրանքների վերաբերյալ տեղեկությունները նշվում են տարբեր դիմումների մեջ:

4. Մեկ դիմումի մեջ կարող են նշվել ոչ ավելի, քան 999 ապրանքների մասին տեղեկություններ:

5. Արժույթի վերաբերյալ դիմում լրացնելու դեպքում այդպիսի դիմումը ներկայացվում է արժույթի յուրաքանչյուր տեսակի համար առանձին:

6. Դիմումը լրացնելիս կիրառվում են Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուներն ու դասակարգիչները, ինչպես նաև Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակներով օգտագործվող տեղեկատուներն ու դասակարգիչները:

7. Սույն կարգի նպատակներով «վանդակ» ասելով՝ հասկանում ենք էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի ձևի կառուցվածքային միավորը, որը կարող է ներառել ենթաբաժիններ, սյունակներ, տարրեր: Սույն կարգին համապատասխան՝ մեկ վանդակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:

8. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումը կարող է պարունակել դիմումն ավտոմատացված կերպով մշակելու համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդպիսի տեղեկությունները տեղեկատվական համակարգի կողմից ձևավորվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի կառուցվածքով որոշվող կազմին համապատասխան:

Տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացվող դիմումի թղթային պատճենը տպելիս:

9. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումը լրացվում է А4 ձևաչափի թղթի թերթերի վրա՝ 2 օրինակից, որոնցից մեկը նախատեսված է այն մաքսային մարմնի համար, որին ներկայացվում է դիմումը, իսկ մյուսը՝ դիմում ներկայացնողի (այսուհետ՝ դիմումատուի) համար:

10. Այն դեպքում, երբ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումը լրացնելու ժամանակ դրա վանդակներում տեղեկություններ նշելու համար բավարար տեղ չկա, այդպիսի տեղեկությունները նշվում են դիմումի հակառակ երեսին կամ դիմումին լրացուցիչ կցվող А4 ձևաչափի թերթերի վրա, որոնք թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի անբաժանելի մասն են կազմում (այսուհետ՝ լրացում):

Ընդ որում, դիմումի համապատասխան վանդակում կատարվում է «Տե՛ս հակառակ կողմը» կամ «Տե՛ս լրացումը» գրառումը: Լրացման բոլոր թերթերը պետք է համարակալված լինեն:

Լրացման յուրաքանչյուր թերթի վերևի աջ անկյունում կատարվում է «Թիվ __________________________ դիմումի լրացում ________________թ. վրա»:

Հավելվածի յուրաքանչյուր թերթ ստորին աջ անկյունում ստորագրվում է դիմումը ներկայացրած անձի կողմից և հաստատվում է դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի կնիքի դրոշմվածքը դնելու միջոցով, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ դիմումատուն կամ մաքսային ներկայացուցիչն ունի կնիք:

11. 1-19-րդ վանդակները լրացվում են դիմումատուի կողմից:

Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս 7-10-րդ և 18-րդ վանդակները լրացվում են դիմումատուի ցանկությամբ, եթե Օրենսգրքի 120-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ներկայացվող փաստաթղթերի մեջ պարունակվում են անհրաժեշտ տեղեկությունները:

Բելառուսի Հանրապետությունում դիմումի 7-10-րդ և 18-րդ վանդակները լրացվում են պարտադիր կարգով:

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի 18-րդ և 19-րդ վանդակները լրացվում են հաջորդաբար. սկզբում՝ ապրանքների մասին բոլոր տեղեկությունները, իսկ հետո՝ փաստաթղթերի մասին տեղեկությունները:

12. «А», «С» և «D» վանդակները լրացվում են մաքսային մարմնի կողմից:

13. Դիմումը լրացվում է փոքրատառերով՝ տպիչ սարքերի օգտագործմամբ:

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումը տպվում է ընթեռնելի ձևով և չպետք է պարունակի ջնջումներ, ուղղումներ և շտկումներ:

Եթե փաստաթղթերի մեջ հանդիպում են լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ օտարերկրյա անձանց, ապրանքների, տրանսպորտային միջոցների անվանումներ և այլն, ապա դիմումի մեջ այդպիսի տեղեկությունները նշվում են լատինական այբուբենի տառերով:

14. Դիմումատուի (ապրանքների) բնակության վայրը կամ գտնվելու վայրը նշելիս տվյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի համապատասխան վանդակում՝ ստորակետով անջատված, և ներառում են՝

1) երկրի կրճատ անվանումը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

2) վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն) (Ղրղզստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկություններ նշելիս՝ վարչատարածքային միավորի ծածկագիրը՝ վարչատարածքային և տարածքային միավորների օբյեկտների նիշերի համակարգի պետական դասակարգչին համապատասխան (ՎՏՄՆՀ ՄԴ)).

3) բնակավայրը.

4) փողոցը (բուլվար, պողոտա և այլն).

5) շենքի համարը.

6) մասնաշենքի (շինության) համարը.

7) բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը:

15. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ նշելիս տվյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի համապատասխան վանդակում՝ ստորակետով անջատված, և ներառում են՝

1) անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան փաստաթղթի տեսակի ծածկագիրը.

2) այն երկրի ծածկագիրը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է անձը հաստատող փաստաթուղթը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

3) փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը (միջակայքով).

4) փաստաթղթի տրամադրման ամսաթիվը՝ օօ/աա/տտ (օր/ամիս/օրացուցային տարի) ձևաչափով:

(15-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 108)

16. Եթե սույն կարգին համապատասխան պահանջվում է հարկային համարի վերաբերյալ տեղեկությունների նշումը, ապա տվյալ տեղեկություններ ասելով հասկանում ենք՝

Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) կամ ֆիզիկական անձի նույնականացման համարը (առկայության դեպքում).

Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձի համար.

Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իսկ իրավաբանական անձի համար՝ նաև հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) (իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման համար տրվում է ՀԿՊԾ, որը տրվել է ըստ գտնվելու առանձնացված ստորաբաժանման վայրի), որը նշվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ իրարից առանձնացվելով «/» նշանով:

(16-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 108)

17. Ստացողի, ուղարկողի և այն անձի վերաբերյալ տեղեկությունները, որը հանդես է գալու որպես ապրանքների հայտարարատու, նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի համապատասխան վանդակների առանձին տողերում և ներառում են՝

1) իրավաբանական անձի (կազմակերպության) համար՝

կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը.

հարկային համարը (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան).

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան).

2) կազմակերպություն հանդիսացող օտարերկրյա անձի համար՝

կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը.

գտնվելու վայրը (սույն կարգի 14-րդ կետին համապատասխան).

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան).

3) իրավաբանական անձի (կազմակերպության) անունից հանդես եկող՝ իրավաբանական անձ չհանդիսացող առանձնացված ստորաբաժանման համար՝

այն իրավաբանական անձի (կազմակերպության) կրճատ (կրճատված) անվանումը, որի կառուցվածքային ստորաբաժանումն է այն.

այն իրավաբանական անձի (կազմակերպության) հարկային համարը, որի կառուցվածքային ստորաբաժանումն է այն (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան).

այն իրավաբանական անձի (կազմակերպության) գտնվելու վայրը, որի կառուցվածքային ստորաբաժանումն է այն (սույն կարգի 14-րդ կետին համապատասխան) (չի նշվում Բելառուսի Հանրապետությունում).

առանձնացված ստորաբաժանման կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը (անվանման առկայության դեպքում).

առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը (սույն կարգի 14-րդ կետին համապատասխան).

առանձնացված ստորաբաժանման հարկային համարը (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան).

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան).

4) որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝

ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

բնակության վայրը՝ սույն կարգի 14-րդ կետին համապատասխան.

հարկային համարը (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան).

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան).

5) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի համար`

ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

բնակության վայրը (սույն կարգի 14-րդ կետին համապատասխան).

հարկային համարը (բացառությամբ օտարերկրյա անձի) (սույն կարգի 16-րդ կետին համապատասխան).

անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան).

(պարբերությունը հանվել է ԵՏՀԿ 02.07.19 թիվ 108)

(17-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 108)

18. Անձի կոնտակտային վավերապայմանների վերաբերյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի համապատասխան վանդակում՝ մեկ տողով, միջակայքով և ներառում են՝

կապի տեսակի անվանումը (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

կապուղու նույնականացուցիչը (հեռախոսի, ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն):

 

II. Դիմումի վանդակները լրացնելու կարգը

 

19. 1-ին վանդակը՝ «Դիմումը», լրացվում է հետևյալ կարգով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումը լրացնելիս վանդակում նշվում է «ԷՓ» հապավումը: Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումը լրացնելիս վանդակը չի լրացվում:

20. 2-րդ վանդակը՝ «Դիմումատուն», լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են այն անձի վերաբերյալ տեղեկությունները, որը հանդես է գալու որպես ապրանքների հայտարարատու՝ սույն կարգի 17-րդ կետին համապատասխան:

Վանդակի «a» ենթաբաժնում նշվում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ վկայականի համարը, եթե դիմումատուն լիազորված տնտեսական օպերատոր է: Մնացած դեպքերում ենթաբաժինը չի լրացվում:

Վանդակի «b» ենթաբաժնում «ոչ ուշ —— պարտավորվում է ներկայացնել ԱՀ» տողում նշվում է մաքսային մարմին ԱՀ ներկայացնելու ժամկետը լրանալու ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (այստեղ և այսուհետ՝ օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը)՝ Օրենսգրքի 120-րդ և 441-րդ հոդվածներին համապատասխան:

(20-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 108)

21. 3-րդ վանդակը՝ «Թերթերի քանակը», լրացվում է հետևյալ կարգով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումը լրացնելիս վանդակը չի լրացվում: Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումը լրացնելիս վանդակում նշվում է դիմումի թերթերի ընդհանուր քանակը, ներառյալ՝ առաջին և բոլոր հաջորդող թերթերը:

22. 4-րդ վանդակը՝ «Ընթացակարգը», լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում է ծածկագիրը, որը ձևավորվում է ըստ հետևյալ սխեմայի.

 

Ներմուծեք նկարագրությունը_22188

որտեղ՝

1-ին տարրը՝ հայտագրվող մաքսային ընթացակարգի երկնիշ ծածկագիրը՝ մաքսային ընթացակարգերի տեսակների դասակարգչին համապատասխան.

2-րդ տարրը՝ նախորդող մաքսային ընթացակարգի երկնիշ ծածկագիրը՝ մաքսային ընթացակարգերի տեսակների դասակարգչին համապատասխան, եթե ապրանքները նախկինում ձևակերպվել են այլ մաքսային ընթացակարգով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի: Եթե ապրանքները նախկինում այլ մաքսային ընթացակարգով չեն ձևակերպվել, նշվում է երկու զրո՝ «00»:

23. 5-րդ վանդակը՝ «Ընդամենն ապրանքներ», լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում թվերով նշվում է հայտագրված ապրանքների ընդհանուր քանակը:

Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում հայտագրվող ապրանքների ընդհանուր քանակը պետք է համապատասխանի դիմումի 18-րդ վանդակում նշված կամ Օրենսգրքի 120-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ներկայացվող ապրանքների անվանումների ընդհանուր քանակին (եթե ապրանքների վերաբերյալ տեղեկությունները ենթակա չեն նշման դիմումի 18-րդ վանդակում՝ սույն կարգի 36-րդ կետին համապատասխան):

Բելառուսի Հանրապետությունում հայտագրվող ապրանքների ընդհանուր քանակը պետք է համապատասխանի դիմումի 18-րդ վանդակում նշված ապրանքների անվանումների ընդհանուր քանակին:

24. 6-րդ վանդակը՝ «Ապրանքների կատեգորիան», լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում է ապրանքների կատեգորիաների դասակարգչին համապատասխան այն ապրանքների կատեգորիայի ծածկագիրը, որոնք կարող են հայտագրվել ապրանքների բացթողման համար՝ մինչև ԱՀ ներկայացնելը:

25. 7-րդ վանդակը՝ «Ուղարկողը», լրացվում է հետևյալ կարգով։

Սույն կարգի 17-րդ կետին համապատասխան՝ վանդակում նշվում են տեղեկություններ տրանսպորտային (փոխադրման) այնպիսի փաստաթղթերում որպես ուղարկող նշված անձի վերաբերյալ, որոնց համապատասխան սկսվել է ապրանքների փոխադրումը:

26. 8-րդ վանդակը՝ «Ստացողը», լրացվում է հետևյալ կարգով։

Սույն կարգի 17-րդ կետին համապատասխան՝ վանդակում նշվում են տեղեկություններ տրանսպորտային (փոխադրման) այնպիսի փաստաթղթերում որպես ստացող նշված անձի վերաբերյալ, որոնց համապատասխան ավարտվել է ապրանքների փոխադրումը:

Եթե սույն վանդակում նշման ենթակա տեղեկություններում կրկնվում են դիմումի 2-րդ վանդակում նշման ենթակա տեղեկությունները (առանց հաշվի առնելու 2-րդ վանդակի ենթաբաժիններում նշված տեղեկությունները), ապա տվյալ տեղեկությունները սույն վանդակում չեն ներառվում: Այս դեպքում էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ նշվում է տեղեկությունների համընկնումների հատկանիշը, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ կատարվում է «Տե՛ս դիմումի 2-րդ վանդակը» գրառումը:

27. 9-րդ վանդակը՝ «Ուղարկող երկիրը», լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում է ուղարկող երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան: Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս կարող է նշվել ուղարկող երկրի կրճատ անվանումը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան:

Եթե միջազգային փոխադրումն իրականացվել է մի քանի տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերով, ապա վանդակում նշվում է առաջին երկրի կրճատ անվանումը, որում ապրանքներն ընդունվել են փոխադրման՝ դիմումի 8-րդ վանդակում նշված ստացողի հասցեին առաքելու համար:

28. 10-րդ վանդակը՝ «Նշանակման երկիրը», լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում է նշանակման երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան: Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս կարող է նշվել նշանակման երկրի կրճատ անվանումը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան:

29. 11-րդ վանդակը՝ «Նախորդող փաստաթուղթը», լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում է փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և ԱՀ-ի գրանցման համարը, որը տրվել է ապրանքին դիմումը ներկայացնելուց առաջ մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամանակ (բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի), այն դեպքում, երբ մինչև դիմումը ներկայացնելն ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգով (բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի):

Վանդակում նշվում է փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և տարանցման հայտարարագրի գրանցման համարն այն դեպքում, երբ ապրանքները մինչև դիմումը ներկայացնելը ձևակերպվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև այն դեպքում, երբ որպես տարանցման հայտարարագիր դիմումատուի կողմից ներկայացվում են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան՝ վանդակում նշվում են նախնական տեղեկատվության ծածկագիրը և մինչև ԱՀ ներկայացնելը բացթողման համար հայտագրված ապրանքների վերաբերյալ տրամադրված նախնական տեղեկատվության գրանցման համարը, Ռուսաստանի Դաշնությունում՝ Միության մաքսային տարածք ժամանելու վերաբերյալ ծանուցման ծածկագիրը և այդպիսի ծանուցման գրանցման համարն այն դեպքում, երբ ապրանքները մինչ այդ չեն ձևակերպվել մաքսային ընթացակարգով, այդ թվում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով:

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ իրարից առանձնացվելով « - » գծիկի նշանով:

Վանդակը չի լրացվում, եթե ապրանքները մաքսային ընթացակարգով չեն ձևակերպվել, և Օրենսգրքով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերով ապրանքների մասով սահմանված չէ նախնական տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը:

(29-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 108)

30. 12-րդ վանդակը՝ «Ընդհանուր համաքաշը (բրուտտո) (կգ)», լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում է որպես դիմումի 18-րդ վանդակի 6-րդ սյունակում նշված ապրանքների համաքաշերի գումար հաշվարկված այն ապրանքների ընդհանուր զանգվածի համաքաշը (բրուտտո) (կգ), որոնց վերաբերյալ ներկայացվում է դիմումը:

(30-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 26.04.22 թիվ 70)

31. 13-րդ վանդակը՝ «Ընդհանուր արժեքը», լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում թվերով նշվում է ապրանքների ընդհանուր արժեքը, որը ստացվել է որպես դիմումի 18-րդ վանդակի 7-րդ սյունակում նշված արժեքների գումար, այն արժույթով, որի ծածկագիրը նշված է դիմումի 14-րդ վանդակում:

Ապրանքների ընդհանուր արժեքի ստացված արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ:

Կանխիկ արժույթի հայտարարագրման դեպքում վանդակում նշվում է փոխադրվող արժույթի գումարը:

32. 14-րդ վանդակը՝ «Արժույթը», լրացվում է հետևյալ կարգով։

Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար վանդակում նշվում է պայմանագրի գնի արժույթի ծածկագիրը, իսկ Բելառուսի Հանրապետության համար՝ վճարման (գնահատման) արժույթի տառային ծածկագիրը, որում սահմանված է հայտագրված ապրանքների արժեքը՝ արժույթների դասակարգչին համապատասխան:

Եթե պայմանագրի (գործարքի) պայմաններով նախատեսված է գնի ավելի քան մեկ արժույթ (վճարման (գնահատման) արժույթ), ապա գնի արժույթի (վճարման (գնահատման) արժույթի) վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու ժամանակ նշվում է գնի գերակայող արժույթի (վճարման (գնահատման) արժույթի) ծածկագիրը:

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս թույլատրվում է արժույթի լրիվ անվանման նշումը՝ արժույթի դասակարգչին համապատասխան:

33. 15-րդ վանդակը՝ «Վճարման պարտավորության կատարման ապահովումը», լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են մաքսային տուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման տրամադրված ապահովման վերաբերյալ տեղեկությունները՝

ապահովման եղանակի ծածկագիրը՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու եղանակների դասակարգչին համապատասխան.

ապահովման չափը.

այն արժույթի ծածկագիրը, որով սահմանված է ապահովման չափը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթի համարը (առկայության դեպքում).

ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթի ամսաթիվը և գործողության ժամկետը (առկայության դեպքում):

Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ իրարից առանձնացվելով «-» գծիկի նշանով:

Վանդակը չի լրացվում, եթե դիմումատուն լիազորված տնտեսական օպերատոր է, ինչպես նաև Օրենսգրքով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում, երբ տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային տուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովում չի տրամադրվում:

Հայաստանի Հանրապետությունում տվյալ վանդակը չի լրացվում, եթե դիմումի հետ ներկայացված են մաքսային տուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարումը հաստատող փաստաթղթեր (բանկային երաշխիք, վճարման հանձնարարական, երաշխավորության պայմանագիր և այլն):

Հայաստանի Հանրապետությունում թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս տվյալ վանդակում նշվում է ապահովման եղանակի ծածկագիրը և արժույթի տառային ծածկագիրը:

34. 16-րդ վանդակը՝ «Ապրանքների գտնվելու վայրը», լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են տեղեկություններ այն վայրի մասին, որտեղ ապրանքները գտնվում են դիմումը ներկայացնելու պահին (էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ առանձին տողերում)՝

ապրանքների գտնվելու վայրի ծածկագիրը՝ ապրանքների գտնվելու վայրերի դասակարգչին համապատասխան.

այն մաքսային մարմնի ծածկագիրը, որի գործունեության տարածքում է գտնվում ապրանքների գտնվելու նշված վայրը՝ անդամ պետություններում կիրառվող մաքսային մարմինների դասակարգիչներին համապատասխան.

սույն կարգի 14-րդ կետին համապատասխան ապրանքների գտնվելու վայրը կամ երկաթուղային կայարանի անվանումը (եթե ապրանքները գտնվում են երկաթուղային կայարանի (մերձատար ուղիների) տարածքում), կամ ծովային (գետային) նավահանգստի անվանումը (եթե ապրանքները գտնվում են ծովային (գետային) նավահանգստի տարածքում), կամ օդային անցակետի անվանումը (եթե ապրանքները գտնվում են օդային անցակետի տարածքում), կամ մաքսային հսկողության գոտու համարը (մաքսային հսկողության գոտու գրանցման համարը) (եթե անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ անցկացվում է մաքսային տարածքների գոտիների հաշվառում): Ընդ որում, սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունները վանդակում չեն նշվում.

ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում, երկրորդ կամ երրորդ տիպի լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառված լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում ներառելու վերաբերյալ վկայականի համարը, եթե ապրանքները գտնվում են ժամանակավոր պահպանման պահեստում, շինություններում, բաց հարթակներում և լիազորված տնտեսական օպերատորի այլ տարածքներում.

Ղազախստանի Հանրապետությունում՝ եթե ապրանքների ժամանակավոր պահպանման վայրն ավտոտրանսպորտային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցն է, ապա նշվում է տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը՝ տրանսպորտի և ապրանքների տրանսպորտային փոխադրման տեսակների դասակարգչին համապատասխան, ինչպես նաև տրանսպորտային միջոցների գրանցման համարները: Թղթային կրիչով դիմումի մեջ տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը տրանսպորտի և ապրանքների տրանսպորտային փոխադրման տեսակների դասակարգչին համապատասխան նշելուց հետո դրվում է միջակետ՝ «.», տրանսպորտային միջոցների գրանցման համարները նշվում են առանց միջակայքերի՝ իրարից առանձնացվելով ստորակետով՝ «,»:

Հայաստանի Հանրապետությունում վանդակը չի լրացվում։

35. 17-րդ վանդակը՝ «Դիմումը լրացրած անձի վերաբերյալ տեղեկությունները», լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են դիմումը լրացրած անձի վերաբերյալ տեղեկությունները և դիմումի ձևավորման ամսաթիվը:

Եթե դիմումատուի անունից մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային ներկայացուցչի կողմից՝ նրա հանձնարարությամբ, ապա վանդակի ձախ ենթաբաժնում նշվում են՝

 փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձին ներառելու մասին վկայականի ծածկագիրը կամ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձի գրանցման համարը.

մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձին ներառելու մասին վկայականի համարը կամ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձի գրանցման համարը.

այն պայմանագրի ծածկագիրը, որը կնքվել է մաքսային ներկայացուցչի և դիմումատուի միջև՝ փաստաթղթերի տեսակների և տեղեկությունների դասակարգչին համապատասխան.

մաքսային ներկայացուցչի և դիմումատուի միջև կնքված պայմանագրի համարը.

մաքսային ներկայացուցչի և դիմումատուի միջև կնքված պայմանագրի ամսաթիվը (օօ/աա/տտ ձևաչափով):

Տվյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ առանձին տողերում՝ 1-5-րդ համարների տակ:

Վանդակի ձախ ենթաբաժինը չի լրացվում, եթե դիմումը ներկայացվում է դիմումի 2-րդ վանդակում նշված դիմումատուի կողմից:

Վանդակի աջ ենթաբաժնում նշվում են դիմումը լրացրած ֆիզիկական անձի, ինչպես նաև տվյալ անձի լիազորությունները հավաստող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները՝

ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները՝ սույն կարգի 15-րդ կետին համապատասխան.

զբաղեցրած պաշտոնը՝ ըստ դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի հաստիքացուցակի.

կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 18-րդ կետին համապատասխան) և այդ ֆիզիկական անձի կողմից ներկայացվող կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեն.

դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի իրավասությունները հավաստող՝ մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան փաստաթղթի ծածկագիրը, եթե դիմումը լրացված է դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի կողմից, կամ դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարելու լիազորագրի ծածկագիրը, եթե դիմումը լրացվում է դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի աշխատակցի կողմից.

դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի իրավասությունները հավաստող փաստաթղթի ծածկագիրը, եթե դիմումը լրացված է դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի կողմից, կամ դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարելու լիազորագրի ծածկագիրը, եթե դիմումը լրացվում է դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի աշխատակցի կողմից՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.

դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի իրավասությունները հավաստող փաստաթղթի ամսաթիվը (օօ/աա/տտ ձևաչափով) կամ դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարելու լիազորագրի տրամադրման ամսաթիվը.

դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարելու լիազորագրի գործողության ժամկետը (օօ/աա/տտ ձևաչափով)՝ այդպիսի ժամկետ սահմանված լինելու դեպքում։

Տվյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ առանձին տողերում (բացառությամբ սույն կետի տասնվեցերորդից տասնիններորդ պարբերություններով նախատեսված տեղեկությունների, որոնք նշվում են միջակայքով):

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս վանդակի աջ ենթաբաժնում նշվող տեղեկությունների տակ դիմումը լրացրած անձը դնում է իր ստորագրությունը, դիմումի լրացման ամսաթիվը (օօ/աա/տտ ձևաչափով) և դիմումի մեջ նշված տեղեկությունները հաստատում է դիմումատուի կամ մաքսային ներկայացուցչի կնիքով, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ դիմումատուն կամ մաքսային ներկայացուցիչը պետք է ունենա կնիք:

(35-րդ կետը փոփ., խմբ. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 108, փոփ. ԵՏՀԿ 29.12.20 թիվ 184)

36. 18-րդ վանդակը՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են հետևյալ տեղեկություններն այն ապրանքների վերաբերյալ, որոնց նկատմամբ ներկայացվում է դիմումը՝

1-ին սյունակում՝ ապրանքի համարը.

2-րդ սյունակում՝

ապրանքի անվանումը (ֆիրմային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում).

ապրանքի նկարագրությունը, որը թույլ է տալիս այն դասել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան մեկ ծածկագրին՝ առնվազն առաջին 6 նշանների: «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքի նկարագրությունը, որը «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան (այսուհետ՝ հետագծելիության ենթակա ապրանք) ներառված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում, պետք է հնարավոր դարձնի այն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի մեկ տասանիշ ծածկագրին դասելու համար մակարդակով, կամ այն ապրանքի, որը, Համաձայնագրի համաձայն, ենթակա չէ հետագծելիության, սակայն որի մասով օգտագործվում է հետագծելիության ազգային համակարգը՝ նշված Համաձայնագրի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան.

տեղեկություններ՝ ապրանքային նշանի, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտի վերաբերյալ (առկայության դեպքում). մտավոր սեփականության այնպիսի օբյեկտներ պարունակող ապրանքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելիս, որոնք ընդգրկված են մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի մաքսային մարմին է ներկայացվում դիմումը.

ապրանքի ծագման տեղանվան անվանումը, եթե այն մտավոր սեփականության այնպիսի օբյեկտ է, որն ընդգրկված է մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի մաքսային մարմին է ներկայացվում դիմումը:

Տվյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ առանձին տողերում.

Հետագծելիության ենթակա ապրանքի վերաբերյալ նշվում են նաև ապրանքի քանակը՝ հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորով, նման չափման միավորի պայմանական նշագիրը և (կամ) ծածկագիրը: Նման տեղեկությունները նշվում են հետևյալ հերթականությամբ՝

եթե հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորը համընկնում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան հիմնական չափման միավորի հետ (կիլոգրամ), ապա տեղեկությունները փոխանցվում են սույն վանդակի 6 սյունակից.

եթե հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորը համընկնում է սույն վանդակի 5 սյունակում նշված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան լրացուցիչ չափման միավորի հետ, ապա տեղեկությունները փոխանցվում են սույն վանդակի 4 և 5 սյունակներից.

եթե հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորը չի համընկնում ո՛չ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան հիմնական չափման միավորի հետ (կիլոգրամ), ո՛չ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան լրացուցիչ չափման միավորի հետ, ապա նշվում են ապրանքի քանակը՝ հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորով, նման չափման միավորի պայմանական նշագիրը և (կամ) ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան:

Տվյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով դիմումի մեջ՝ բացատների)։ Հետագծելիության ենթակա ապրանքի վերաբերյալ նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի տասանիշ ծածկագիրը (նշվում է առանց բացատների), իսկ նման ծածկագրից հետո՝ «Բ» տառը: Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով դիմումի մեջ այդ տեղեկությունները նշվում են դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով դիմումի մեջ նշվում են բաժանման նշանի «/» միջոցով.

Ռուսաստանի Դաշնությունում տվյալ սյունակում լրացուցիչ կարող են նշվել (ցանկության դեպքում) հետևյալ տեղեկությունները՝

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կամ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ հաշվի առնելով նշված համաձայնագրի 7-րդ հոդվածը՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա և «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների առնչությամբ՝

նույնականացման միջոցներում պարունակվող՝ ապրանքի յուրաքանչյուր միավորի կամ սպառողական փաթեթվածքի վրա (այդ թվում՝ այն ապրանքի սպառողական փաթեթվածքի վրա, որը մանրածախ առևտրի հավաքածու է և դասակարգվում է մեկ ծածկագրով՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան) (իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջնային փաթեթվածքի վրա), կամ ապրանքի, առաջնային կամ սպառողական փաթեթվածքի վրա տեղադրված նյութական կրիչի վրա զետեղված նույնականացման ծածկագրերի (այսուհետ՝ ապրանքների նույնականացման ծածկագրեր) ընդհանուր քանակը։ Սպառողական փաթեթվածքով միավորված և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ տարբեր ծածկագրերով դասակարգվող ապրանքների դեպքում հայտագրվող ապրանքի մասով նույնականացման ծածկագրերի ընդհանուր քանակի մեջ հաշվի են առնվում միայն տվյալ ապրանքի նկատմամբ գեներացված նույնականացման ծածկագրերը.

դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագիրը («0»՝ նույնականացման միջոցը զետեղված է ապրանքի կամ սպառողական փաթեթվածքի վրա (բացառությամբ դրոշմավորման մակարդակի «3» և «4» ծածկագրային նշագրեր ունեցող սպառողական փաթեթվածքների) (իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջնային փաթեթվածքի վրա), կամ ապրանքի, առաջնային կամ սպառողական փաթեթվածքի վրա տեղադրված նյութական կրիչի վրա (բացառությամբ դրոշմավորման մակարդակի «3» և «4» ծածկագրային նշագրեր ունեցող սպառողական փաթեթվածքների), «1»՝ նույնականացման միջոցը զետեղված է խմբային փաթեթվածքի կամ այդ խմբային փաթեթվածքի վրա տեղադրված նյութական կրիչի վրա, «2»՝ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը զետեղված է տրանսպորտային փաթեթվածքի վրա, «3»՝ նույնականացման միջոցը զետեղված է այն ապրանքի սպառողական փաթեթվածքի վրա, որը մանրածախ առևտրի հավաքածու է և դասակարգվում է մեկ ծածկագրով՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, կամ այդ սպառողական փաթեթվածքի վրա տեղադրված նյութական կրիչի վրա, «4»՝ նույնականացման միջոցը զետեղված է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ տարբեր ծածկագրերով դասակարգվող և տարբեր դիմումներում հայտագրվող կամ մեկ դիմումի մեջ առանձին ապրանքներով հայտագրվող մի քանի ապրանք միավորող սպառողական փաթեթվածքի վրա, կամ այդ փաթեթվածքի վրա տեղադրված նյութական կրիչի վրա), ինչպես նաև (թղթային կրիչով փաստաթղթի տեսքով դիմումը ներկայացնելու դեպքում՝ «/» բաժանիչ նշան դնելու միջոցով) ապրանքների նույնականացման ծածկագրերը կամ խմբային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցներում պարունակվող նույնականացման ծածկագրերը (այսուհետ՝ խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր) կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը.

Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան ձևավորված ագրեգացված մաքսային ծածկագրերը (այսուհետ՝ ագրեգացված մաքսային ծածկագրեր) (առկայության դեպքում)։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով դիմումը ներկայացնելու դեպքում ապրանքների նույնականացման ծածկագրերի ընդհանուր քանակի մասին տեղեկություններն ու դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագիրը նշվում են դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով դիմումը ներկայացնելու դեպքում՝ «:» բաժանիչ նշան դնելու միջոցով։

Այն ապրանքների համար, որոնց նույնականացման ծածկագրերը միավորված են ագրեգացված մաքսային ծածկագրի ներքո, դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագիրը չի նշվում։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով դիմումը ներկայացնելու դեպքում ագրեգացված մաքսային ծածկագրերը, ապրանքների նույնականացման ծածկագրերը, խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը նշվում են՝ յուրաքանչյուր այդպիսի ծածկագրի մասով դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները լրացնելու միջոցով, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով դիմումը ներկայացնելու դեպքում՝ ստորակետով իրարից անջատելու միջոցով։

Իրար հաջորդող՝ ապրանքների նույնականացման ծածկագրերը, խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը նշելիս նշվում են համապատասխան ընդգրկույթի առաջին և վերջին համարները։ Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով դիմումը ներկայացնելու դեպքում այդ տեղեկությունները նշվում են դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները լրացնելու միջոցով, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով դիմումը ներկայացնելու դեպքում՝ «-» բաժանիչ նշան դնելու միջոցով։

Ապրանքների նույնականացման ծածկագրերը, խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, ինչպես նաև ագրեգացված մաքսային ծածկագրերը դիմումի մեջ նշվում են՝ այդ ծածկագրերում պարունակվող տառերի ռեգիստրի պահպանմամբ։

Որպես մի ապրանք այն ապրանքները հայտագրելիս, որոնց նույնականացման բոլոր ծածկագրերը միավորված են ագրեգացված մաքսային ծածկագրի ներքո, նշվում է ագրեգացված մաքսային ծածկագիրը։

Որպես մի ապրանք այն ապրանքները հայտագրելիս, որոնք միաժամանակ ունեն ապրանքների նույնականացման ծածկագրեր, խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր (դրա առկայության դեպքում) և տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր, նշվում են տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերն այն դեպքում, երբ բոլոր ապրանքները տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման զետեղված ծածկագրով տրանսպորտային փաթեթվածք ունեն։

Որպես մի ապրանք այն ապրանքները հայտագրելիս, որոնք միաժամանակ ունեն ապրանքների նույնականացման ծածկագրեր և խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր, նշվում են խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերն այն դեպքում, երբ բոլոր ապրանքները խմբային փաթեթվածքի զետեղված նույնականացման միջոցով խմբային փաթեթվածք ունեն, կամ ագրեգացված մաքսային ծածկագիրը՝ այն դեպքում, երբ ապրանքների նույնականացման բոլոր ծածկագրերը և (կամ) խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը միավորված են այդ ծածկագրի ներքո։

Որպես մի ապրանք այն ապրանքները հայտագրելիս, որոնք ունեն կամ չունեն ագրեգացված մաքսային ծածկագրեր, տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր և (կամ) խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր, այդ ծածկագրերը նշվում են հետևյալ հերթականությամբ՝

ագրեգացված մաքսային ծածկագրեր (այն ապրանքների համար, որոնք չունեն տրանսպորտային փաթեթվածքի՝ զետեղված նույնականացման ծածկագրով տրանսպորտային փաթեթվածք).

տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր (այն ապրանքների համար, որոնք ունեն տրանսպորտային փաթեթվածքի՝ զետեղված նույնականացման ծածկագրով տրանսպորտային փաթեթվածք).

խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրեր (այն ապրանքների համար, որոնք ունեն զետեղված նույնականացման միջոցով խմբային փաթեթվածք և որոնց նույնականացման ծածկագրերը միավորված չեն ագրեգացված մաքսային ծածկագրի ներքո).

ապրանքների նույնականացման ծածկագրեր (այն ապրանքների համար, որոնք չունեն տրանսպորտային փաթեթվածքի՝ զետեղված նույնականացման ծածկագրով տրանսպորտային փաթեթվածք և զետեղված նույնականացման միջոցով խմբային փաթեթվածք ու որոնց նույնականացման ծածկագրերը միավորված չեն ագրեգացված մաքսային ծածկագրի ներքո)։

Որպես մի ապրանք այն ապրանքները հայտագրելիս, որոնք ունեն կամ չունեն նշված ծածկագրերը, ագրեգացված մաքսային ծածկագրերը և նույնականացման ծածկագրերը՝ դրոշմավորման յուրաքանչյուր մակարդակով՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով դիմումը ներկայացնելու դեպքում նշվում են դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները լրացնելու միջոցով, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով դիմումը ներկայացնելու դեպքում՝ ապրանքների նույնականացման ծածկագրերի ընդհանուր քանակից և «:» բաժանիչ նշանից հետո՝ դրոշմավորման յուրաքանչյուր մակարդակի համար՝ առանձին տողով՝ դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագրից սկսած։

Այն դեպքում, երբ տարբեր դիմումներում հայտագրվող կամ մեկ դիմումի մեջ առանձին ապրանքներով հայտագրվող ապրանքներն ունեն մեկ ագրեգացված մաքսային ծածկագիր կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման մեկ ծածկագիր, կամ խմբային փաթեթվածքի նույնականացման մեկ ծածկագիր, այդ ծածկագիրը չի նշվում։ Այդ դեպքում նշվում են ապրանքների նույնականացման ծածկագրերի ընդհանուր քանակը, դրոշմավորման մակարդակի ծածկագրային նշագիրը, ինչպես նաև ապրանքների նույնականացման ծածկագրերը կամ խմբային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագրերը, որոնք չեն շոշափում այլ դիմումի մեջ հայտագրվող կամ մեկ դիմումի մեջ առանձին ապրանքներով հայտագրվող ապրանքների մասին տեղեկությունները.

հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 70 որոշմամբ հաստատված ցանկում ներառված և «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների առնչությամբ՝

զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների քանակը և «:» նշանից հետո, իրարից անջատելով «,» բաժանիչ նշանով, առանց բացատի՝ դրանց նույնականացման համարները (նույնականացուցիչները)։

Իրար հաջորդող զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների նույնականացման համարները (նույնականացուցիչները) նշվում են համապատասխան ընդգրկույթի առաջին և վերջին համարները գրելու միջոցով՝ իրարից անջատելով «-» բաժանիչ նշանով։

3-րդ սյունակում՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագիրը՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով (առանց բացատների)։

Հետագծելիության ենթակա ապրանքի առնչությամբ նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի տասանիշ ծածկագիրը (առանց բացատների), իսկ այդ ծածկագրից հետո՝ «Հ» տառը:

Բելառուսի Հանրապետությունում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի տասանիշ ծածկագիրը (առանց բացատների) նշվում է նաև «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքի առնչությամբ, որի մասին տեղեկությունները պարունակվում են Բելառուսի Հանրապետությունում օգտագործվող՝ լրացուցիչ մաքսային տեղեկատվության դասակարգչում։ Այդ դեպքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագրից հետո (առանց բացատների) լրացուցիչ նշվում են ծածկագրի 4 նշանները (առանց բացատների)՝ այդ դասակարգչին համապատասխան։ Եթե այդ ապրանքը միաժամանակ հետագծելիության ենթակա ապրանք է, ապա ծածկագրի տվյալ 4 նշանները (առանց բացատների) նշվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագրից (առանց բացատների) և «Հ» տառից հետո:

Ռուսաստանի Դաշնությունում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի տասանիշ ծածկագիրը (առանց բացատների) նշվում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքի առնչությամբ՝ այն դեպքում, երբ այդ ապրանքի մասով նշված են տեղեկություններ՝ սույն կետի տասնյոթերորդ-տասնիններորդ պարբերություններին և (կամ) երեսունվեցերորդ պարբերությանը համապատասխան։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով դիմումի մեջ այդ տեղեկությունները նշվում են դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով դիմումի մեջ՝ «/» բաժանիչ նշան դնելու միջոցով.

4-րդ սյունակում՝ ապրանքի քանակը՝ 5-րդ սյունակում նշված լրացուցիչ չափման միավորով, եթե ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան հայտարարագրվող ապրանքի նկատմամբ կիրառվում է լրացուցիչ չափման միավոր.

5–րդ սյունակում՝

լրացուցիչ չափման միավորի պայմանական նշումը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան.

լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան:

Տվյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ իրարից առանձնացվելով «/» նշանով:

6-րդ սյունակում՝

ապրանքի համաքաշը (կգ)։ «Համաքաշ» ասելով հասկանում ենք ապրանքի զանգվածը՝ ներառյալ մինչև շրջանառության մեջ դրվելը դրա անփոփոխ վիճակն ապահովելու համար անհրաժեշտ փաթեթավորման բոլոր տեսակները՝ բացառությամբ բեռնարկղերի և այլ տրանսպորտային սարքավորումների.

ապրանքի զտաքաշը (կգ)՝ այն դեպքերում, երբ դրա նկատմամբ կիրառվում են հետևյալ միջոցները.

ներմուծման և (կամ) արտահանման թույլատրման կարգը, որն իրականացվում է լիցենզավորում սահմանելու միջոցով.

ներմուծման և (կամ) արտահանման քանակական սահմանափակումները.

արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունքը.

այն անդամ պետության կողմից միակողմանիորեն ոչ սակագնային կարգավորման ժամանակավոր միջոցների սահմանումը, որի մաքսային մարմին ներկայացվում է դիմումը.

սակագնային քվոտաները.

ներմուծման քվոտաները՝ որպես հատուկ պաշտպանական միջոց.

անդամ պետության սահմանադրությամբ սահմանված արտահանման հսկողությունը։

«Զտաքաշ» ասելով հասկանում ենք՝

փաթեթավորված տեսքով տեղափոխվող ապրանքի համար՝

ապրանքի զանգվածը՝ հաշվի առնելով միայն առաջնային փաթեթվածքը, եթե այդպիսի փաթեթվածքում, ելնելով սպառողական հատկություններից, ապրանքը տրամադրվում է մանրածախ վաճառքի համար, և (կամ) ապրանքի վաճառքի ընթացքում դրա պահպանմանը նպաստող առաջնային փաթեթվածքը չի կարող ապրանքից առանձնացվել մինչև դրա օգտագործումը՝ առանց ապրանքի սպառողական հատկությունների խախտման.

մնացած դեպքերում ապրանքի քաշը՝ առանց որևէ փաթեթվածք հաշվի առնելու.

առանց փաթեթվածքի (սորուն, լցովի, խուռնաբեռն) տեղափոխվող ապրանքի համար՝ ապրանքի քաշը։

Նշվող արժեքը կլորացվում է ըստ մաթեմատիկական կանոնների՝ ստորակետից հետո մինչև 3 նիշ ճշտությամբ, իսկ այն դեպքում, երբ ապրանքի զանգվածը կազմում է 1 գրամից պակաս՝ ստորակետից հետո մինչև 6 նիշ ճշտությամբ.

Տվյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ իրարից առանձնացվելով «/» նշանով.

7-րդ սյունակում՝ ապրանքի արժեքը թվերով՝ առևտրային փաստաթղթերին համապատասխան, և այն արժույթով, որի ծածկագիրը նշված է դիմումի 14-րդ վանդակի մեջ:

Ապրանքի արժեքի ստացված արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ:

Կանխիկ արժույթի հայտագրման դեպքում նշվում է փոխադրվող արժույթի գումարը.

8-րդ սյունակում՝ ապրանքի ծագման երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան այն դեպքում, երբ հայտագրվող ապրանքի նկատմամբ անդամ պետություններից մեկի կողմից միակողմանի կարգով սահմանված են ներմուծման սահմանափակումներ՝ կախված ապրանքի ծագումից, իսկ Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում նաև այն դեպքում, երբ ապրանքի ծագման վերաբերյալ տեղեկություններն ազդում են արգելքների ու սահմանափակումների պահպանման վրա:

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումը լրացնելիս՝

եթե ապրանքի վրա կատարված մակնշման կամ առևտրային, տրանսպորտային (փոխադրման) և այլ փաստաթղթերի մեջ չի մատնանշվում ապրանքների ծագման կոնկրետ երկիրը, այլ ներառված են տեղեկություններ՝ Եվրոպական միության տարածքից ապրանքի ծագման վերաբերյալ, ապա լատինական տառերով նշվում է «EU» երկնիշ ծածկագիրը.

եթե ապրանքի ծագումն անհայտ է, ապա ծածկագրի փոխարեն նշվում է երկու զրո՝ «00»:

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումը լրացնելիս՝

սյունակում կարող է նշվել հայտագրվող ապրանքի ծագման երկրի կրճատ անվանումը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան,

եթե ապրանքի վրա կատարված մակնշման կամ փաստաթղթերի մեջ չի մատնանշվում ապրանքների ծագման կոնկրետ երկիրը, այլ ներառված են տեղեկություններ՝ Եվրոպական միության տարածքից ապրանքի ծագման վերաբերյալ, ապա վանդակում մեծատառերով կատարվում է «ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ» գրառումը.

եթե ապրանքի ծագումն անհայտ է, ապա սյունակում մեծատառերով կատարվում է «ԱՆՀԱՅՏ Է» գրառումը:

(36-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 108, փոփ., լրաց. ԵՏՀԿ 29.12.20 թիվ 184, լրաց. ԵՏՀԿ 15.02.22 թիվ 27, փոփ. ԵՏՀԿ 26.04.22 թիվ 70, լրաց., խմբ. ԵՏՀԿ 27.12.23 թիվ 182)

37. 19-րդ վանդակը՝ «Ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը», լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում նշվում են Օրենսգրքի 120-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան դիմումի հետ մեկտեղ դիմումատուի կողմից մաքսային մարմին ներկայացման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները (ընդ որում, փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները ենթակա են վանդակում նշման՝ անկախ այն բանից, թե արդյոք Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա փաստաթուղթը փաստացի ներկայացվում է դիմումի հետ մեկտեղ, թե չի ներկայացվում)՝

1-ին սյունակում՝ փաստաթղթի հերթական համարը.

2-րդ սյունակում՝ փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.

3-րդ սյունակում՝ այն հատկանիշը, որով հաստատվում է դիմումը ներկայացնելու ժամանակ փաստաթուղթը ներկայացնելու կամ չներկայացնելու փաստը.

«1»՝ փաստաթուղթը ներկայացված է.

«2»՝ փաստաթուղթը ներկայացված չէ (ավելի վաղ ներկայացվել է մաքսային մարմին). այս դեպքում հատկանիշից հետո նշվում է այն մաքսային փաստաթղթի գրանցման համարը, որին կցվել է այդ փաստաթուղթը, էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ իրարից առանձնացվելով «/» նշանով.

«3»՝ փաստաթուղթը ներկայացված չէ (կներկայացվի մինչև ապրանքների բացթողումը (ապրանքների ծագման, արգելքների և սահմանափակումների պահպանման վերաբերյալ տեղեկությունները հաստատող փաստաթղթերի համար), ապրանքների բացթողումից հետո (երբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան արգելքների ու սահմանափակումների պահպանումը կարող է հաստատվել ապրանքները բացթողելուց հետո)): Այս դեպքում հատկանիշից հետո նշվում է այն ամսաթիվը (օօ/աա/տտ ձևաչափով), մինչև որը պետք է կատարվեն փաստաթուղթը ներկայացնելու պարտավորությունները, էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ իրարից առանձնացվելով «/» նշանով.

«4»՝ փաստաթուղթը ներկայացված չէ՝ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան (կարող է ստացվել մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերից) (մաքսային մարմնի կողմից տրամադրվող փաստաթղթերի համար).

«5»՝ փաստաթուղթը ներկայացված չէ՝ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան (կարող է ստացվել պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական համակարգերից) անդամ պետությունների մաքսային մարմինների և պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում.

4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում համապատասխանաբար՝ փաստաթղթի անվանումը, ամսաթիվը (օօ/աա/տտ ձևաչափով) և փաստաթղթի համարը: Եթե փաստաթղթում նշված չէ ամսաթիվ և (կամ) համար, ապա 5-րդ և 6-րդ սյունակներում դրվում է «-» նշանը.

7-րդ սյունակում՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ 18-րդ վանդակի 1-ին սյունակից այն ապրանքի համարը (ապրանքների համարները), որի վերաբերյալ տեղեկությունները հաստատվում է փաստաթուղթի մեջ: Ապրանքների հերթական համարները նշվում են ստորակետով անջատված: Ապրանքների անընդմեջ հաջորդող հերթական համարները նշվում են՝ դնելով համապատասխան տիրույթի առաջին և վերջին համարը՝ իրարից առանձնացվելով « - » գծիկի նշանով։ Այն դեպքում, երբ փաստաթուղթը վերաբերում է բոլոր ապրանքներին, կատարվում է «Բոլոր ապրանքները» գրառումը:

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ 7-րդ սյունակը չի լրացվում: Ապրանքների և ներկայացվող փաստաթղթերի միջև կապերը հաստատվում են դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմանների միջև ստորադաս կապեր հաստատելու միջոցով:

(37-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 108)

 

III. Մաքսային մարմնի կողմից դիմումի վանդակները լրացնելու կարգը

 

38. «Ա» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակի ձախ ենթաբաժնում նշվում է դիմումի գրանցման համարը, որը ձևավորված է ըստ հետևյալ սխեմայի՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22189

 

որտեղ՝

1-ին տարրը դիմումը գրանցած մաքսային մարմնի ծածկագիրն է՝ անդամ պետություններում կիրառվող մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունում ապրանքները հայտարարագրելիս նշվում է դիմումը գրանցած մաքսային մարմնի երկնիշ ծածկագիրը՝ Հայաստանի Հանրապետությունում կիրառվող մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան:

Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում ապրանքները հայտարարագրելիս նշվում է դիմումը գրանցած մաքսային մարմնի հնգանիշ ծածկագիրը՝ Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում օգտագործվող մաքսային մարմինների դասակարգիչներին համապատասխան:

Ռուսաստանի Դաշնությունում ապրանքները հայտարարագրելիս նշվում է դիմումը գրանցած մաքսային մարմնի ութանիշ ծածկագիրը՝ Ռուսաստանի Դաշնությունում կիրառվող մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան.

2-րդ տարրը՝ դիմումի գրանցման ամսաթիվը՝ ՕՕ/ԱԱ/ՏՏ ձևաչափով.

3-րդ տարրը դիմումը գրանցած մաքսային մարմնի կողմից ըստ դիմումների գրանցամատյանի տրվող՝ «В» տառային սիմվոլի սկսվող դիմումի հերթական համարն է (յուրաքանչյուր օրացուցային տարի համարակալումը սկսվում է մեկից):

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացվող դիմումի գրանցման համարի բոլոր տարրերը նշվում են՝ իրարից առանձնացվելով «/» նշանով, տարրերի միջև միջակայքեր չեն թույլատրվում:

Ներկայացումը և գրանցումն արձանագրելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացվող դիմումի գրանցման համարի վերաբերյալ տեղեկությունները ձևավորվում են էլեկտրոնային եղանակով:

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս դիմումի գրանցման համարը նույնպես դրվում է դիմումի երկրորդ թերթի վերևի աջ անկյունում և լրացման յուրաքանչյուր էջում (առկայության դեպքում):

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս վանդակի աջ ենթաբաժնում նշվում են դիմումը ներկայացնելու և այն գրանցելու ամսաթիվն ու ժամը՝ տող առ տող (ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով և իրարից առանձնացնելով «/» նշանով, ժամը՝ 24-ժամյա hh:mm ձևաչափով (ժամերը և րոպեները՝ իրարից առանձնացնելով «:» նշանով)), որոնք հաստատվում են դիմումը գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ այդ պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածք դնելու միջոցով:

(38-րդ կետը փոփ., խմբ. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 108)

39. «C» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են հայտագրված ապրանքների վերաբերյալ մաքսային մարմնի ընդունած որոշման վերաբերյալ տեղեկությունները (նշումները), ինչպես նաև այլ տեղեկություններ (նշումներ)՝ անցկացված մաքսային հսկողության արդյունքներով:

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս տեղեկությունները (նշումները) նշվում են համարների տակ՝

1-ին համարի տակ՝ ամսաթիվը (օօ/աա/տտ ձևաչափով), մինչև երբ երկարաձգվում է ապրանքների բացթողման ժամկետը, եթե Օրենսգրքի 119-րդ հոդվածին համապատասխան՝ կայացվել է որոշում՝ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ՝ դնելով մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը.

2-րդ համարի տակ՝ ապրանքների բացթողման կամ ապրանքների բացթողումը մերժելու ամսաթիվը (օօ/աա/տտ ձևաչափով) և ժամը՝ իրարից առանձնացնելով «/» նշանով (24-ժամյա hh:mm ձևաչափով), կամ ապրանքների բացթողման գրանցման համարը, եթե դրա նշումը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ՝ կատարելով (դնելով) «Բացթողումը թույլատրված է» կամ «Բացթողումը մերժված է» համապատասխան գրառում կամ նշում (դրոշմակնիքի դրոշմվածքի ձևով).

3-րդ համարի տակ՝ այլ նշումներ և տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում)՝ անցկացված մաքսային հսկողության արդյունքներով:

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս 2-րդ համարի տակ նշված տեղեկությունները (նշումները) ձևավորվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով, իսկ մնացած տեղեկությունները՝ էլեկտրոնային եղանակով:

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս ապրանքների բացթողման կամ ապրանքների բացթողումը մերժելու վերաբերյալ նշումը կատարվում է դիմումի բոլոր թերթերի վրա, մաքսային հսկողության արդյունքներով այլ նշումներ կատարվում են միայն դիմումի առաջին թերթի վրա: Նշումները հաստատվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և այդ պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով:

40. «D» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում են դիմումատուի կողմից ներկայացված՝ մաքսային տուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման այն ապահովումն ընդունելու վերաբերյալ տեղեկությունները (նշումները), որի վերաբերյալ տեղեկությունները նշված են դիմումի 15-րդ վանդակում, ինչպես նաև մաքսային մարմնի պաշտոնատար անձի այլ տեղեկություններ (նշումներ)՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս տվյալ վանդակում նշման ենթակա տեղեկությունները (նշումները) ձևավորվում են էլեկտրոնային եղանակով:

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 108, փոփ., լրաց ԵՏՀԿ 29.12.20 թիվ 184, լրաց. ԵՏՀԿ 15.02.22 թիվ 27, փոփ. ԵՏՀԿ 26.04.22 թիվ 70, լրաց., խմբ. ԵՏՀԿ 27.12.23 թիվ 182)

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի դեկտեմբերի 13-ի
թիվ 171 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

մինչև ապրանքերի հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցելու կամ գրանցումը մերժելու

 

1. Սույն կարգը մշակված է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 120-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան, և դրանով սահմանվում են մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցելու կանոնները (այսուհետ՝ դիմում):

2. Դիմումը ներկայացվում է այն անձի կողմից, որը հանդես կգա որպես ապրանքների հայտարարատու (այսուհետ՝ դիմումատու) Եվրասիական տնտեսական միության անդամ պետության այն մաքսային մարմին (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, մաքսային մարմին) ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս, որին հետագայում ներկայացվելու է ապրանքների հայտարարագիրը, և որն իրավասու է գրանցելու մաքսային հայտարարագրերը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Դիմումը կարող է ներկայացվել մաքսային ներկայացուցչի կողմից՝ դիմումատուի անունից և նրա հանձնարարությամբ:

3. Դիմումի ներկայացնելը, գրանցելը կամ գրանցումը մերժելն արձանագրվում են դիմումների գրանցամատյանում՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ (ներմուծվում են մաքսային մարմնի տեղեկատվական ռեսուրս):

Դիմումների գրանցամատյանները վարելու ձևը և կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:

4. Դիմումը ներկայացնելու ամսաթիվը և ժամն արձանագրվում են մաքսային մարմնի կողմից՝ տեղեկատվական համակարգի օգտագործմամբ:

Էլեկտրոնային փաստաթղթերի ձևով դիմում ներկայացնելիս մաքսային մարմինը տեղեկացնում է դիմումատուին էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու ամսաթվի և ժամի մասին:

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս մաքսային մարմինը դիմումի «A» վանդակի աջ ենթաբաժնում դնում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը), և ժամը՝ hh:mm ձևաչափով՝ իրարից առանձնացնելով «/» նշանով(ժամերը և րոպեները՝ իրարից առանձնացնելով «:» նշանով):

5. Դիմումը ներկայացնելիս մաքսային մարմինն ստուգում է Օրենսգրքի 120-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսված՝ դիմումի գրանցումը մերժելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

Նշված ստուգումն անցկացնելուց հետո մաքսային մարմինը գրանցում է դիմումը կամ մերժում է դիմումի գրանցումը ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու պահից մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամվա ընթացքում:

Այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, և մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ մուտքագրվելու պահի դրությամբ մաքսային մարմնի աշխատանքային ժամի ավարտին մնացել է մեկ ժամից պակաս, այդ դիմումը գրանցելը կամ գրանցումը մերժելն իրականացվում է հաջորդ աշխատանքային օրը՝ ոչ ուշ, քան այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամն սկսելուց հետո մեկ ժամվա ընթացքում:

6. Դիմումի գրանցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում մաքսային մարմինը գրանցում է դիմումը մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ գրանցման համար շնորհելու եղանակով, որը ձևավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշմամբ հաստատված՝ Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը լրացնելու կարգով սահմանված կարգով:

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացված դիմումի գրանցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում մաքսային մարմինն էլեկտրոնային եղանակով դիմումատուին տեղեկացնում է այն գրանցելու, ինչպես նաև տրված գրանցման համարի, այն տրամադրելու ամսաթվի և ժամի վերաբերյալ:

7. Դիմումի գրանցումը մերժելու հիմքերի առկայության դեպքում մաքսային մարմինը ձևակերպում է դիմումի գրանցման մերժումը՝ նշելով պատճառները, դիմումի գրանցումը մերժելու ամսաթիվը և ժամը:

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելիս մաքսային մարմինը ձևակերպում է դրա գրանցման մերժումը տեղեկատվական համակարգի օգտագործմամբ և էլեկտրոնային եղանակով այն ուղարկում է դիմումատուին:

Այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով, մաքսային մարմնի պաշտոնատար անձը ձևակերպում է դրա գրանցման մերժումը դիմումի հիմնական թերթի հակառակ երեսին և այն հաստատում է անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով:

8. Այն դեպքում, երբ դիմումի գրանցման մերժումը դիմումատուին ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, այն ստանալու ամսաթիվը և ժամն արձանագրվում են դիմումատուի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ: Դիմումատուն նշված ամսաթվի և ժամի վերաբերյալ մաքսային մարմնին տեղեկացնում է էլեկտրոնային եղանակով:

9. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացված դիմումի գրանցումը մերժելու դեպքում դիմումի մեկ օրինակը մնում է մաքսային մարմնում, երկրորդը վերադարձվում է դիմումատուին:

Այդ դեպքում դիմումատուն դնում է ստացման ամսաթիվը և ժամը (ժամերը և րոպեները) այն օրինակի վրա, որը մնում է մաքսային մարմնում՝ նշելով ամսաթիվը և անվան սկզբնատառերը, և այդ գրառումը հաստատում է իր ստորագրությամբ: