Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 31
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.03.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2024 թվականի

թիվ 31

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 101 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) նավթի մասով տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանման նպատակահարմարության հարցը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 18-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացմամբ» թիվ 101 որոշումը

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: