ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
25 հունիսի 2024 թ. |
N 168-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝ Հովհաննես Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող Պ. Սևակի փողոցի հ.1/15 հասցեում, տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող 45.9քմ մակերեսով հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03062022-01-0340 վկայական/ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Պ. Սևակի փողոցի հ.5/2 հասցեին հարող տարածքում` տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 43.247քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. հունիսի 25 Երևան |