ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2303-Ա |
«20» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐՔ ԹԻՎ 5 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Ստեփան Վարդանյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի 04.07.2023թ. հ.4704 և սեփականության իրավունքի 04.07.2023թ. հ.4705 վկայագրերի հիման վրա իրեն պատկանող, Նորք-Մարաշ, Նորք թիվ 5 պոլիկլինիկային հարող տարածքում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին, Երևանի քաղաքապետի 01.08.2023թ. հ.2256-Ա որոշումը և ՀՀ կադաստրի կոմիտեի 06/03/2024թ. հ.ԱՏ-06032024-01-0420 տեղեկանքը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նորք-Մարաշ, Նորք թիվ 5 պոլիկլինիկային հարող տարածքում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում 750.0քմ /քննարկվող տարածքը նախկինում տրամադրվել է առանց կոորդինատային համակարգի և փաստացի նշված հողամասը նշահարելու արդյունքում համադրվում է կից սեփականության իրավունքով պատկանող հ.5 պոլիկլինիկայի զբաղեցրած և պարսպապատված հողամասի հետ/, որքան որ ամրագրված է ըստ օրենքի ժառանգության իրավունքի 04.07.2023թ. հ.4704 և սեփականության իրավունքի 04.07.2023թ. հ.4705 վկայագրերում:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 5-րդ գոտում։
ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում է:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/24140-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Նորք-Մարաշ, Նորք թիվ 5 պոլիկլինիկային հարող տարածքում գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 04.07.2023թ. հ.4704 և սեփականության իրավունքի 04.07.2023թ. հ.4705 վկայագրերի հիման վրա Ստեփան Վարդանյանին պատկանող հողամասի սահմանները որոշվում են 750.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.664-2003 գլխավոր հատակագիծը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշման համաձայն, Նորք-Մարաշ, Նորք թիվ 5 պոլիկլինիկային հարող տարածքում գտնվող` 750.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
|
Տ. Ավինյան |