Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-164-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (05.02.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.05/39(705) Հոդ.905
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2009 թվականի հուլիսի 10-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 8-րդ կետի 8.1-րդ, 8.2-րդ, 8.3-րդ, 8.4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

8.1. Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում

բազային տուրքի
10-ապատիկի չափով

8.2. Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝

 

8.2.1. տարրական ընդհանուր-1-ին աստիճան

բազային տուրքի
15-ապատիկի չափով

8.2.2. տարրական մասնագիտացված-1-ին աստիճան

բազային տուրքի
15-ապատիկի չափով

8.2.3. տարրական հատուկ-1-ին աստիճան

բազային տուրքի
15-ապատիկի չափով

8.3. Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝

 

8.3.1. հիմնական ընդհանուր-2-րդ աստիճան

բազային տուրքի
25-ապատիկի չափով

8.3.2. հիմնական մասնագիտացված-2-րդ աստիճան

բազային տուրքի
25-ապատիկի չափով

8.3.3. հիմնական հատուկ-2-րդ աստիճան

բազային տուրքի
25-ապատիկի չափով

8.4. Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝

 

8.4.1. միջնակարգ ընդհանուր-3-րդ աստիճան

բազային տուրքի
25-ապատիկի չափով

8.4.2. միջնակարգ մասնագիտացված-3-րդ աստիճան

բազային տուրքի
25-ապատիկի չափով

8.4.3. միջնակարգ հատուկ-3-րդ աստիճան

բազային տուրքի
25-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետի 8.5-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:  

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 23
Երևան
ՀՕ-164-Ն