Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 164
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.11.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 164

քաղ. Մոսկվա

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ՝ Հանձնաժողով), Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 10-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է՝ երրորդ անձանց՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների տրամադրման ծառայությունների, ինչպես նաև ապրանքային նշանի (սպասարկման նշանի) օգտագործմամբ հանգստի և զվարճանքների (նարգիլետներ) կազմակերպման ծառայությունների անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործով (այսուհետ՝ գործ) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության վերաբերյալ հարցը։

Գործի նյութերի քննության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և գործի քննման հարցերով հանձնաժողովի եզրահանգումները, որոնք ներկայացված են սույն որոշման նկարագրական և պատճառաբանական մասերում՝ հավելվածի համաձայն, ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկի մեթոդիկայով և նշանակման կարգով (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկի մեթոդիկա և նշանակման կարգ)՝ Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ճանաչել գործի քննությունը դադարեցնելու համար հիմքերի բացակայությունը։

2. «Բրյութս Ն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Ինտերնացիոնալնայա փող., տ. 27, ՀՀ 192356072, գրանցման ամսաթիվը՝ 8 հոկտեմբերի 2014 թ., ՎՀՀ 192356072) (այսուհետ՝ «Բրյութս Ն» ՍՊԸ), ինչպես նաև «Բրյութս Ն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Տ.Գ. Գրիգորյանին ճանաչել 2018 թվականի ապրիլի 2-ից մինչև 2023 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթները խախտող։

3. Արձանագրության 16-րդ կետի 1-ին ենթակետին և Տուգանքների հաշվարկի մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան՝ նշանակել հետևյալ տուգանքները.

«Բրյութս Ն» ՍՊԸ-ին՝ 662 500 ռուսական ռուբլու չափով,

Տ.Գ. Գրիգորյանին՝ 76 250 ռուսական ռուբլու չափով։

Սույն որոշմամբ նշանակված տուգանքները ենթակա են վճարման Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով (տուգանքների վճարման բանկային վավերապայմաններ՝ Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարություն, ՎՀՀ 100691903, Բելառուսի Հանրապետության ազգային բանկ, ԲՆԾ NBRBBY2X, հաշվի համար՝ BY54 NBRB 3600 9000 0000 2000 0000, բյուջե կատարվող վճարումի ծածկագիրը՝ 05528)։

4. Պարտավորեցնել «Բրյութս Ն» ՍՊԸ-ին դադարեցնել և հետագայում չկատարել այն գործողությունները, որոնք կարող են սպառողներին մոլորության մեջ գցել երրորդ անձանց՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների տրամադրման ծառայությունների, ինչպես նաև ապրանքային նշանի (սպասարկման նշանի) օգտագործմամբ հանգստի և զվարճանքների (նարգիլետներ) կազմակերպման ծառայություններ արտադրողների վերաբերյալ։

5. Հանձնաժողովին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց տեղեկացնել հետևյալի անհրաժեշտության մասին.

ա) Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 171-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ամբողջությամբ վճարել Արձանագրության 16-րդ կետով նախատեսած տուգանքները՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվանից ոչ ուշ։ Նշված ժամկետում տուգանքները չվճարելու դեպքում Հանձնաժողովը ձեռնարկում է սույն որոշման հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 18-րդ կետին համապատասխան,

բ) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 45-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովին տեղեկացնել սույն որոշման 3-րդ կետում նշված տուգանքների վճարման մասին սույն կետի «ա» ենթակետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում:

6. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի

նոյեմբերի 21-ի թիվ 164 որոշման

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 164 որոշման

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2021 թվականի հուլիսի 28-ի ա/հ գրությամբ (մտից թիվ 13840 2021 թվականի հուլիսի 28-ի) «Ստադիոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Ավիամոտորնայա փող., շ. 73ա, կառույց 15, 2-րդ հարկ, գրասենյակ 12, ՊԳՀՀ 1117746397801, գրանցման ամսաթիվը՝ 23 մայիսի 2011 թվականի, ՀՎՆՀ 7701919620) (այսուհետ՝ «Ստադիոն» ՍՊԸ) և «ԽՈՒԿԱՊԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Պերևեդենովսկի. նրբ., շ. 18, շինություն 12, տարածք 1, ՊԳՀՀ 1177746534800, գրանցման ամսաթիվը՝ 30 մայիսի 2017 թվականի, ՀՎՆՀ 9701077463) (այսուհետ՝ «ԽՈՒԿԱՊԼԵՅՍ» ՍՊԸ) (այսուհետ՝ դիմումատուներ) ստացել է դիմում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների խախտման հնարավոր հատկանիշների առկայության և այդպիսի խախտումը կանխելու անհրաժեշտության մասին (այսուհետ՝ դիմում)։

«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 131 կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրության կարգին համապատասխան, Արձանագրության 132 կետում սահմանված դեպքերի բացակայությամբ պայմանավորված, այն գործողությունները կանխելու նպատակով, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցությունը չթույլատրելուն, սահմանափակելուն, վերացնելուն, դիմումի ուսումնասիրությունը կասեցվել է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ պարունակող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու անհրաժեշտության և (կամ) այդպիսի խախտման հատկանիշների առաջացմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու և այդ գործողությունների (անգործության) հետևանքների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ նախազգուշացումը մշակելու, տրամադրելու և կատարելու ժամանակահատվածի համար։

2022 թվականի մարտի 2-ին Հանձնաժողովը «Բրյութս Ն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Ինտերնացիոնալնայա փող., տ. 27, ՀՀ 192356072, գրանցման ամսաթիվը՝ 8 հոկտեմբերի 2014 թ., ՎՀՀ 192356072) (այսուհետ՝ «Բրյութս Ն» ՍՊԸ) նկատմամբ կայացրել է թիվ 5 նախազգուշացումը՝ այն գործողությունները կանխելու մասին, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցությունը չթույլատրելուն, սահմանափակելուն, վերացնելուն։

Նշված նախազգուշացմամբ նախատեսված միջոցները «Բրյութս Ն» ՍՊԸ-ի կողմից չկատարվելու պատճառով 2022 թվականի հունիսի 6-ի թիվ 27/որոշ. որոշմամբ դիմումի ուսումնասիրությունը վերսկսվել է։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննություն անցկացնելու կարգի (այսուհետ՝ Հետաքննության անցկացման կարգ) 3-րդ կետի 1-ին ենթակետին, Արձանագրության 10-րդ կետի 4-րդ ենթակետին և 12-րդ կետին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան դիմումի ուսումնասիրության արդյունքներով Հանձնաժողովը կայացրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննության (այսուհետ՝ հետաքննություն) անցկացման մասին 2022 թվականի հունիսի 6-ի թիվ 27/որոշ. որոշումը և անցկացրել է համապատասխան հետաքննությունը «Բրյութս Ն» ՍՊԸ-ի նկատմամբ։

2022 թվականի հոկտեմբերի 3-ին թիվ 60/որոշ. որոշմամբ Հանձնաժողովը հետաքննության արդյունքներով հարուցել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործը (այսուհետ՝ գործ), և ստեղծել է դրա քննման հարցերով հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ա.Գ. Սուշկևիչ,

գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա.Ա. Կալիև,

գործի քննման հարցերով հանձնաժողովի անդամներ՝ Օ.Ս. Կորոլկովա, Յու.Ս. Մալյասովա, Պ.Բ. Մելկոեդովա և Ա.Բ. Աբդիլդաևա։

Գործի քննմանը մասնակցած այլ անձինք՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների ներկայացուցիչներ, որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումըև (կամ) անցկացումը (այսուհետ՝ լիազորված մարմիններ). Չ.Գ. Ժանտաև, Ժ.Բ. Սագդաթ, Ու.Ա. Տաշմատով, Ա.Ա. Շեմյակինա, Ա.Ա. Զալևսկայա, Ա.Վ. Նովիկ և Յա.Վ. Սկլյարովա.

դիմումատուների ներկայացուցիչ՝ Մ.Մ. Բատրակովա

«Բրյութս Ն» ՍՊԸ-ի ներկայացուցչի և դրա գլխավոր տնօրեն Տ.Գ. Գրիգորյանի (նրա ներկայացուցչի) բացակայությամբ, որոնք պատշաճորեն ծանուցվել են գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստի անցկացման ժամի և վայրի մասին։

Որոշում ընդունելու համար լրացուցիչ տեղեկություններ (տեղեկատվություն) ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործի քննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մարտի 30-ը, որի մասին կայացվել է 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 74/որոշ. որոշումը։

Միևնույն ժամանակ, 2023 թվականի հունվարի 10-ին գործի քննության հարցերով հանձնաժողովը 2023 թվականի հունվարի 13-ի թիվ 3/որոշ. որոշմամբ գործով որպես պատասխանող ներգրավել է «Բրյութս Ն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Տ.Գ. Գրիգորյանին և 2023 թվականի հունվարի 10-ից կասեցրել է գործի քննությունը փորձաքննության անցկացման ժամանակահատվածով՝ ապրանքային նշանների և դիմումատուների ու «Բրյութս Ն» ՍՊԸ-ի գործունեությունն անհատականացնող այլ միջոցների՝ շփոթելու աստիճան նմանությունը որոշելու նպատակով։

2023 թվականի ապրիլի 17-ին 2023 թվականի ապրիլի 18-ի թիվ 38/որոշ. որոշմամբ գործի քննությունը վերսկսվել է փորձաքննությունն ավարտելու հետ կապված, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 74/որոշ. որոշման մեջ գործի քննությունը մինչև 2023 թվականի հունիսի 14-ը երկարաձգելու մասով կատարվել են փոփոխություններ։

Հանձնաժողովը, այդ թվում՝ նիստերի շրջանակներում, հարցմամբ գրավոր պահանջել է տեղեկություններ (տեղեկատվություն) անդամ պետությունների մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից, գործի քննությանը մասնակցող անձանցից, այդ թվում՝ «Բրյութս Ն» ՍՊԸ-ից՝ դիմումի մեջ շարադրված և գործի նյութերում առկա փաստերի մասին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 23-րդ կետին համապատասխան՝ 2023 թվականի հունիսի 14-ին գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի քննությունն ավարտելու և «Բրյութս Ն» ՍՊԸ-ի և դրա գլխավոր տնօրեն Տ.Գ. Գրիգորյանի կողմից կատարված տևող իրավախախտում հայտնաբերելու մասին։

Գործի նյութերի քննման արդյունքներով պարզվել է հետևյալը՝

Արձանագրությանը, Հետաքննության անցկացման կարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան՝ Հանձնաժողովն անցկացրել է անդրսահմանային շուկաներում նարգիլետների ծառայությունների մրցակցության վիճակի գնահատում՝ «HOOKAH PLACE» բառային նշանի օգտագործմամբ ։

Արձանագրության 11-րդ կետին և Մեթոդիկայի 61-63-րդ կետերին համապատասխան՝ մրցակցության վիճակի գնահատման յուրաքանչյուր փուլում կատարված հիմնական եզրահանգումները շարադրված են այն մասով, որով չեն խախտվում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները։

Մեթոդիկայի II բաժնի դրույթների համաձայն՝ շուկայի ուսումնասիրման ժամանակային միջակայքը սահմանվել է 2018 թվականի ապրիլի 10-ից մինչև 2023 թվականի հունիսի 14-ը։

Մեթոդիկայի 4-րդ կետի համաձայն՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքների խախտումները հետաքննելիս մրցակցության վիճակի գնահատումը կարող է սահմանափակվել ապրանքի նախնական որոշմամբ, որն անցկացվում է Մեթոդիկայի 15-րդ կետին համապատասխան։

Արձանագրության 2-րդ կետի 18-րդ ենթակետին համապատասխան, ապրանքը՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտ է (այդ թվում` աշխատանքը, ծառայությունը՝ ներառյալ ֆինանսական ծառայությունը), որը նախատեսված է վաճառքի, փոխանակման կամ այլ ձևով շրջանառության մեջ դնելու համար։

Այսպիսով, գործի նյութերում առկա համաձայնագրերի (պայմանագրերի, կոնտրակտների), ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում ընդունված տնտեսական գործունեության, արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների դասակարգիչների ու գործի այլ նյութերի վերլուծության արդյունքներով իրականացվել է ապրանքի նախնական որոշում և, որպես ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմաններ, սահմանվել է երրորդ անձանց՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների տրամադրման ծառայությունների, ինչպես նաև ապրանքային նշանի (սպասարկման նշանի) օգտագործմամբ հանգստի և զվարճանքների (նարգիլետներ) կազմակերպման ծառայությունների (այսուհետ՝ ծառայություններ) շուկան։

Գործի նյութերի, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության անցկացված վերլուծության արդյունքների համաձայն՝ պարզվել է, որ ծառայությունների մատուցման գործունեությունը չի լիցենզավորվում։

Դիմումատուների և «Բրյութս Ն» ՍՊԸ-ի կողմից տրամադրվող ծառայություններն իրավական կարգավորման նկատմամբ սահմանված պահանջներ չունեն՝ ոչ համապատասխան անդամ պետությունների մակարդակով, ոչ էլ Միության իրավունքի մակարդակով։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների (այսուհետ՝ Չափորոշիչներ) 2-րդ կետի համաձայն՝ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների կիրառման նպատակներով շուկան անդրսահմանային է համարվում, եթե ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններն ընդգրկում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներ։ Չափորոշիչների 3-րդ կետով սահմանվել է, որ տնտեսավարող սուբյեկտների կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքների խախտումները կանխում է Հանձնաժողովը, եթե տնտեսավարող սուբյեկտը, որի գործողությունները խախտում են սահմանված արգելքը,և մրցակից տնտեսավարող սուբյեկտը, որին այդպիսի գործողությունների կատարման արդյունքում վնաս է պատճառվել, կամ կարող է վնաս պատճառվել, կամ գործարար համբավին է վնաս պատճառվել, կամ կարող է պատճառվել, գրանցված են տարբեր անդամ պետությունների տարածքներում։

Ապրանքային շուկայի՝ չափորոշիչներին համապատասխանությունը և Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված խախտումները կանխելու Հանձնաժողովի լիազորությունների առկայությունը պարզելու նպատակով ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները որոշելու համար վերլուծվել և սահմանվել են, այդ թվում՝ ծառայությունների տրամադրման և ձեռքբերման՝ ներառյալ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքի (ծառայության) մատակարարման (վաճառողների և գնորդների գտնվելու վայրը) փաստացի սահմանները, և ապրանքային շուկայում ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտները (վաճառողները), ինչպես նաև նրանց մրցակցային հարաբերությունները։

Այսպես, գործի նյութերից հետևում է, որ ծառայությունները տրամադրում են և կարող են տրամադրել, այդ թվում՝ դիմումատուները և «Բրյութս Ն» ՍՊԸ-ն, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում։

Գործի նյութերի, այդ թվում՝ գործի քննության շրջանակներում ներկայացված՝ դիմումատուների պարզաբանումների համաձայն՝ նաև պարզվել է, որ ծառայություններ տրամադրելու համար բացակայում են դրանց տրամադրման տարածքի, ինչպես նաև դրանք ստանալու մտադրություն ունեցող անձի քաղաքացիությանև (կամ) գրանցման վայրի նկատմամբ սահմանափակումները։

Այսպիսով, գնորդը ձեռք է բերում ծառայություն կամ ունի ծառայություն ձեռք բերելու տնտեսական, տեխնիկական կամ այլ հնարավորություն, կամ նպատակահարմար է գտնում գնել ծառայությունը Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններում, այսինքն՝ 2 և ավելի անդամ պետությունների տարածքներում:

Ղեկավարվելով Մեթոդիկայի 26-րդ կետով, Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, 76-րդ հոդվածի 7-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի և Չափորոշիչների 1-3-րդ կետերի հիման վրա, գործի նյութերում ներկայացված տեղեկությունների համաձայն, ելնելով Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում ծառայությունների ձեռքբերման և մատուցման հնարավորության առկայությունից, կարելի է եզրակացնել այն մասին, որ ծառայությունների ապրանքային շուկան անդրսահմանային է։

Հաշվի առնելով շարադրվածը և այն փաստը, որ ապրանքային շուկան անդրսահմանային է, Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի, Չափորոշիչների 3-րդ կետի հիման վրա, և պայմանավորված նրանով, որ դիմումատուները գրանցված են Ռուսաստանի Դաշնությունում, իսկ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն՝ Բելառուսի Հանրապետությունում (այսինքն տարբեր անդամ պետությունների տարածքներում), ինչպես նաև հաշվի առնելով, որ նրանք մրցակից են ծառայությունների մեկ ապրանքային շուկայում, Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների խախտումների կանխումը գտնվում է Հանձնաժողովի իրավասության շրջանակներում։

Պայմանավորված նրանով, որ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումների կանխման համար չկան իրավաբանական նշանակություն ունեցող հետևանքներ ծառայությունների ապրանքային շուկայի ծավալի ու դրա կենտրոնացման ծավալի հաշվարկի մասով, նման հաշվարկները չեն կատարվել։

Ելնելով գործի նյութերից՝ ապրանքային շուկա մուտք գործելու համար անհաղթահարելի արգելքներ չեն արձանագրվել։

Հետաքննության նյութերի քննության, ինչպես նաև գործի քննության շրջանակներում ներկայացված տեղեկությունների արդյունքներով, այդ թվում՝ գործի քննությանը մասնակցած անձանց լսելու, ապացույցների հետազոտման, գործին մասնակցած այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ՝ նշված անձանց կարծիքներն ու պարզաբանումները լսելու արդյունքներով, գործի քննման հարցերով հանձնաժողովի նիստերի շրջանակներում պարզվել է հետևյալը.

Դիմումատուները ծառայությունները մատուցում են 2013 թվականից՝ օգտագործելով «HOOKAH PLACE» բառային նշանով տարբերանշանը, ինչը անհատականացնում է նրանց նարգիլետները և գործընկերների հաստատությունները։ Նույն այդ թվականից նրանք գրանցել և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ «Ինտերնետ» ցանց) օգտագործում են https://hookahplace.ru և https://franchiseHookahplace.ru կայքերը, այդ թվում 2013 թվականի ապրիլի 30-ից՝ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում խումբ https://vk.com/hookahplacetv, 2015 թվականի մարտի 4-ից՝ YouTube-ում ալիք https://youtube.com/hookahplacetv։

«Ստադիոն» ՍՊԸ-ն ներկայացրել է Ի.Ս. Տարասենկոյի հետ տարբերանշան ստեղծելու 2013 թվականի օգոստոսի 5-ի թիվ 01-2013 պայմանագիրը և HOOKA PLACE մշակված տարբերանշանի (բառերի միջև կլորացված եզրերով կարմիր խաչի պատկերով «HOOKAH PLACE» բառային նշան) 2013 թվականի օգոստոսի 15-ի հանձնման-ընդունման ակտը, որն, իր հերթին, դարձել է հեղինակային իրավունքի օբյեկտ և 2013 թվականից դիմումատուները և նրանց գործընկերներն օգտագործել են ծառայությունների մատուցման իրենց գործունեության մեջ։

Նշված տարբերանշանի տարրերը դիմումատուներն օգտագործել են «HOOKAH PLACE» ընդհանուր բառային նշանով միավորված՝ համակցված ապրանքային նշանների սերիան գրանցելիս, այդ թվում հետևյալը գրանցելիս՝

ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) 41-րդ դասի ծառայությունների առնչությամբ 2015 թվականի հոկտեմբերի 28-ին գրանցված՝ ըստ Ռուսաստանի Դաշնության թիվ 555903 վկայականի HOOKAH PLACE համակցված ապրանքային նշան (բառերի միջև կլորացված եզրերով սև խաչի պատկերով «HOOKAH PLACE» բառային նշան) (այսուհետ՝ թիվ 555903 ապրանքային նշան) («Ստադիոն» ՍՊԸ-ն թիվ 555903 ապրանքային նշանի օգտագործման իրավունքը բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների առնչությամբ փոխանցել է «ԽՈՒԿԱՊԼԵՅՑ» ՍՊԸ-ին՝ տվյալ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի օտարման մասին 2017 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ RD 0232488 պայմանագրի պետական գրանցմամբ).

ԱԾՄԴ 41-րդ դասի ծառայությունների առնչությամբ 2019 թվականի սեպտեմբերի 30-ին գրանցված՝ ըստ միջազգային գրանցման թիվ 1499464 վկայականի HOOKAH PLACE համակցված ապրանքային նշան (բառերի միջև կլորացված եզրերով սև խաչի պատկերով «HOOKAH PLACE» բառային նշան) (այսուհետ՝ թիվ 1499464 ապրանքային նշան) (իրավատեր՝ «ԽՈՒԿԱՊԼԵՅՑ» ՍՊԸ).

ԱԾՄԴ 35-րդ և 43-րդ դասերի ծառայությունների առնչությամբ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին գրանցված՝ ըստ Ռուսաստանի Դաշնության թիվ 789551 վկայականի hookah place համակցված ապրանքային նշան («HOOKAH PLACE» բառային նշան, որի վերևում պատկերված է կլորացված եզրերով կարմիր խաչ) (այսուհետ՝ թիվ 789551 ապրանքային նշան) (իրավատեր՝ «ԽՈՒԿԱՊԼԵՅՑ» ՍՊԸ)։

Ծառայությունները մատուցվում են ինչպես դիմումատուների կողմից ինքնուրույն, այնպես էլ նրանց կողմից համաձայնագրեր (պայմանագրեր, կոնտրակտներ) կնքելու միջոցով, այդ թվում՝ նարգիլետների գործունեության համար օգտագործվող մտավոր սեփականության օբյեկտի (թիվ 555903 ապրանքային նշան) նկատմամբ իրավունքի տրամադրմամբ։ «HOOKAH PLACE» բառային նշանի օգտագործմամբ նարգիլետների ցանցի մեջ է մտնում ավելի քան 200 հաստատություն աշխարհի 20 երկրներում։

Դիմումատուների կողմից Բելառուսի Հանրապետությունում «HOOKAH PLACE» բառային նշանի օգտագործմամբ նարգիլետների գործունեություն իրականացնելու նպատակով կնքվել են հետևյալ համաձայնագրերը (պայմանագրերը, կոնտրակտները)՝

2017 թվականի փետրվարի 22-ի՝ «Ստադիոն» ՍՊԸ-ի և «ՍիթիՌում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Մոգիլևսկայա փող., շ. 4Վ, ՎՀՀ 192673017) միջև.

2017 թվականի սեպտեմբերի 4-ի՝ «Ստադիոն» ՍՊԸ-ի և «Լայմարիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Յա. Կոլասի փող., շ. 42, սենյակ 1, ՎՀՀ 192963103) միջև.

2017 թվականի օգոստոսի 31-ի՝ «Ստադիոն» ՍՊԸ-ի և «ՍիթիՊլեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «ՍիթիՊլեյս» ՍՊԸ) (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Դունինի-Մարցինկևիչի փող., շ. 3, տարածք 72, ՎՀՀ 192978390) միջև.

2019 թվականի մարտի 18-ի՝ «ԽՈՒԿԱՊԼԵՅՍ» ՍՊԸ-ի և «ԻնտերՍտելլաԳրուպպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «ԻնտերՍտելլաԳրուպպ» ՍՊԸ) (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Պոբեդիտելեյ պող., շ. 31, տարածք 1, ՎՀՀ 193186204) միջև։

2017 թվականի հունիսի 30-ից «Բրյութս Ն» ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկը՝ Ա.Ս. Գեբոյանը, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում՝ դիմումատուների պաշտոնական խմբի միջոցով դիմումատուների հետ նամակագրություն է սկսել նրանց հետ՝ քաղ. Մինսկում նարգիլետուն բացելու համար «HOOKAH PLACE» բառային նշանի օգտագործման առևտրային կոնցեսիայի պայմանագիր կնքելու մասին։

Բանակցությունների ընթացքում Ա.Ս. Գեբոյանը դիմումատուներից տեղեկություններ է ստացել նարգիլետների բացման բիզնեսի վարելու մոդելի մասին (արտադրանքի, նյութերի գները և նարգիլետների գործունեությանը վերաբերող տեղեկությունները), նաև ծանոթանալու համար իրեն ուղարկվել է առևտրային կոնցեսիայի պայմանագրի նախագիծը, որպեսզի կողմերը հետագայում այն ստորագրեն։ Բացի այդ՝ կողմերը նախապատրաստական աշխատանքների արդյունքում համաձայնեցրել են նարգիլետան համար տարածքը, որը գտնվում է քաղ. Մինսկ, Ինտերնացիոնալնայա փող., շ. 27 հասցեում։ Ստանալով տվյալ տեղեկատվությունը՝ Ա.Ս. Գեբոյանը դադարել կապի դուրս գալ դիմումատուների ներկայացուցիչների հետ, դիմումատուներից ոչ մեկի հետ պայմանագիր չի կնքվել։

2017 թվականի սեպտեմբերի 7-ին «Բրյութս Ն» ՍՊԸ-ն Բելառուսի Հանրապետության տարածքում «HOOKAH PLACE» բառային նշանի օգտագործմամբ ապրանքային նշանի գրանցման հայտ է ուղարկել։

2018 թվականի փետրվարի 16-ին «Բրյութս Ն» ՍՊԸ-ն բացել է «Սմոկկին» նարգիլետունը հետևյալ հասցեով՝ Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Ինտերնացիոնալնայա փող., շ. 27։

2018 թվականի ապրիլի 2-ին «Բրյութս Ն» ՍՊԸ-ն բացել է նարգիլետուն հետևյալ հասցեով՝ Բելառուսի Հանրապետություն, քաղ. Գրոդնո, Սովետսկայա փող., շ. 25։

2018 թվականի ապրիլի 2-ին «Բրյութս Ն» ՍՊԸ-ն «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում http://vk.com/smokkin.grodno/ հասցեով անձանց անորոշ շրջանակի համար տեղադրել է հետևյալ բովանդակությամբ տեղեկատվությունը. «Գրոդնոյում բացվել է աշխարհում նարգիլետների ամենախոշոր ցանցի առաջին կետը՝ «HookahPlace», պաշտոնական կայքը՝ «smokkin.net», ԲՀ-ում Hookah Place-ի ֆրանշիզան՝ hookahplace.net»։

2018 թվականի ապրիլի 2-ին «Ինտերնետ» ցանցում https://newgrodno.by/society/v-grodno-otkrylas-pervaya-tochka-samoj-krupnoj-seti-kalyannyh-v-mire-hookahplace/ հասցեով տեղադրվել է՝ քաղ. Գրոդնոյում (Բելառուսի Հանրապետություն) Սովետսկայա փող., շ. 25 հասցեում տեղակայված «Hookah Place by Smokkin» (պատկանում է «Բրյութս Ն» ՍՊԸ-ին) նարգիլետան հետևյալ բովանդակությամբ գովազդային հաղորդագրությունը. «Գրոդնոյում բացվել է աշխարհում նարգիլետների ամենախոշոր ցանցի առաջին կետը՝ HookahPlace»։

«HOOKAH PLACE» բառային նշանի օգտագործմամբ տեղադրված գովազդը դիրքավորում է «Բրյութս Ն» ՍՊԸ-ին պատկանող նարգիլետները, որպես դիմումատուներին պատկանող «HOOKAH PLACE» նարգիլետների միջազգային ցանցի մեջ ընդգրկվող, ինչն արժանահավատ տեղեկություն չէ, մոլորության մեջ է գցում ծառայություններ արտադրողի վերաբերյալ և կարող է, այդ թվում՝ ազդել «Բրյութս Ն» ՍՊԸ-ի օգտին ապրանքային նշանի օգտագործման պայմանագիր կնքելիս՝ ինչպես դիմումատուների պոտենցիալ և առկա գործընկերների, այնպես էլ նարգիլետների ծառայություններ սպառողների ընտրության վրա (նարգիլետների միջազգային ցանցին առնչությունը)։

2018 թվականի ապրիլի 10-ին «Բրյութս Ն» ՍՊԸ-ն ԱԾՄԴ 34-րդ և 43-րդ դասերի ծառայությունների առնչությամբ՝ ըստ Բելառուսի Հանրապետության թիվ 62812 վկայականի (այսուհետ՝ թիվ 62812 ապրանքային նշան), գրանցվել է «HOOKAH PLACE» բառային ապրանքային նշանը։

Վերոնշյալ հրապարակումներն ակտիվ են եղել «Ինտերնետ» ցանցում դրանց առաջին հրապարակման օրվանից՝ 2018 թվականի ապրիլի 2-ից, այնուհետև՝ ապացույցների զննության 2022 թվականի հունվարի 20-ի նոտարական արձանագրությունը կազմելու դրությամբ և գործի քննությունն ավարտելու օրվա դրությամբ՝ 2023 թվականի հունիսի 14-ին։ Հետևաբար, այն հրապարակումները, որոնցում ներկայացված է ոչ հավաստի տեղեկատվություն առ այն, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի բացված նարգիլետունն ընդգրկվում է դիմումատուներին պատկանող՝ «HOOKAH PLACE» նարգիլետների խոշոր ցանցի կազմի մեջ, տեղադրված են «Ինտերնետ» ցանցում մեկ տարուց ավելի, ինչը վկայում է «Բրյութս Ն» ՍՊԸ-ի իրավախախտման տևող բնույթի մասին։

2018 թվականի օգոստոսի 9-ին «Բրյութս Ն» ՍՊԸ-ն գրանցել է կայք՝ «Ինտերնետ» ցանցում՝ https://hookahplace.net, իր գործունեության առաջմղման համար։

2020 թվականի նոյեմբերի 18-ին «Ինտերնետ» ցանցում անձանց անորոշ շրջանակի համար https://hookahplace.net հասցեով «Բրյութս Ն» ՍՊԸ-ն տեղադրել է դիմումատուների հիմնադիրներից մեկի՝ Ա. Գայվորովսկու լուսանկարը, որը, գործի նյութերի համաձայն, «Բրյութս Ն» ՍՊԸ-ի հիմնադիր, ղեկավար կամ աշխատակից չի եղել։

Դիմումատուները պնդում են, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի թիվ 62812 ապրանքային նշանը և դիմումատուների թիվ 555903 ապրանքային նշանը շփոթելու աստիճան նման են, ինչը մոլորության մեջ է գցում և (կամ) կարող է մոլորության մեջ գցել սպառողներին։

Միևնույն ժամանակ՝ գործի նյութերից հետևում է, որ «HOOKAH PLACE» բառային նշանով բնագիր տարբերանշանի հեղինակը «Ստադիոն» ՍՊԸ-ն է, ինչը հաստատվում է Ի.Ս. Տարասենկոյի հետ 2013 թվականի օգոստոսի 5-ի պայմանագրով։

«ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ի նամակի (մտից թիվ 18933 2022 թվականի հոկտեմբերի 10-ի) համաձայն՝ «HOOKAH PLACE» նարգիլետների միջազգային ցանցի մասին հայտնի է դարձել տեղեկատվական աղբյուրներից. https://hookahplace.ru ինտերնետ կայքից, համացանցի հիմնադիր Անտոն Գայվորոնովսկու «JOHNCALLIANO.TV» տեսաբլոգից, «HOOKAHPLАСЕTV» ալիքից։ https://hookahplace.ru կայքում մեր հաստատության նշումը, որպես համացանցի ներկայացուցիչ, դեպի մեզ նաև հյուրեր է գրավում։ Նախքան հաստատության բացումը՝ անձնակազմը վերապատրաստվել է համացանցի ստանդարտների համաձայն, հաստատության տեղակայման վայրի ընտրության, դիզայն նախագծի վերաբերյալ անցկացվել են խորհրդակցություններ: Համացանցն օգնում է աֆիշաների և գովազդային այլ նյութերի մշակմանը։»։

Ընդ որում, «ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ն նշում է, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն բազմիցս դիմել է իրեն թիվ 62812 ապրանքային նշանի օգտագործման վերաբերյալ պահանջներով և առաջարկություններով։

Այսպես, օրինակ՝ 2019 թվականի ապրիլի 5-ին rash@smokkin.net փոստային հասցեից դիմումատուների գործընկերը cityplace2017@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին «Բրյութս Ն» ՍՊԸ-ից ստացել է «Hookah Place by Smokkin» ֆրանշիզի գնման մասին՝ մեկ նարգիլետայի դիմաց 5 000 ԱՄՆ դոլար արժեքով կոմերցիոն առաջարկ։

Նաև («ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ի հասցեին «Բրյութս Ն» ՍՊԸ-ի նամակի համաձայն (առանց համարի և ամսաթվի)) «Բրյութս Ն» ՍՊԸ-ն պնդում է, որ «ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ն «HOOKAH PLACE» բառային նշանով ապրանքային նշանն օգտագործում է ապօրինի (թիվ 62812 ապրանքային նշան), որը հայտնաբերվել է քաղ. Մինսկ, Դունինի-Մարցինկևիչի փող., շ. 3 հասցեում («ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ի հաստատության գտնվելու վայրը)։ Ընդ որում, նամակին կից «Բրյութս Ն» ՍՊԸ-ն ներկայացրել է «ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ի հաստատության արտաքին ցուցանակների լուսանկարները, որոնց վրա ֆիքսված է «HOOKAH PLACE» բառային նշանի օգտագործմամբ ապրանքային նշանի պատկերը և բառերի միջև կլորացված եզրերով կարմիր խաչի պատկերով (թիվ 555903 ապրանքային նշանով գրանցված՝ դիմումատուների տարբերանշանը)։

2021 թվականի փետրվարին «Բրյութս Ն» ՍՊԸ-ն «ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ին կրկին պահանջ է ներկայացրել թիվ 62812 ապրանքային նշանի ապօրինի օգտագործման համար 22 100 ԱՄՆ դոլարի չափով դրամական փոխհատուցում վճարելու պահանջով։ Նամակագրության ընթացքում «Բրյութս Ն» ՍՊԸ-ն առաջարկել է կնքել թիվ 62812 ապրանքային նշանի օգտագործման իրավունքի լիցենզային պայմանագիր։

«Բրյութս Ն» ՍՊԸ-ն մինչև 2021 թվականի մարտի 8-ը թիվ 62812 ապրանքային նշանի օգտագործումը դադարեցնելու պահանջով ևս մեկ պահանջ է ներկայացրել «ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ին, որը, «Բրյութս Ն» ՍՊԸ-ի կարծիքով, «ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ն օգտագործում է 2018 թվականի ապրիլի 10-ից։ Նաև «Բրյութս Ն» ՍՊԸ-ն հաղորդել է «ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ին, որ նրա գործողություններով նա թիվ 62812 ապրանքային նշանի օգտագործման ամբողջ ժամանակահատվածում իրեն 17 100 ԱՄՆ դոլարի չափով վնաս է պատճառել։

2021 թվականի ապրիլի 28-ին «Բրյութս Ն» ՍՊԸ-ն «ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ին պահանջ է ներկայացրել (մինչդատական կարգով)՝ դադարեցնել իր հեղինակային իրավունք հանդիսացող թիվ 62812 ապրանքային նշանի օգտագործումը և «HOOKAHPLACE» ապրանքային նշանի պատկերը կամ դրան շփոթելու աստիճան նման նիշերը հեռացնել «ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացվելիս «ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ի կողմից օգտագործվող նյութերի վրայից, այդ թվում՝ «Ինտերնետ» ցանցից։

2021 թվականի ապրիլի 29-ին «Բրյութս Ն» ՍՊԸ-ից «ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ն ստացել է թիվ 62812 ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի պաշտպանության հայցադիմում, «HOOKAH PLACE» բառային նշանի օգտագործումը դադարեցնելու, 63 800 բելառուսական ռուբլու չափով դրամական փոխհատուցումը և դատական ծախսերը վճարելու պահանջներով։

«ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ի կողմից ստացված «Բրյութս Ն» ՍՊԸ-ի նույնանման պահանջը թվագրվել է 2021 թվականի օգոստոսի 6-ով։

Բելառուսի Հանրապետության Գերագույն դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ելից թիվ 18679 գրությամբ հաղորդել է, որ 2021 թվականի հունվարի 20-ին, 2021 թվականի ապրիլի 29-ին, 2021 թվականի օգոստոսի 30-ին, 2021 թվականի հոկտեմբերի 4-ին և 2021 թվականի նոյեմբերի 5-ին «Բրյութս Ն» ՍՊԸ-ն հայցադիմումներով դիմել է դատական կոլեգիա, որոնք նրան վերադարձվել են՝ դրանցում թերությունները չվերացնելու պատճառով։

Բելառուսի Հանրապետության Գերագույն դատարան ուղարկված՝ «ՍիթիՊլեյս» ՍՊԸ-ի դեմ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի ներկայացված հայցադիմումները նաև պահանջներ են պարունակել թիվ 62812 ապրանքային նշանի օգտագործումը դադարեցնելու, ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նիշը հեռացնելու և օբյեկտի, այդ թվում՝ որպես հեղինակային իրավունքի օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքը խախտելու պատճառով դրամական փոխհատուցումը գանձելու մասին։

Բելառուսի Հանրապետության Գերագույն դատարանը՝ իր 2021 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման մեջ հայտնել է, որ «ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է այն ստեղծելու փաստի ուժով, ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը՝ դրա գրանցման օրվանից...», ընդ որում նշել է, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն չի նշել, թե երբ, հատկապես ով է ստեղծել հեղինակային իրավունքի օբյեկտը և հեղինակային իրավունքի ինչ օբյեկտ է ստեղծվել, դրա հեղինակի ստեղծագործական աշխատանքի արդյունքները կոնկրետ ինչում են արտահայտվում։ Միևնույն ժամանակ, գործի նյութերում նաև բացակայում են ապրանքային նշանի նկատմամբ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի հեղինակային իրավունքի առկայությունը հաստատող որևէ տեղեկություն (տեղեկատվություն, փաստաթղթեր)։

Դիմումատուների կարծիքով՝ դիմումատուների «HOOKAH PLACE» նարգիլետների ցանցի ապրանքանիշին, այդ թվում՝ նմանության հնչյունակազմական և իմաստային չափանիշների հիման վրա «ԽՈՒԿԱՊԼԵՅՍ» ՍՊԸ-ի ֆիրմային անվանման տարբերակիչ մասին շփոթելու աստիճան նման, «HOOKAH PLACE» բառային նշան ներառող՝ դիմումատուների թիվ 555903 ապրանքային նշանին նման թիվ 62812 ապրանքային նշանի նկատմամբ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի կողմից բացառիկ իրավունք ձեռք բերելը «Բրյութս Ն» ՍՊԸ-ին հնարավորություն է ընձեռում նվազեցնել ծախսերը կամ նման կերպ խուսափել իր ծառայությունների սպառողին հայտնի բառային նշանի անվան տակ առաջմղման ծախսերից։ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն որպես դիմումատուների «HOOKAH PLACE» նարգիլետների ցանցի գործունեությանն առնչություն ունեցող անձ դիրքավորելը հանգեցնում է շուկայում ընկերությունների ծառայությունների ավելի մեծ շփոթման, ինչպես նաև «HOOKAH PLACE» անվանման տակ ծառայություններ մատուցող անձի վերաբերյալ սպառողներին և կոնտրագենտներին մոլորության մեջ է գցում։

«Մտավոր սեփականության ազգային կենտրոն» Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների հարցերով պետական կոմիտեի 2020 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 01-15/708-142/017 գրությունից հետևում է, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն կնքել է «ՌուբինՊՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (այսուհետ՝ «ՌուբինՊՐՈ» ՍՊԸ) (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Պոբեդիտելեյ պող., շ. 11, ՎՀՀ 191595248) 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 8847 և «ԻնտերՍտելլաԳրուպպ» ՍՊԸ-ի հետ 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 9063 ոչ բացառիկ լիցենզիայի պայմանագրերը՝ թիվ 62812 ապրանքային նշանի օգտագործման իրավունքի տրամադրման մասին (նշված պայմանագրերի գործողության ժամկետը՝ մինչև 2027 թվականի սեպտեմբերի 7-ը)։

Բացի այդ՝ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն 2021 թվականի մարտի 1-ի թիվ 11 նամակով Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարություն է ուղարկել «Բրյութս Ն» ՍՊԸ-ի և «ՌուբինՊՐՈ» ՍՊԸ-ի միջև կնքված՝ ապրանքային նշանի 2019 թվականի փետրվարի 21-ի թիվ 1 լիցենզային պայմանագիրը, ինչպես նաև «Բրյութս Ն» ՍՊԸ-ի և «ԻնտերՍտելլաԳրուպպ» ՍՊԸ-ի միջև կնքված՝ ապրանքային նշանի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 2 լիցենզային պայմանագիրը։

Ապրանքային նշանի 2019 թվականի փետրվարի 21-ի թիվ 1 լիցենզային պայմանագրի համաձայն՝ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն թիվ 62812 ապրանքային նշանի օգտագործման իրավունքը տրամադրում է վարձատրությամբ՝ 5 000 ԱՄՆ դոլար մեկանգամյա վճարի չափով և 307 ԱՄՆ դոլար ամենամսյա վճարների չափով։

Ապրանքային նշանի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 2 լիցենզային պայմանագրի համաձայն՝ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն թիվ 62812 ապրանքային նշանի օգտագործման իրավունքը տրամադրում է վարձատրությամբ՝ 4 000 ԱՄՆ դոլարի չափով։

«Բրյութս Ն» ՍՊԸ-ի կողմից ծառայությունների, այդ թվում՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների տրամադրման ծառայությունների տրամադրումը վկայում է դիմումատուների հետ մրցակցային հարաբերությունների առկայության մասին։

Ընդ որում, հակազդում է նկատվում «Բրյութս Ն» ՍՊԸ-ի կողմից Բելառուսի Հանրապետության տարածքում դիմումատուների գործունեությանը, քանի որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն իրեն համարում է ապրանքային նշանի հեղինակ և «HOOKAHPLACE» բառային նշանի միակ իրավատերը։

Դիմումատուների կարծիքով՝ իրենց փաստացի վնաս է պատճառվել, այդ թվում՝ այն պատճառով, որ «ԻնտերՍտելլաԳրուպպ» ՍՊԸ-ն (դիմումատուների նախկին գործընկերը) հրաժարվել է կատարել դիմումատուի հետ կնքված առևտրային կոնցեսիայի 2019 թվականի մարտի 18-ի պայմանագիրը։

«ԽՈՒԿԱՊԼԵՅՍ» ՍՊԸ-ն պայմանագրով ամբողջությամբ կատարել է պարտականությունները, ներկայացվել են նյութեր, ցուցաբերվել է տեղեկատվական աջակցություն և դիմումատուների կայքում տեղադրվել է գովազդ, նաև դիմումատուների աշխատողների թիմը մեկնել է «ԻնտերՍտելլաԳրուպպ» ՍՊԸ-ի նարգիլետան բացմանը։ Սակայն «ԻնտերՍտելլաԳրուպպ» ՍՊԸ-ն չի կատարել իր պարտականությունները և պայմանագրով «ԽՈՒԿԱՊԼԵՅՍ» ՍՊԸ-ին չի վարձատրել։ Ընդ որում, «ԻնտերՍտելլաԳրուպպ» ՍՊԸ-ն նույնանման պայմանագիր է կնքել «Բրյութս Ն» ՍՊԸ-ի հետ։

«ԽՈՒԿԱՊԼԵՅՍ» ՍՊԸ-ի հետ «ԻնտերՍտելլաԳրուպպ» ՍՊԸ-ի պայմանագրի պայմանների համաձայն, «ԻնտերՍտելլաԳրուպպ» ՍՊԸ-ն պայմանագիրը կնքելու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում պետք է «ԽՈՒԿԱՊԼԵՅՍ» ՍՊԸ-ին վճարեր 200 000 ռուսական ռուբլի և այնուհետև տվյալ պայմանագրի գործողության ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարեր 13 000 ռուսական ռուբլի (պայմանագրի գործողության ժամկետը՝ 5 տարի)։ Այսպիսով, «ԽՈՒԿԱՊԼԵՅՑ» ՍՊԸ-ին պատճառված փաստացի վնասը կազմել է 980 000 ռուսական ռուբլի (5 տարվա համար՝ 2019 թվականի մարտի 18-ից մինչև 2024 թվականի մարտի 18-ը)։

Դիմումատուների կարծիքով՝ հնարավոր վնասն արտահայտվում է նրանում, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի անբարեխիղճ գործողությունների պատճառով երրորդ անձինք Բելառուսի Հանրապետության տարածքում, որոնք, հավանաբար, նարգիլետներ բացելու համար ցանկացել են դիմումատուների հետ կնքել «HOOKAH PLACE» բառային նշանի օգտագործման իրավունքի պայմանագիր, «Բրյութս Ն» ՍՊԸ-ի ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման՝ դիմումատուների ապրանքային նշանների ապօրինի օգտագործման համար պատասխանատվություն առաջանալու հնարավորության նկատառումով, ինչպես «ԻնտերՍտելլաԳրուպպ» ՍՊԸ-ի հետ կապված դեպքում, հրաժարվել են դիմել դիմումատուներին։

Վերոշարադրյալն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն թիվ 62812 ապրանքային նշանը գրանցելու եղանակով ձգտում է օգտվել «HOOKAH PLACE» ապրանքանիշի համբավից, որը ձեռք է բերվել դիմումատուների ֆինանսական և արտադրական ջանքերի հաշվին, ինչպես նաև ստանալ առավելություն Բելառուսի Հանրապետության տարածքում իր գործունեությունն իրականացնելիս և շուկայից դուրս մղել դիմումատուներին ու նրանց գործընկերներին, որոնք Բելառուսի Հանրապետության տարածքում գործունեությունն իրականացնում են դիմումատուների հետ կնքված համաձայնագրերի (պայմանագրերի, կոնտրակտների) հիման վրա։

Քանի որ «HOOKAH PLACE» բառային նշանը դիմումատուները տևական ժամանակ օգտագործում են ինչպես համաշխարհային, այնպես էլ բելառուսական շուկայում, այն սպառողների մոտ կայուն զուգորդվում է հենց տվյալ ընկերությունների և դրանց ծառայությունների հետ, այդ իսկ պատճառով «Բրյութս Ն» ՍՊԸ-ի կողմից թիվ 62812 ապրանքային նշանի գրանցումը և օգտագործումը հանգեցնում է շուկայում ընկերությունների ծառայությունների շփոթման և «HOOKAH PLACE» անվանման տակ նարգիլետների ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ մոլորության մեջ է գցում սպառողներին և կոնտրագենտներին։

2022 թվականի հունվարի 13-ի թիվ 3/որոշ. որոշմամբ գործի քննության շրջանակներում փորձաքննության անցկացման համար ներգրավված արտոնագրային հավատարմատար Ռ.Օ. Վդովկինի եզրակացության համաձայն, թիվ 62812 ապրանքային նշանի ապրանքների և ծառայությունների ցանկը դիմումատուների ապրանքային նշանների մասով համասեռ է 43-րդ դասի ապրանքների և ծառայությունների ցանկին (առաջին հերթին՝ ըստ նարգիլետների ծառայությունների դասի)։

Նաև տվյալ եզրակացության համաձայն, այն պատճառով, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի խոսքը բառային թիվ 62812 ապրանքային նշանի մասին է, համեմատությունը նպատակահարմար է անցկացնել թիվ 555903 և 789551 ապրանքային նշանների, ինչպես նաև թիվ 1499464 միջազգային ապրանքային նշանի հետ, քանի որ դրանք պարունակում են «HOOKAH PLACE» բառային նշանը։ Այսպիսով, համեմատական վերլուծությունը հանգեցնում է «HOOKAH PLACE» և «HOOKAHPLАСЕ» բառային նշանների համեմատմանը։

Թիվ 555903 ապրանքային նշանը համակցված ապրանքային նշան է. «HOOKAH PLACE» բառային նշանը կատարված է լատինական ստանդարտ տառատեսակով առանց գունային համադրության, բառերի միջև տեղակայված է արտահայտչական տարր, որը յուրահատուկ կատարված, երկու կլորացված ծայրերով առանցքներում համաչափ անկյունագծի խաչ է։

Թիվ 1499464 միջազգային ապրանքային նշանը համակցված ապրանքային նշան է. «HOOKAH PLACE» բառային նշանը կատարված է լատինական ստանդարտ տառատեսակով, բառերի միջև տեղակայված է արտահայտչական տարր, որը յուրահատուկ կատարված, երկու կլորացված ծայրերով առանցքներում համաչափ անկյունագծի խաչ է։

Թիվ 789551 ապրանքային նշանը համակցված ապրանքային նշան է. «HOOKAH PLACE» բառային նշանը կատարված է լատինական ստանդարտ սև տառատեսակով, բառային նշանի վերևում տեղակայված է արտահայտչական տարր, որը յուրահատուկ կատարված, երկու կլորացված ծայրերով առանցքներում համաչափ անկյունագծի խոշոր խաչ է։

Թիվ 62812 ապրանքային նշանը «HOOKAHPLАСЕ» բառային ապրանքային նշան է, որը կատարված է լատինական ստանդարտ տառատեսակով։

Եթե համեմատվող ապրանքային նշանների վերլուծություն անցկացնել ըստ հնչյունական նմանության հատկանիշի, ապա կարելի է եզրակացնել, որ նշված ապրանքային նշաններում առկա՝ համեմատվող բառային նշանները հնչյունապես նույնն են.

«ԽՈՒԿԱՊԼԵՅՍ»-«ԽՈՒԿԱՊԼԵՅՍ», քանի որ «HOOKAH PLACE» բառային նշանն առանձին գրելիս տվյալ նշանը միևնույն է ընթերցվում և լսվում է ինչպես և միացած գրելիս։

Ապրանքային նշաններն ըստ իմաստաբանական հատկանիշի համեմատելը հանգեցնում է հետևյալ եզրակացության. «HOOKAH PLACE»-ը բանական և քերականորեն կոռեկտ բառակապակցություն է անգլերենով և թարգմանվում է որպես նարգիլեի վայր։ «HOOKAHPLACE» բառային նշանը ձևականորեն երևակայական (գոյություն չունեցող), հնարված բառ է, սակայն նույն բառակապակցությունն է, բայց գրված միացած, քանի որ այդ բառակապակցությունն այլ բանական մասերի բաժանելու որևէ այլ տարբերակ չկա, ինչպես նաև աշխարհի ոչ մի լեզվով դա ոչինչ չի նշանակում միացած գրելու դեպքում։ Այսպիսով, կարելի է խոսել շփոթելու աստիճան իմաստաբանական նմանության մասին։

Եթե բառային նշանները համեմատել ըստ տառագրական նմանության հատկանիշի, ապա կարելի է եզրակացնել հետևյալը՝ բոլոր տարբերակներում դրանք սև են և կատարված են լատինական ստանդարտ տառատեսակով, դրանց միջև տարբերությունը սպառողի համար աննկատելի է։ Այսպիսով, կարելի է խոսել շփոթելու աստիճան տառագրական նմանության մասին։

Եթե դիտարկել «HOOKAH PLACE» և «HOOKAHPLACE» բառային նշանների նմանությունը, ապա կարելի է խոսել այն մասին, որ թեև նույնիսկ առկա են աննշան առանձին տարբերություններ, համեմատվող բառային նշանները շփոթելու աստիճան նման են և միմյանց հետ զուգորդվում են։

Կողմերի կողմից ապրանքային նշանների գրանցման վերաբերյալ նշենք հետևյալը.

«ԽՈՒԿԱՊԼԵՅՍ» ՍՊԸ-ն ունի 2 ապրանքային նշան Ռուսաստանի Դաշնությունում և «HOOKAH PLACE» բառային նշանով միջազգային ապրանքային նշան։ Ռուսաստանի Դաշնությունում «HOOKAH PLACE» բառային նշանով ապրանքային նշանի գրանցման առաջին հայտը ներկայացվել է 2014 թվականի հուլիսի 11-ին, այդ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը «Ստադիոն» ՍՊԸ-ն 2017 թվականի սեպտեմբերի 22-ին փոխանցել է «ԽՈՒԿԱՊԼԵՅՍ» ՍՊԸ-ին։ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն «HOOKAH PLACE» բառային նշանով մեկ ապրանքային նշան է օգտագործում Բելառուսի Հանրապետությունում, հայտը ներկայացնելու ամսաթիվը՝ 7 սեպտեմբերի 2017 թվականի։

Արտոնագրային հավատարմատար Ռ.Օ. Վդովկինի եզրահանգումների համաձայն, «HOOKAH PLACE» և «HOOKAHPLACE» բառային նշաններով ապրանքային նշանները շփոթելու աստիճան նման են ինչպես առանձին հատկանիշներով, այնպես էլ ընդհանուր առմամբ, ապրանքների և ծառայությունների համասեռ ցանկը պայմաններ է ստեղծում նշված նիշերը շփոթելու և սպառողներին ու կոնտրագենտներին մոլորության մեջ գցելու համար։

«Բրյութս Ն» ՍՊԸ-ի կողմից թիվ 62812 ապրանքային նշանի գրանցումը և օգտագործումը հանգեցնում է նրա ծառայությունների և դիմումատուների (նրանց գործընկերների) ծառայությունների շփոթման բելառուսական շուկայում, սպառողներին և այդ ծառայությունների գնորդներին մոլորության մեջ է գցում ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ։

Այսպիսով, «Բրյութս Ն» ՍՊԸ-ն կարող էր առավելություններ ստանալ ձեռնարկատիրական գործունեության մեջ։

Ամբողջ վերոշարադրյալի միասնական վերլուծությունից կարելի է հանգել հետևյալ եզրակացություններին, որոնք հաստատում են «Բրյութս Ն» ՍՊԸ-ի գործողություններում մեղքի առկայությունը.

«Բրյութս Ն» ՍՊԸ-ն գրանցել է https://hookahplace.net կայքը (գրանցման ամսաթիվը՝ 9 օգոստոսի 2018 թվականի), որը շփոթելու աստիճան նման է դիմումատուների https://hookahplace.ru կայքին (գրանցում՝ 2013 թվական),

«Բրյութս Ն» ՍՊԸ-ն գրանցել է «HOOKAHPLACE» բառային նշանով թիվ 62812 ապրանքային նշանը, որը շփոթելու աստիճան նման է դիմումատուների կողմից թիվ 555903, թիվ 1499464 և թիվ 789551 ապրանքային նշաններում օգտագործվող «HOOKAH PLACE» բառային նշանին (տվյալ նմանությունը հաստատում է արտոնագրային հավատարմատար Ռ.Օ. Վդովկինի անցկացրած փորձաքննությունը),

«Բրյութս Ն» ՍՊԸ-ն այդպես էլ չի ներկայացրել այն տեղեկությունները (տեղեկատվությունը, փաստաթղթերը), որոնք հաստատում են «НООКАНРLАСЕ» բառային նշանի նկատմամբ իր՝ հեղինակային իրավունքի առկայությունը, ընդ որում այդպիսի տեղեկություններ (տեղեկատվություն, փաստաթղթեր) դիմումատուները ներկայացրել են,

«Բրյութս Ն» ՍՊԸ-ն պահանջներ է ներկայացրել դիմումատուների գործընկերոջը, այդ թվում՝ «HOOKAH PLACE» բառային նշանի օգտագործումը դադարեցնելու պահանջ, ինչը մեկ ապրանքային շուկայում մրցակիցների (դիմումատուների և նրանց գործընկերների) գործունեությանը հակազդեցություն է։

Պայմանագրի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մրցակցության ընդհանուր սկզբունքներն ու կանոններն ուղղված են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող գործողությունները բացահայտելու և կանխելու ապահովմանը։

Արձանագրության 2-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ մրցակցությունը սահմանվում է որպես տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) այնպիսի մրցողականություն, որի դեպքում դրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողություններով բացառվում կամ սահմանափակվում է համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանի կարգով ազդելու հնարավորությունը։

Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ ոչ բարեխիղճ մրցակցություն, այդ թվում՝ ապրանքի արտադրության բնույթի, եղանակի և վայրի, սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրա արտադրողների առնչությամբ սպառողներին մոլորության մեջ գցելը չի թույլատրվում ։

Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետը պարունակում է անբարեխիղճ մրցակցության հնարավոր տեսակների բաց ցանկը և սպառիչ չէ, ինչի հետ կապված՝ անբարեխիղճ մրցակցություն կարող է համարվել ցանկացած այլ գործողություն, որը համապատասխանում է Արձանագրության 2-րդ կետի 14-րդ ենթակետի դրույթներին։

Հիմնվելով մրցակցության ոլորտում Միության իրավունքի և գործի փաստական հանգամանքների վրա՝ գործի քննման հարցերով հանձնաժողովը հանգել է այն եզրակացությանը, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի գործողությունները (իրենց ամբողջության մեջ), որոնք արտահայտվել են նրանում, որ ծառայություններ արտադրողի վերաբերյալ սպառողներին մոլորության մեջ են գցել, ուղղված են ձեռնարկատիրական գործունեության մեջ առավելությունների ձեռքբերմանը և հակասում են անդամ պետությունների օրենսդրությանը, Պայմանագրին, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության ու արդարության պահանջներին, դիմումատուներին և մյուս տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին)՝ մրցակիցներին պատճառել և կարող են պատճառել կորուստներ, ինչպես նաև հասցրել կամ կարող են վնաս հասցնել նրանց գործարար համբավին։

Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետի երկրորդ պարբերության համաձայն՝ պաշտոնատար անձ են համարվում կազմակերպչակարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավարներըև տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), տնտեսավարող սուբյեկտներ չհանդիսացող ոչ առևտրային կազմակերպությունների (շուկայի սուբյեկտների) աշխատակիցները, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միանձնյա գործադիր մարմինների լիազորություններն իրականացնող կազմակերպությունների, տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) չհանդիսացող ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները։

Այսպես, գործով որպես պատասխանող ներգրավված Տ.Գ. Գրիգորյանը, լինելով «Բրյութս Ն» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմին, խախտման ժամանակահատվածում հնարավորություն է ունեցել կատարելու հակամենաշնորհային կարգավորման ոլորտում Միության իրավունքի դրույթները և դադարեցնելու ծառայությունների ապրանքային շուկայում անբարեխիղճ վարքագիծը, սակայն դրանց կատարմանն ուղղված անհրաժեշտ և բավարար միջոցներ չի ձեռնարկել՝ դրանով իսկ խախտելով Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված արգելքը։

Գործի քննության շրջանակներում «Բրյութս Ն» ՍՊԸ-ի և դրա գլխավոր տնօրեն Տ․Գ․ Գրիգորյանի համար ապահովվել է Գործերի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանցից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ (իրենց գործողություններում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության վերաբերյալ փաստարկներ ներկայացնելու խնդրանքով), ինչպես նաև Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի հնարավոր խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշումներ։

«Բելպոչտա» փոստային կապի հանրապետական պետական ձեռնարկության 2023 թվականի հունիսի 20-ի թիվ 12-17/3703 (մտից թիվ 11475 2023 թվականի հունիսի 29-ի) նամակով հաղորդել է այն մասին, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն, ըստ 2019 թվականի հունիսի 10-ի թիվ 140 դիմում պարտավորության, փոստային կապի բաժանմունքում վարձակալում է թիվ 140 բաժանորդային արկղը։ Բաժանորդային արկղի վարձակալության դիմաց վերջին վճարը կատարվել է 2023 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածի (օգտագործման) համար։ Դրանով պայմանավորված՝ գրանցվող փոստային առաքանիներ ստանալու մասին հասցեատերը ծանուցվել է նամակներն ստանալու օրը՝ թիվ 140 բաժանորդային արկղի մեջ ծանուցումը տեղադրելու եղանակով։

Այսպիսով, «Բրյութս Ն» ՍՊԸ-ն և դրա գլխավոր տնօրեն Տ.Գ. Գրիգորյանը պատշաճ ծանուցվել են գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերի անցկացման ժամի ու վայրի մասին և հնարավորություն են ունեցել իրացնել գործով իրենց դիրքորոշումը ներկայացնելու և իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավունքները։

Դրա հետ մեկտեղ՝ «Բրյութս Ն» ՍՊԸ-ն և դրա գլխավոր տնօրեն Տ.Գ. Գրիգորյանը չեն ներկայացրել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու մասին գրավոր դիրքորոշումները, ինչպես նաև փաստարկները, առարկությունները և այլ տեղեկատվություն։

Գործի քննության շրջանակներում ստացվել են նաև գրավոր դիրքորոշումներ, փաստարկներ, և այլ տեղեկատվություն լիազորված մարմիններից, որոնք նույնպես կցվել են գործի նյութերին, ուսումնասիրվել և ստացել են պատշաճ գնահատական։

Շարադրվածի հիման վրա պարզվել է, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումն արտահայտվում է ծառայություններ արտադրողի վերաբերյալ սպառողներին (կոնտրագենտներին) մոլորության մեջ գցելուն ուղղված գործողությունների կատարման մեջ։

Գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի և դրա գլխավոր տնօրեն Տ.Գ. Գրիգորյանի մեղավորությունը հաստատվել է, իսկ նրանց գործողությունները,Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան, որակվել են ճիշտ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկի մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան, հաշվի առնելով այն փաստը, որ «Բրյութս Ն» ՍՊԸ-ի և դրա գլխավոր տնօրեն Տ.Գ. Գրիգորյանի գործողություններում բացակայում են պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների ցանկով նախատեսված՝ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներըև անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտելու համար տուգանքի չափի հաշվարկի (նշված Մեթոդիկայի թիվ 1 հավելված) ժամանակ հաշվի առնվող՝ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները, ու նշված ցանկով նախատեսված՝ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները, որոնք արտահայտվել են իրավախախտների կողմից մրցակցության կանոնների տևող խախտմամբ (մեկ և ավելի տարվա ընթացքում), «Բրյութս Ն» ՍՊԸ-ի և դրա գլխավոր տնօրեն Տ.Գ. Գրիգորյանի նկատմամբ նշանակել տուգանք։

Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի խախտման փաստը պարզելու հետ կապված, ղեկավարվելով Գործերի քննության կարգի 45-րդ կետով, Հանձնաժողովի կոլեգիան անհրաժեշտ է համարում պարտավորեցնել «Բրյութս Ն» ՍՊԸ-ին կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 164 որոշման 4-րդ կետով նախատեսված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը կանխելու և (կամ) դրա հետևանքները վերացնելու հետ կապված գործողությունները։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան