ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 999-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐՅԱՆ ԵՎ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ (ՍԱՐՅԱՆ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ) ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի «զ» կետով, 5-րդ և 7-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հավանություն ստացած՝ «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) իրականացնելու նպատակով՝ սույն որոշմանը կցված NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքների (այսուհետ՝ օտարվող սեփականություն) նկատմամբ (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող տարածքների) ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝
ա․ ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվի գործարար միջավայրն ու զբոսաշրջության մակարդակը, կվերանան Երևանի կենտրոնում առկա հին և խարխուլ, ինչպես նաև տարերայնորեն տեղակայված շինությունները, փոխարենը կկառուցվի քաղաքաշինական տեսակետից կարևոր նշանակություն ունեցող Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) անվամբ Ա դասի գերժամանակակից բիզնես էկոհամակարգ, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն Երևանի և ամբողջ հանրապետության համար,
բ. ծրագրի իրականացումը կունենա նաև քաղաքաշինության, բնապահպանության, առողջության, սպորտի, մշակույթի զարգացման նշանակություն.
2) ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված՝ օտարվող սեփականության օբյեկտների oտարման:
2. Հաստատել՝
1) Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող այն շենքերի, շինությունների, հողամասերի (օտարվող սեփականություն) ցանկը և սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող)։
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածներում նշված՝ օտարվող սեփականության ձեռք բերողն է Հայաստանի Հանրապետության, «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ հիմնադրվող՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն).
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգողն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը․
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 24 (քսանչորս) ամիս է՝ սկսած սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից.
4) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված օտարվող սեփականության և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ օտարման գործառույթների իրականացումը համակարգող ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
5) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված օտարվող սեփականության և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 4 (չորս) ամսվա ընթացքում ՝ նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
6) օտարվող սեփականություն ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով uեփականության oտարման մաuին» օրենքի հիման վրա կադաստրային ծածկագրերով անշարժ գույքի միավորների ձեռք բերողի և լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև կնքված պայմանագրին համապատասխան.
7) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված օտարվող սեփականությունը ընկերության կողմից կարող է օգտագործվել բացառապես որոշմամբ հավանություն ստացած ծրագրով նախատեսված գործողություններն իրականացնելու նպատակով.
8) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին։
4. Հիմք ընդունելով, որ ծրագիրը տարածաշրջանում եզակի է իր տեսակի մեջ և իրականացման տարածքը ներառում է նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասեր, ինչպես նաև հաշվի առնելով, որ ծրագիրն առանց այդ հողատարածքների հնարավոր չէ իրականացնել՝ համաձայնություն տալ սույն որոշման N 2 հավելվածի սխեմայի սահմաններում առկա պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարմանը։
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման N 2 հավելվածի սխեմայի սահմաններում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ենթակա են օտարման տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 999-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ՍԱՐՅԱՆ ԵՎ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ (ՍԱՐՅԱՆ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ) ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Երևան քաղաքի վարչական շրջան (անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցե) |
Հողամասի կադաստրային ծածկագիրը |
1 |
2-րդ Թափաբաշ փողոց 4 |
01-006-0035-0006 |
2 |
2-րդ Թափաբաշ փողոց 4 հողամաս |
01-006-0035-0007 |
3 |
Կոզեռնի փողոց 10/2 |
01-006-0035-0008 |
4 |
2-րդ Թափաբաշ փողոց 12 հողամաս |
01-006-0035-0009 |
5 |
2-րդ Թափաբաշ փողոց 14 հողամաս |
01-006-0035-0010 |
6 |
Շ․ Ռուսթավելու փողոց թիվ 44 բնակելի տուն |
01-006-0035-0012 |
7 |
Շ․ Ռուսթավելու փողոց 44 հողամաս |
01-006-0035-0035 |
8 |
Ֆրիկի փողոց 15 |
01-006-0035-0004 |
9 |
2-րդ Թափաբաշ փողոց 2 |
01-006-0035-0005 |
10 |
Ս․ Հովհաննեսի փողոց 25 |
01-006-0505-0065 |
11 |
2-րդ Թափաբաշ փողոց 5ա |
01-006-0505-0005 |
12 |
2-րդ Թափաբաշ փողոց 9ա բնակելի տուն |
01-006-0505-0007 |
13 |
2-րդ Թափաբաշ փողոց 9բ |
01-006-0505-0008 |
14 |
1-ին Թափաբաշ փողոց 21/23/ բնակելի տուն |
01-006-0505-0010 |
15 |
Սուրբ Հովհաննեսի փողոց 23/1 բնակելի տուն |
01-006-0505-0009 |
16 |
Սուրբ Հովհաննեսի փողոց 23/2 | |
17 |
1-ին Թափաբաշ փողոց 23 | |
18 |
1-ին Թափաբաշ փողոց 17 |
01-006-0505-0046 |
19 |
Կոզեռնի փողոց 1 |
01-006-0506-0058 |
01-006-0506-0059 | ||
20 |
Ֆրիկի փողոց 3 |
01-006-0506-0017 |
21 |
Ֆրիկի փողոց 3/3 հողամաս | |
22 |
Ռուսթավելի 42 հողամաս |
01-006-0035-0011 |
23 |
Շ․ Ռուսթավելու փողոց փակուղի 44 |
01-006-0035-0013 |
24 |
2-րդ Թափաբաշ փողոց 8 |
01-006-0035-0017 |
25 |
Շ․ Ռուսթավելու փողոց փակուղի 44 |
01-006-0035-0034 |
26 |
Պարոնյան փողոց 46/3 հողամաս |
01-006-0035-0037 |
27 |
2-րդ Թափաբաշ փողոց 6 |
01-006-0035-0019 |
28 |
Ֆրիկի փողոց 4 |
01-006-0507-0003 |
29 |
Ֆրիկի փողոց 4 գլխավոր փոստատան շենքի հետևում |
01-006-0507-0005 |
30 |
Ֆրիկի փողոց 17 |
01-006-0035-0022 |
31 |
Ֆրիկի փողոց 17 | |
32 |
Կոզեռնի փողոց 6/1 հողամաս |
01-006-0035-0041 |
33 |
2-րդ Թափաբաշ փողոց 6 բնակելի տուն |
01-006-0035-0043 |
34 |
Մ․ Սարյան փողոց 20/3 բնակելի տուն |
01-006-0036-0655 |
35 |
Թափաբաշ փողոց 7 |
01-006-0505-0003 |
36 |
2-րդ Թափաբաշ փողոց 5բ |
01-006-0505-0004 |
37 |
1-ին Թափաբաշ փողոց 19 |
01-006-0505-0011 |
38 |
2-րդ Թափաբաշ փողոց 10 |
01-006-0505-0051 |
39 |
Ս․ Հովհաննեսի փողոց 25/1 |
01-006-0505-0064 |
40 |
1-ին Թափաբաշ փողոց 14 հողամաս |
01-006-0506-0001 |
41 |
Կոզեռնի փողոց 1/2 |
01-006-0506-0004 |
42 |
Ֆրիկի փողոց 13/1 ավտոլվացման կետ |
01-006-0506-0066 |
43 |
Ֆրիկի փողոց 13/2 |
01-006-0506-0064 |
44 |
Կոզեռնի փողոց 1/3 |
01-006-0506-0065 |
45 |
Ֆրիկի փողոց 13 բնակելի տուն |
01-006-0506-0005 |
46 |
1-ին Թափաբաշ փողոց 12 |
01-006-0506-0007 |
01-006-0506-0044 | ||
47 |
1-ին Թափաբաշ փողոց 12 |
01-006-0506-0044 |
01-006-0506-0045 | ||
48 |
Կոզեռնի փողոց 12/1 բնակելի տուն |
01-006-0506-0008 |
49 |
Կոզեռնի փողոց 12/2 բնակելի տուն | |
50 |
Ֆրիկի փողոց 9 |
01-006-0506-0010 |
51 |
Ֆրիկի փողոց 5 բնակելի տուն |
01-006-0506-0012 |
52 |
Ֆրիկի փողոց 5 |
01-006-0506-0013 |
53 |
Կոզեռնի փողոց 10/1 բնակելի տուն |
01-006-0506-0016 |
54 |
Ֆրիկի փողոց 1 բնակելի տուն |
01-006-0506-0018 |
55 |
Ֆրիկի փողոց 7 բնակելի տուն |
01-006-0506-0020 |
56 |
Ֆրիկի 3/1 |
01-006-0506-0046 |
57 |
Ֆրիկի փողոց 3 բնակելի տուն |
01-006-0506-0047 |
58 |
Ֆրիկի փողոց 3 բնակելի տուն | |
59 |
Մ․ Սարյան փողոց 22/3 |
01-006-0507-0007 |
60 |
Մ. Սարյան փողոց 22 մոտ գտնվող հողամաս |
01-006-0507-0006 |
61 |
Ֆրիկի փողոց 11 |
01-006-0506-0011 |
62 |
Մ․ Սարյան փողոց 20/2 |
01-006-0036-0600 |
63 |
Պարոնյան փողոց 40/1 |
01-006-0940-0002 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
28.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 999-Ն որոշման |
Ս Խ Ե Մ Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ՍԱՐՅԱՆ ԵՎ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ (ՍԱՐՅԱՆ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ) ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (≈ 13200.54քմ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
28.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|