ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2522-Ա |
«08» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 27.05.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԳՀԱՇՁԲ-24/110 ծածկագրով Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգու և այգու հարակից մայթի սալիկապատման աշխատանքների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ԿԱՍԱ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Մասնակցի իրական շահառու հանդիսացող անձը, հանդիսանում է «ՖՈՌՏՈՒՆԱ 4» և «ՏԱՊԱՍ ԸՆԴ ԿՈ» ՍՊ ընկերությունների իրական շահառու, որոնք հայտերի բացման դրությամբ ներառված են գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 121-րդ կետի պահանջների՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման»:
Գնահատող հանձնաժողովը հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմը՝ Մասնակցի կողմից ներկայացված գնման հայտը գնահատել է անբավարար և մերժել, որը հանգեցրել է գնման ընթացակարգին վերջինիս մասնակցության դադարեցմանը:
Գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 01.07.2024թ. հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ԿԱՍԱ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|