Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 23
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.04.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.03.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2024 թվականի

թիվ 23

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՁՈՒԼՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 26-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ ձուլված ալյումինե անվասկավառակների նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 43 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 26-ը ներառյալ։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 26-ը ներառյալ ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 26-ի թիվ 43 որոշմամբ սահմանված դրույքաչափերով հակագնագցման տուրքի գանձումը՝ նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2024 թվականի ապրիլի 28-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: