Գլխավոր տեղեկություն
Համար
N 2937-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2937-Ա

«31» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ, ԴԱՎԹԱՇԵՆ 6-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.38 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՅՈՒՐԻՅ ՌՈԲԵՐՏԻ ՊԱՊՅԱՆԻ, ՌՈՒԶԱՆՆԱ ՌՈԲԵՐՏԻ ՊԱՊՅԱՆԻ, ԳՈՀԱՐ ՌՈԲԵՐՏԻ ՊԱՊՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 136.43ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Յուրիյ Ռոբերտի Պապյանի (ծնված 11.10.1967թ.), Ռուզաննա Ռոբերտի Պապյանի (ծնված 08.06.1965թ.), Գոհար Ռոբերտի Պապյանի (ծնված 29.11.1972թ.) դիմումները (30.07.2018թ. հ.Պ-1543, 14.05.2024թ. հ.Դ-62248-24)։ Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 6-րդ փողոց հ.38 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 856.43քմ, որից 420.0քմ մակերեսով հողամասը Յուրիյ Ռոբերտի Պապյանին, Ռուզաննա Ռոբերտի Պապյանին, Գոհար Ռոբերտի Պապյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ըստ օրենքի ժառանգության իրավունքի 26.07.2022թ. հ.14176 վկայագիր, սեփականության վկայական 14.08.1997թ. հ.684)։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 21.08.2018թ. հ.ԱՏ-17/058/2018-1-0098 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 23.01.2023թ. հ.655 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.07.2024թ. հ.20-Ել-10790-24 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 6-րդ փողոց հ.38 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով.

1. Վերականգնել Երևանի Դավթաշեն, Դավթաշեն 6-րդ փողոց հ.38 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Յուրիյ Ռոբերտի Պապյանի, Ռուզաննա Ռոբերտի Պապյանի, Գոհար Ռոբերտի Պապյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 420.0քմ մակերեսով հողամասին կից 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 136.43քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Յուրիյ Ռոբերտի Պապյանին, Ռուզաննա Ռոբերտի Պապյանին, Գոհար Ռոբերտի Պապյանին:

3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Յուրիյ Ռոբերտի Պապյանի, Ռուզաննա Ռոբերտի Պապյանի, Գոհար Ռոբերտի Պապյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։

4. Երևանի Դավթաշեն, Դավթաշեն 6-րդ փողոց հ.38 հասցեում գտնվող 856.43քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

6. Ընդունել ի գիտություն, որ

1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,

2) հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան