Գլխավոր տեղեկություն
Համար
N 1003-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2024 թվականի N 1003-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1132-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Անալիտիկ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք օտարելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» N 1132-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 7-րդ կետի 5-րդ ենթակետի «բ», «գ», «դ» և «ե» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ. 2-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2025 թվականի մայիսի 1-ը,

գ. 3-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2026 թվականի մայիսի 1-ը,

դ. 4-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2027 թվականի մայիսի 1-ը,

ե. 5-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2028 թվականի մայիսի 1-ը:».

2) որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) սույն որոշման 7-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված վճարումից, «Կոմետա» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն 2) փոխանցման ենթակա գումարի, ինչպես նաև գույք 1-ի արժեքի որոշման համար նախատեսված 432 129.6 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) արժեքի վճարումից հետո գնորդի հետ կնքել օտարման և գրավի պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում ներառելով սույն որոշման 10-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսվող պայմանները, ինչպես նաև հետևյալը՝».

3) որոշման 10-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ «մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու» բառերը փոխարինել «պայմանագրի կնքման» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանագիրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան