Գլխավոր տեղեկություն
Համար
N 1090-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (29.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1090-Ա

 

«Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ և «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 26-30-րդ կետերը՝

1. Հաստատել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1466-Ա որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1090-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Տիգրան Խաչատրյան   - ՀՀ փոխվարչապետ
Զարուհի Մաթևոսյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Արտուր Մովսիսյան  

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ

Սիրանուշ Դվոյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ
Հակոբ Քնաջյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Մարիամ Մինասյան   - Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն (համաձայնությամբ)
Շողեր Վերդյան   - Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի տնօրեն
(համաձայնությամբ)
Հայկ Համբարձումյան   - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող
(համաձայնությամբ)
Ռուզան Ղազարյան   - Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և
հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և
պրակտիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ (համաձայնությամբ)
Լալիկ Խաչատրյան   - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամներ

 

Կարինե Աբրահամյան   - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և
հաղորդակցման տեսության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական
գիտությունների դոկտոր
Մարիա Եղիազարյան   - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց և սլավոնական
լեզուների ամբիոնի պրոֆեսոր
Նաիրա Մանուկյան   - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռոմանական լեզուների
ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու
Նարինե Հեքեքյան   - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնի
դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու
Էլլա Ավագյան   - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գերմաներենի ամբիոնի
դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Օֆելյա Ստեփանյան   - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանության
ֆակուլտետ, բակալավրի ուսանող
Սյուզան Մարտիրոսյան   - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության
և մանկավարժության ֆակուլտետ, բակալավրի ուսանող
Ռիտա Սաղաթելյան   - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետ, բակալավրի
ուսանող
Էլիզա Հարությունյան   - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային
հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ, բակալավրի ուսանող
Մարիանա Գասպարյան   - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային
հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ, բակալավրի ուսանող

(հավելվածը փոփ. 28.06.24 N 619-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

03.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ