Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 154
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.10.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
31.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2023 թվականի

թիվ 154

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի և «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 180 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի

թիվ 154 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 180 որոշման մեջ կատարվող

1. Նշված որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 501, 511, 871, 991, 1001, 1181, 1221, 1311, 1341 և 1481 կետերով՝

501

ԳՕՍՏ 22017-2021 «Պաստառ՝ վարագույրի։

Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

511

ԳՕՍՏ 23432-2021 «Պաստառներ՝ դեկորատիվ։

Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

871

ԳՕՍՏ 34083-2017 «Պաստառներ և հատով

արտադրատեսակներ՝ ոչ գործվածքային, խավավոր։

Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

991

ԳՕՍՏ 34087-2017 «Պաստառներ՝ դեկորատիվ,

դժվար բոցավառվող։ Ընդհանուր

տեխնիկական պայմաններ»

1001

ԳՕՍՏ 34483-2018 «Պաստառներ՝ ոչ

գործվածքային։ Ընդհանուր տեխնիկական

պայմաններ»

1181

ГОСТ 25871-2021 «Կաշվե-գալանտերեային

արտադրատեսակներ։ Փաթեթավորում, մակնշում,

տրանսպորտային փոխադրում և պահպանում»

1221

ԳՕՍՏ 28754-2018 «Գոտեփոկեր և ժամացույցի

համար փոկեր։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

1311

ԳՕՍՏ 939-2021 «Կաշի՝ կոշկերեսի համար։

Տեխնիկական պայմաններ»

1341

ԳՕՍՏ 1875-2022 «Կաշի՝ հագուստի և գլխի

հարդարանքների համար։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

1481

ԳՕՍՏ 34873-2022 «Կաշի՝ կահույքի համար։

Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

բ) 84-87, 90, 97- 100, 103, 118, 122, 123, 127 և 131-րդ կետերը 4-րդ վանդակում լրացնել «կիրառվում է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով։

գ) 121-րդ կետը 3-րդ վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5.3.2-րդ կետ ԳՕՍՏ 28631-2005 «Պայուսակներ, ճամպրուկներ, պորտֆելներ, կռնակապայուսակներ, թղթապանակներ, մանր կաշվե գալանտերեայի արտադրատեսակներ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ».

դ) 130-րդ, 134-րդ և 148-րդ կետերը 4-րդ վանդակում լրացնել «կիրառվում է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով։

2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում՝

ա) 51-րդ, 52-րդ, 107-րդ և 108-րդ կետերը 4-րդ վանդակում լրացնել «կիրառվում է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով

բ) 53-րդ և 325-րդ կետերը հանել

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1081, 1271, 1411, 1412, 1511, 1641, 1642, 2001, 2071, 2072, 2341, 2342, 2471, 2571, 2751, 2761, 2762, 3231, 3 291, 3991 և 4081 կետերով՝

1081

ԳՕՍՏ 33537-2015 (ISO 8288:1986) «Ջրի որակ։ Կոբալտի, նիկելի, պղնձի, ցինկի, կադմիումի և կապարի պարունակության որոշում։ Բոցային ատոմաաբսորբցիոն սպեկտրաչափության մեթոդներ»

1271

ԳՕՍՏ 34174-2017 «Փաթեթվածք։ Ջրային լուծամզուքներում հեքսանի, հեպտանի, ացետալդեհիդի, ացետոնի, մեթիլացետատի, էթիլացետատի, մեթանոլի, իզոպրոպանոլի, ակրիլոնիտրիլի, ն-պրոպանոլի, բութիլացետատի, իզոբութանոլի ն-բութանոլի, բենզոլի, տոլուոլի, Էթիլբենզոլի, մ-, օ- և պ-քսիլոլների, իզոպրոպիլբենզոլի, ստիրոլի, ալֆա-մեթիլստիրոլի պարունակության գազաքրոմատագրական որոշում» (բացառությամբ 9.5 կետի)

1411

ԳՕՍՏ 34173-2017 «Փաթեթվածք։ Օդային միջավայրում ացետալդեհիդի պարունակության որոշում» (բացառությամբ 9.4 կետի)

1412

ԳՕՍՏ 34174-2017 «Փաթեթվածք։ Ջրային լուծամզուքներում հեքսանի, հեպտանի, ացետալդեհիդի, ացետոնի, մեթիլացետատի, էթիլացետատի, մեթանոլի, իզոպրոպանոլի, ակրիլոնիտրիլի, ն-պրոպանոլի, բութիլացետատի, իզոբութանոլի, ն-բութանոլի, բենզոլի, տոլուոլի, Էթիլբենզոլի, մ-, օ- և պ-քսիլոլների, իզոպրոպիլբենզոլի, ստիրոլի, a-մեթիլստիրոլի պարունակության գազաքրոմատագրական որոշում» (բացառությամբ 9.5 կետի)

1511

1641

1642

ԳՕՍՏ 34175-2017 «Փաթեթվածք։ Օդային միջավայրում բենզոլի, տոլուոլի, էթիլբենզոլի, մ-, օ- և պ-քսիլոլների, իզոպրոպիլբենզոլի, ստիրոլի, a-մեթիլստիրոլի, բենզալդեհիդի պարունակության գազաքրոմատագրական որոշում» (բացառությամբ 9.5 կետի)

2001

ՉԱՄ․ՄՆ 0003-2021 «Պոլիամիդային արտադրատեսակներից անջատվող е-կապրոլակտամի զանգվածային կոնցենտրացիան ջրային և օդային միջավայրերում։ Չափումների մեթոդիկա՝ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով» (2020 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ BY 00221 ատեստավորման մասին վկայական)

2071

ԳՕՍՏ 34174-2017 «Փաթեթվածք։ Ջրային լուծամզուքներում հեքսանի, հեպտանի, ացետալդեհիդի, ացետոնի, մեթիլացետատի, էթիլացետատի, մեթանոլի, իզոպրոպանոլի, ակրիլոնիտրիլի, ն-պրոպանոլի, բութիլացետատի, իզոբութանոլի, ն-բութանոլի, բենզոլի, տոլուոլի, Էթիլբենզոլի, մ-, օ- և պ-քսիլոլների, իզոպրոպիլբենզոլի, ստիրոլի, a-մեթիլստիրոլի պարունակության գազաքրոմատագրական որոշում» (բացառությամբ 9.5 կետի)

2072

ԳՕՍՏ 34175-2017 «Փաթեթվածք։ Օդային միջավայրում բենզոլի, տոլուոլի, էթիլբենզոլի և մ-, օ- և պ-քսիլոլների, իզոպրոպիլբենզոլի, ստիրոլի, a-մեթիլստիրոլի, բենզալդեհիդի պարունակության գազաքրոմատագրական որոշում» (բացառությամբ 9.5 կետի)

2341

2342

ԳՕՍՏ 34172-2017 «Փաթեթվածք։ Օդային միջավայրում մեթիլային սպիրտի, բութիլային սպիրտի, իզոբութիլային սպիրտի, պրոպիլային սպիրտի, իզոպրոպիլային սպիրտի պարունակության որոշում գազային քրոմատագրման մեթոդով»

2471

ԳՕՍՏ 34172-2017 «Փաթեթվածք։ Օդային միջավայրում մեթիլային սպիրտի, բութիլային սպիրտի, իզոբութիլային սպիրտի, պրոպիլային սպիրտի, իզոպրոպիլային սպիրտի պարունակության որոշում գազային քրոմատագրման մեթոդով»

2571

ԳՕՍՏ 34175-2017 «Փաթեթվածք։ Օդային միջավայրում բենզոլի, տոլուոլի, էթիլբենզոլի և մ-, օ- և պ-քսիլոլների, իզոպրոպիլբենզոլի, ստիրոլի, a-մեթիլստիրոլի, բենզալդեհիդի պարունակության գազաքրոմատագրական որոշում» (բացառությամբ 9.5 կետի)

2751

3-րդ և 7-րդ հավելվածներ (տոլուիլենդիիզոցիանատ)

KZ.06.04.00002-2022 «Պոլիուրեթանից և պոլիուրեթանային սինթետիկ կաուչուկներից պատրաստված արտադրատեսակներում պարունակվող տոլուիլենդիիզոցիանատի օդային միջավայր միգրացիայի՝ զանգվածային կոնցենտրացիայի միավորներով արտահայտված մակարդակի չափումների կատարման մեթոդիկա» (2022 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 3 ատեստավորման մասին վկայական)

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

2761

ԳՕՍՏ 34174-2017 «Փաթեթվածք։ Ջրային լուծամզուքներում հեքսանի, հեպտանի, ացետալդեհիդի, ացետոնի, մեթիլացետատի, էթիլացետատի, մեթանոլի, իզոպրոպանոլի, ակրիլոնիտրիլի, ն-պրոպանոլի, բութիլացետատի, իզոբութանոլի, ն-բութանոլի, բենզոլի, տոլուոլի, Էթիլբենզոլի, մ-, օ- և պ-քսիլոլների, իզոպրոպիլբենզոլի, ստիրոլի, a-մեթիլստիրոլի պարունակության գազաքրոմատագրական որոշում» (բացառությամբ 9.5 կետի)

2762

ԳՕՍՏ 34175-2017 «Փաթեթվածք։ Օդային միջավայրում բենզոլի, տոլուոլի, էթիլբենզոլի և մ-, օ- և պ-քսիլոլների, իզոպրոպիլբենզոլի, ստիրոլի, ալֆա-մեթիլստիրոլի, բենզալդեհիդի պարունակության գազաքրոմատագրական որոշում» (բացառությամբ 9.5 կետի)

3231

ԳՕՍՏ Ռ 59577-2021 «Կաշի, մորթի և դրանցից պատրաստված արտադրատեսակներ։ Թունավորության ինդեքսի որոշում»

3291

ԳՕՍՏ ISO 4044-2014 «Կաշի։ Քիմիական փորձարկումներ։ Քիմիական փորձարկումների համար նմուշների պատրաստում»

3991

ԳՕՍՏ 32076-2013 «Կաշի։ Չոր և թաց շփման նկատմամբ կաշիների ներկվածքի կայունության որոշման մեթոդ»

4081

11-րդ հոդված (նույնականացում)

ԳՕՍՏ Ռ 51793-2001 «Մանածագործական նյութեր. Ծածկեր և արտադրատեսակներ՝ գորգագործական, մեքենայական արտադրության. Տեղեկատվություն սպառողի համար»

դ) 140-րդ կետում 3-րդ վանդակում «ՄՑ թիվ 268-93» բառերը փոխարինել «ՄՑ թիվ 268-92» բառերով

ե) 341-րդ ենթակետը 3-րդ վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

ԳՕՍՏ Ռ 54591-2011 «Կաշի և մորթի։ Քրոմի (VI) պարունակության որոշման մեթոդ»

զ) 342-րդ և 399-րդ կետերը 3-րդ վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «բաժին 3 ԳՕՍՏ 938.29-2002 «Կաշի։ Չոր և թաց շփման նկատմամբ կաշիների ներկվածքի կայունության փորձարկման մեթոդներ»

է) 400-րդ կետը 3-րդ վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

ԳՕՍՏ 9733.27-83 «Մանածագործական նյութեր։ Շփման նկատմամբ ներկվածքի կայունության փորձարկման մեթոդներ»

գ) 401-րդ կետը 3-րդ վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԳՕՍՏ 9733.6-83 «Մանածագործական նյութեր։ «Քրտինքի» նկատմամբ ներկվածքների կայունության փորձարկման մեթոդներ»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան