Գլխավոր տեղեկություն
Համար
N 619-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 619-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1090-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 3-ի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1090-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Գևորգ Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Սիրանուշ Դվոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ