Գլխավոր տեղեկություն
Համար
N 2290-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2290-Ա

«20» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 09.04.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԳՀԱՇՁԲ-24/75 ծածկագրով Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների նորոգման աշխատանքների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ԳԱԳԱՐԻՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) ընթացակարգի 1-ին, 2-րդ չափաբաժինների մասով ճանաչվել է ընտրված մասնակից: Մասնակցին 10.05.2024 թվականին armeps.am կայքի միջոցով ներկայացվել էր ԵՔ-ԳՀԱՇՁԲ-24/75 ծածկագրով պայմանագիր կնքելու, պայմանագրի և որակավորման ապահովումներ ներկայացնելու առաջարկ, սակայն հրավերով սահմանված ժամկետում՝ ծանուցումը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 17.05.2024 թվականը ներառյալ, Մասնակցի կողմից չի ներկայացվել հաստատված պայմանագիրը և ապահովումները:

Վերոգրյալով պայմանավորված՝ Մասնակիցը «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:

Գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովն ընտրված մասնակից է ճանաչել հաջորդ տեղ զբաղեցրած մասնակցին:

Կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 13.06.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև հաշվի առնելով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 21.05.2024 թվականի որոշումը.

1. «ԳԱԳԱՐԻՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան