Գլխավոր տեղեկություն
Համար
N 2800-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2024-27.08.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
24.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2800-Ա

«24» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ՔՈՒՉԱԿ ԹԱՂԱՄԱՍ, Հ.48/4 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՇՈՏ ՍԱԲԻՐԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՔՈՒՉԱԿ ԹԱՂԱՄԱՍ, Հ.48/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 20.07.2023թ. տրված մասնագիտական եզրակացությունները, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԳԵՈՏՈՊ» ՍՊԸ-ի կողմից 05.10.2022թ. տրված եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի և ներկայացուցչի դիմումները (28.07.2022թ. հ.Դ-56351-22, 05.10.2022թ. հ.Դ-86335).

1․ Երևան, Ավան, Քուչակ թաղամաս, հ.48/4 հասցեում սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13072022-01-0062 վկայական) քաղաքացի Աշոտ Սաբիրի Բալասանյանին (նույնականացման քարտ հ.008118390, տրված 006կողմից 31.08.2016թ, ծնված 24.04.1970թ.) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 41.7քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /ավտոտնակ՝ 28.6քմ, ծածկ՝ 12.3քմ, պարիսպ՝ 0.8քմ) ճանաչել օրինական։

2․ Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 185023 (մեկ հարյուր ութսունհինգ հազար քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 2-րդ կետի 1-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

3․ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Քուչակ թաղամաս, հ.48/7 հասցեում գտնվող 145.0քմ (հիմք՝ ԳԵՈՏՈՊ» ՍՊԸ-ի կողմից տրված չափագրությունը) ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տուն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022DWTRPR), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։

4․ Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ սույն որոշման 3-րդ կետում նշված 145.0քմ մակերեսով հողամասի գործառական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5․ Սույն որոշման 3-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Աշոտ Սաբիրի Բալասանյանին (նույնականացման քարտ հ.008118390, տրված 006կողմից 31.08.2016թ, ծնված 24.04.1970թ.), այսուհետ՝ Գնորդ։

6․ Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 3-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

7․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։

8․ Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

 

Տ. Ավինյան