Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 166
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.11.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 166

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐՐԵՐԻ՝ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԻՊԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 353-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված՝ մաքսային ենթակառուցվածքի տարրերի՝ պայթուցիկ և թմրանյութերի որոնման և նույնականացման համակարգով սարքավորմանն ու տեխնիկական համալրմանը ներկայացվող տիպային պահանջները։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 166 որոշմամբ

 

ՏԻՊԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված՝ մաքսային ենթակառուցվածքի տարրերի՝ պայթուցիկ նյութերի և թմրանյութերի որոնման և նույնականացման սարքավորմանն ու տեխնիկական համալրմանը ներկայացվող

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն տիպային պահանջներով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված՝ մաքսային հսկողության տեխնիկական միջոցներով, ինժեներական, տեղեկատվական, հեռահաղորդակցման համակարգերով և դրանց ապահովման միջոցներով (մաքսային ենթակառուցվածքի տարրեր) համալրված՝ նոր կառուցվող կամ վերակառուցվող շենքերի, շինությունների, սենքերի, բաց հրապարակների՝ պայթուցիկ նյութերի և թմրանյութերի (թմրամիջոցների և հոգեմետ միջոցների) որոնման և նույնականացման համակարգով սարքավորմանն ու տեխնիկական համալրմանը ներկայացվող պահանջները։

2. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքի տարրերը սարքավորվում և տեխնիկապես համալրվում են՝ հաշվի առնելով մաքսային մարմինների գործունեության ապահովման հետ կապված դրանց գործառութային նշանակության առանձնահատկությունները, պայթուցիկ նյութերի և թմրանյութերի որոնման և նույնականացման համակարգով, որը բաղկացած է ապարատուրայի հետևյալ տեսակներից՝

ա) մարմնի ներսում թաքցրածը հայտնաբերելու համար նախատեսված ստացիոնար ռենտգենագրային տեսածրիչ (սկաներ).

բ) իոնային շարժունության սպեկտրաչափության հիման վրա պայթուցիկ նյութերի և թմրանյութերի հայտնաբերման և նույնականացման շարժական տեխնիկական միջոց.

գ) ռամանյան սպեկտրաչափության հիման վրա պայթուցիկ նյութերի և թմրանյութերի նույնականացման՝ շարժական տեխնիկական միջոց.

դ) նմուշառման մեթոդով իոնային շարժունության սպեկտրաչափության հիման վրա պայթուցիկ նյութերի և թմրանյութերի նույնականացման ստացիոնար տեխնիկական միջոց:

 

II. Մարմնի ներսում թաքցրածը հայտնաբերելու համար նախատեսված ստացիոնար ռենտգենագրային սկաներ

 

3. Մարմնի ներսում թաքցրածը հայտնաբերելու համար նախատեսված ստացիոնար ռենտգենագրային սկաները (այսուհետ՝ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է մարմնի ներսում, հագուստի և կոշիկների մեջ օրգանական և անօրգանական նյութերից կազմված առարկաների հայտնաբերման, դրանց ձևի և դիրքի որոշման նպատակով անձանց տեսազննման (զննման) համար:

4. Ապարատուրայի պարամետրերն են.

ա) սկանավորման ժամանակ՝ 10 վայրկյանից ոչ ավելի.

բ) մեկ սկանավորման ընթացքում ճառագայթման անհատական արդյունարար դոզան սահմանվում է Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությանը համապատասխան.

գ) կուլ տրված կամ մարմնի բնական խոռոչներում թաքցրած ցանկացած տեսակի նյութի՝ բեռնարկղերով պայթուցիկ նյութերի, թմրանյութերի հայտնաբերում և գտնվելու տեղի որոշում.

դ) սկանավորման դաշտի չափը.

բարձրությամբ՝ առնվազն 1900 մմ, լայնությամբ՝ առնվազն 650 մմ.

ե) սկանավորման երկու լրացուցիչ ռեժիմների առկայություն. սկանավորվող մարմնի կրծքավանդակի և ստամոքսի շրջանի պրոյեկցիայի ստացում.

զ) թողունակությունը.

բարձր կոնտրաստային նյութերի (մետաղների) համար՝ առնվազն 0,5 մմ.

ցածր կոնտրաստային նյութերի (պայթուցիկ նյութեր, թմրանյութեր)՝ առնվազն 5 մմ.

է) պատկերի մատրիցի ձևաչափը ՝ առնվազն 2400x880 պիքսել.

ը) բազմապատիկ խոշորացման ռեժիմով պատկերի ֆրագմենտների վերարտադրությունը.

թ) նախորդ պատկերների կրկնակի դիտման ռեժիմը.

ժ) հսկողության յուրաքանչյուր օբյեկտի սկանավորման ամսաթվի և ժամի արտապատկերման, անձնագրային տվյալների ներմուծման գործառույթի առկայություն՝ ներառյալ սկանավորվող փաստաթղթի և անձի իսկ պատկերը, սկանավորման ընթացքում անձի կողմից կուտակված ստացված ճառագայթման անհատական դոզայի մասին տեղեկությունների ներմուծումը.

ժա) տեղային հաշվողական ցանցին միանալու հնարավորությունը.

ժբ) թվային տեսքով (jpeg, tiff, rtf ձևաչափ) ստացված պատկերների գրառման և պահպանման գործառույթի առկայություն՝ դրանց հետագա վերարտադրման և տեղային հաշվողական ցանցով արտաքին սպառողներին փոխանցման հնարավորությամբ (ապարատուրայի պատկերների տվյալների բազային առնվազն 10 000 պատկեր տարողության դեպքում).

ժգ) սկանավորման արագությունը՝ ժամում առնվազն 120 սկանավորում.

ժդ) անընդհատ աշխատանքի ժամանակ՝ առնվազն 24 ժամ.

ժե) սնուցումը՝ 50 ± 1 Հց հաճախականության և 220 Վ ±10 % լարման փոփոխական հոսանքի ցանցից.

ժզ) սպառվող հզորությունը՝ 3կՎտ-ից ոչ ավելի.

ժէ) ռենտգենյան ճառագայթման միացման լուսային ազդասարքի առկայություն.

ժը) պաշտպանիչ էկրանի ամբողջականության խախտման դեպքում ռենտգենյան ճառագայթման անջատումն ապահովող բլոկավորվածքի առկայություն.

ժթ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ ռադիացիոն անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը.

ի) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված այլ ապարատուրայի աշխատանքի ընդհատումներ և խափանումներ առաջացնելու անկարողությունը.

իա) սրտի աշխատանքի խթանիչների աշխատանքի վրա բացասական ազդեցության բացակայությունը.

իբ) ապարատուրայի ջերմաստիճանների աշխատանքային ընդգրկույթը՝ + 5°С-ից + 40°С և 25°С ջերմաստիճանում հարաբերական խոնավության աշխատանքային ընդգրկույթը՝ մինչև 90%.

իգ) ծառայության ժամկետը՝ առնվազն 6 տարի:

 

III. Իոնային շարժունության սպեկտրաչափության հիման վրա պայթուցիկ նյութերի և թմրանյութերի հայտնաբերման և նույնականացման շարժական տեխնիկական միջոց

 

5. Իոնային շարժունության սպեկտրաչափության հիման վրա պայթուցիկ նյութերի և թմրանյութերի հայտնաբերման և նույնականացման շարժական տեխնիկական միջոցը (այսուհետ տվյալ բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է անձանց, անձնական իրերի, ուղեբեռի, բեռների և տրանսպորտային միջոցների տեսազննման (զննման) ժամանակ օդի մեջ և տարբեր մակերևույթներին պայթուցիկ նյութերի և թմրանյութերի հայտնաբերման ու նույնականացման համար:

6. Ապարատուրայի պարամետրերն են.

ա) երկու ռեժիմով աշխատանքը.

օդի բաղադրության մեջ պայթուցիկ նյութերի և թմրանյութերի գոլորշիների հայտնաբերումը.

ապարատուրայի տաքացուցիչում հատուկ անձեռոցիկից (կամ ալյումինե նրբաթիթեղից) գոլորշիացման միջոցով պայթուցիկ նյութերի և թմրանյութերի պինդ մասնիկների հայտնաբերումը.

բ) մթնոլորտային ճնշման դեպքում գազային միջավայրում մոլեկուլների իոնային շարժունության երկբևեռ սպեկտրաչափությունը.

գ) որպես իոնացման աղբյուր՝ իմպուլսային իոնային լիցքի կամ բետա-ճառագայթման ռադիոակտիվ աղբյուրի կիրառումը.

դ) աշխատանքային ռեժիմի սահմանման ժամանակը՝ 15 րոպեից ոչ ավելի.

ե) նյութերի հայտնաբերման և նույնականացման ժամանակը՝ 5 վայրկյանից ոչ ավելի.

զ) գոլորշիների և մասնիկների հայտնաբերման ռեժիմների միջև փոխարկման ժամանակը՝ 1 վայրկյանից ոչ ավելի.

է) կեղծ գործարկման ժամանակը՝ 1 %-ից ոչ ավելի.

ը) ըստ 2, 4, 6 – տրինիտրոտոլուոլի՝ թույլ ցնդող պայթուցիկ նյութերի հայտնաբերման ընդգրկույթը՝ 1,0х10-1 -ից մինչև 1,0x10-7 գ.

թ) ըստ 2, 4, 6 – տրինիտրոտոլուոլի՝ թույլ ցնդող պայթուցիկ նյութերի հայտնաբերման սահմանը.

ըստ պինդ մասնիկների՝ առնվազն 1,0х 10-11 գ.

ըստ գոլորշիների՝ առնվազն 1,0х 10-14 գ/սմ3.

ժ) ավտոմատ լուսային և ձայնային ազդասարքի առկայությունը.

ժա) միացնելուց հետո ավտոմատ կարգաբերման (ստուգաճշտման) գործառույթի առկայությունը.

ժբ) 50 ± 1 Հց հաճախականության և 220 Վ ± 10 % լարման փոփոխական հոսանքի ցանցից անընդհատ աշխատանքի ժամանակը՝ առնվազն 24 ժամ.

ժգ) կուտակչային մարտկոցից սնուցումը՝ առնվազն 4 ժամ.

ժդ) հայտնաբերվող պայթուցիկ նյութերի նվազագույն ցանկը՝ համաձայն 1-ին աղյուսակի;

 

Աղյուսակ 1

 

Ամբողջական անվանումը

Մարկերը

Քիմիական բանաձևը

1. Ամոնիումային սելիտրա (ամոնիումի նիտրատ)

ACDT NIT

NH4 NO3

2. Դինիտրոտոլուոլ

DNT

C6H3CH3(NO2)2

3. Տրինիտրոտոլուոլ

TNT

C6H2CH3(NO2)3

4. Տրինիտրոռեզորցին

TNR

C6H(NO2)3(OH)2

5. Տրինիտրոֆենոլ(պիկրինաթթու)

TNPH

C6H2(NO2)3OH

6. Դինիտրոնավթալին

DNN

CıoH6(NO2)2

7. Դիմեթիլդինիտրոբութան

DMNB

CH3(NO2CCH3)2CH3

8. Էթիլենգլիկոլդինիտրատ

EGDN

C2H4(ONO2)2

9. Նիտրոգլիցերին

NG

CHONO2(CHO2NO2)2

10. ՏԷՆ Պենտաէրիտտետրանիտրատ

PENT

(CH2ОNО2)4C

11. Հեքսոգեն

RDX

(CH2)3 N3 (NО2)3

12. Օկտոգեն

НМХ

(CH2)4 N4  (NO2)4

13. Տետրիլ

TETR

(NՕ2)3C6 H2N(NО2)CH3

14. Տետրազոլ

TZ

CH2 N4

15. Բենզոֆուրօքսան

BF

C6 H4 O2 N2

16. Ացետոնի տրիպերօքսիդ

ТАТР

3 Н6  O2 )3

17. Հեքսամեթիլենտրիպերօքսիդ-դիամին

HMTD

N(CH2OOCH2)3N

18. Հեքսոգենի հիմքով ՊՊՆ և պլաստիֆիկատոր

RDX

(CH2)3N3(NO2)3

19. Օկտոգենի հիմքով ՊՊՆ և պլաստիֆիկատոր

НМХ

Խառնուրդ

20. Օկտոլ (օկտոգեն և տրոտիլ)

НМХ TNT

Խառնուրդ

21. Սեմտեքս (հեքսոգեն ՏԷՆ պլաստիֆիկատոր)

RDX PETN

Խառնուրդ

22. Ամոնիտ, ամոնալ

TNT NIT RDX

Խառնուրդ

 

ժե) 2-րդ աղյուսակի համաձայն հայտնաբերվող թմրանյութերի նվազագույն ցանկը:

 

Աղյուսակ 2

 

Ամբողջական անվանումը

Մարկերը

Քիմիական բանաձևը

1. Ամֆետամին, լեվամֆետամին, դեքստրոամֆետամին

АМР

C9 H13N

2. Մեթամֆետամին

МЕТ

C10H15 N

3. Կոկաին

СОСВ, COCS

C17 H21 NO4

4. Հերոին (դիացետիլմորֆին)

HER

C21 H23 NO5

5. Տետրահիդրոկանաբինոլ (հաշիշ, մարիխուանա)

ТНС

С21 Н30 О2

6. Մեթիլենդիօքսիամֆետամին (տենամֆետամին)

MDA

C10 H13 2

7. Մեթիլենդիօքսիմեթամֆետամին (Էքստըզի)

MDMA

C11 H15 NO2

8. Մորֆին

MORP

C17 H19 NO3

9. Կոդեին

CODN

C18 H21 NO3

10. 6-ացետիլմորֆին

МАМС

C19 H21 NO4

11. Ֆենտանիլ

FENT

C22 H28 N2O

12. Ափիոն

MORP, CODN

Խառնուրդ

 

ժզ) սրտի խթանիչների աշխատանքի վրա բացասական ազդեցության բացակայությունը.

ժէ) ծառայության ժամկետը՝ առնվազն 6 տարի.

ժը) սնուցման մարտկոցով ապարատուրայի զանգվածը՝ 5 կգ-ից ոչ ավելի.

ժթ) ապարատուրայի ջերմաստիճանի և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների կլիմայական պայմանները.

ի) շահագործման նորմալ պայմաններում ապարատուրայի մաքրման ժամանակը՝ 3 րոպեից ոչ ավելի:

 

IV. Ռամանյան սպեկտրաչափության հիման վրա պայթուցիկ նյութերի և թմրանյութերի նույնականացման շարժական տեխնիկական միջոց

 

7. Ռամանյան սպեկտրաչափության հիման վրա պայթուցիկ նյութերի և թմրանյութերի նույնականացման շարժական տեխնիկական միջոցը (այսուհետ՝ տվյալ բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է անձանց, ուղեբեռի, բեռների և տրանսպորտային միջոցների տեսազննման (զննման) ժամանակ պայթուցիկ նյութերի և թմրանյութերի նույնականացման համար:

Պայթուցիկ նյութերի և թմրանյութերի հայտնաբերումն ու դրանց նույնականացումը կատարվում է լազերի մեներանգ ճառագայթով՝ հսկողության օբյեկտի անմիջական ճառագայթման միջոցով՝ այլ կլանող պատվածքների (էկրանների) բացակայության դեպքում:

8. Ապարատուրայի տիպային լրակազմը ներառում է՝

ռամանյան սպեկտրաչափական միաբլոկ (սպեկտրաչափ).

նախապես տեղադրված հատուկ ծրագրային ապահովմամբ դյուրակիր անհատական համակարգիչ (ԷՀՄ):

9. Ապարատուրայի պարամետրերն են՝

ա) 3-րդ աղյուսակի համաձայն՝ արժեքներից «ոչ պակաս» բնութագրերը:

 

Աղյուսակ 3

 

Ցուցանիշի անվանումը

Ցուցանիշի արժեքը

1. Պայթուցիկ նյութերի և թմրանյութերի վերլուծության մեթոդ

լույսի կոմբինացիոն ցրման լազերային սպեկտրաչափություն (ռամանյան սպեկտրաչափության մեթոդ)

2. Պայթուցիկ նյութերի և թմրանյութերի նույնականացման օբյեկտները

պայթուցիկ նյութեր, թմրանյութեր (այն նյութերի ցանկը, որոնց շրջանառությունն արգելված է, սահմանված է անդամ պետության ազգային օրենսդրությանը համապատասխան) և դրանց պրեկուրսորները, վտանգավոր և թունավոր նյութեր, ջուր և ջրային լուծույթներ, հալոգենածխաջրեր, ամիններ, սպիրտներ, հետերոցիկլիկ միացություններ, կետոններ, եթերներ, քլորօրգանական միացություններ, կարբոնաթթուներ, կարբոնաթթուների եթերներ, ցիկլոալկաններ, ամիդներ, օրգանական թթուների աղեր, նիտրոմիացություններ, ֆենոլներ, ֆտորօրգանական միացություններ, սուլֆատներ, պիրիդինի ածանցյալներ, բուրավետ ամիններ, ալդեհիդներ, քլորաջրածին, նավթալինի ածանցյալներ, նիտրիլներ, կարբոնաթթուների աղեր, հիդրազինի ածանցյալներ, ֆոսֆորօրգանական միացություններ, ֆոսֆատներ, մետաղօրգանական միացություններ, թիոեթերներ, ալկաններ, ինդոլի ածանցյալներ, յոդօրգանական միացություններ, թիոլներ (մերկապտաններ), իմիններ, քինոլինի ածանցյալներ, պիրիմիդինի ածանցյալներ, ալկիններ, քրաուն-եթերներ (մակրոհետերոցիկլեր), իմիդազոլի ածանցյալներ, ֆուրանի ածանցյալներ, սիլաններ

3. Կատարված նույնականացման մասին տեղեկատվության տեսողական արտապատկերման տեսակը

գրաֆիկական՝ նյութի սպեկտրի դուրսբերում,

տեքստային՝ նյութի անվանման դուրսբերմամբ և ելանյութի ու էտալոնային նմուշի սպեկտրի միջև կորելյացիայի գործակցով,

համեմատական՝ ուսումնասիրվող և էտալոնային նմուշների սպեկտրների միաժամանակյա դուրսբերմամբ

4. Միաբլոկի և (կամ) ԷՀՄ-ի մոնիտորի դիսփլեի վրա տեղեկատվության արտապատկերման ժամանակը (նյութի էտալոնային նմուշի և չափված նյութի սպեկտրի վերադրումը)

10 վայրկյանից ոչ ավելի

5. ԷՀՄ-ի կենտրոնական պրոցեսորի հաճախականությունը

առնվազն 2,4 Գհ

6. ԷՀՄ-ի օպերատիվ հիշողության ծավալը

առնվազն 4 Գբայթ

7. ԷՀՄ-ի կոշտ սկավառակի ծավալը

առնվազն 500 Գբայթ

8. ԷՀՄ-ի հարակցիչների առկայությունը.

առնվազն, հատ.

մոնիտորի միացման համար

1

ծայրամասային սարքավորումների միացման համար (առնվազն USB 2.0)

3

9. ԷՀՄ-ի մոնիտորի տեսակը

գունավոր LCD կամ TFT մատրից

10. ԷՀՄ-ի էկրանի չափերը՝ անկյունագծով

10,0"-14,0"-ի սահմաններում

11. Օպերացիոն համակարգը

Windows 7 և Windows-ի հաջորդ տարբերակները

 

բ) հաշվետվությունների (ստանդարտ ձևաչափի (png, jpeg, gif և այլն) նկարի և xls կամ xml էլեկտրոնային աղյուսակների ձևաչափի հետ համատեղելի տվյալների նիշքի տեսքով ամփոփված տվյալների) ձևավորման (գեներացման, պահպանման և տպելու համար դուրսբերման) գործառույթ ունեցող ծրագրային ապահովման առկայությունը.

գ) ներկառուցված գրադարանների կամ տվյալների բազաների օգտագործմամբ պայթուցիկ նյութերի և թմրանյութերի ավտոմատ նույնականացման գործառույթի առկայությունը.

դ) տարբեր պայթուցիկ նյութերի և թմրանյութերի գրադարանների հավաքման, մշակման, պահպանման, արխիվացման, ստեղծման, վերլուծության (առնվազն 100 000 սպեկտրների, այդ թվում՝ տարբեր նյութերի՝ ներառյալ առնվազն 10 000 նյութերի և միացությունների էտալոնային սպեկտրների մասով տվյալների պահպանումը) անցկացման ընթացքում ստացված տվյալների փոխանցման ապահովման գործառույթի առկայությունը.

ե) տարբեր պայթուցիկ նյութերի և թմրանյութերի հետազոտության (վերլուծության) արդյունքների հաշվարկման (մշակման) ապահովման գործառույթի առկայությունը և միաբլոկի և (կամ) ԷՀՄ-ի դիսփլեյի վրա չափված սպեկտրների, ինչպես նաև նյութի տառաթվային տեղեկատվության միաժամանակյա վիզուալիզացումը.

ե) ծրագրային ապահովման ընդլայնման և արդիականացման, ապարատուրան արտադրողի կողմից նախատեսված ստանդարտ ընթացակարգերի օգտագործմամբ էտալոնային տեղեկատվության ճշգրտման գործառույթների, ինչպես նաև պայթուցիկ նյութերի և թմրանյութերի գրադարանների խմբագրման գործառույթի առկայությունը.

զ) ապարատուրայի ծրագրային և ապարատային բաղադրիչների՝ ռուսերենով ինտերֆեյսի առկայությունը.

է) սպեկտրաչափի լազերի ելքային հզորությունը՝ 300 մՎտ-ից ոչ ավելի.

ը) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը.

թ) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված այլ ապարատուրայի աշխատանքի ընդհատումներ և խափանումներ առաջացնելու անկարողությունը.

ժ) 50 ± 1 Հց հաճախականության և 220 Վ ± 10 % լարման փոփոխական հոսանքի ցանցից անընդհատ աշխատանքի ժամանակը՝ առնվազն 24 ժամ.

ժա) կուտակչային մարտկոցից սնուցումը՝ առնվազն 4 ժամ.

ժբ) ծառայության ժամկետը՝ առնվազն 6 տարի.

ժգ) ապարատուրայի զանգվածը՝ 6 կգ-ից ոչ ավելի.

ժդ) ապարատուրայի ջերմաստիճանների և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով անդամ պետության կլիմայական պայմանները։

 

V. Նմուշառման մեթոդով իոնային շարժունության սպեկտրաչափության հիման վրա պայթուցիկ նյութերի և թմրանյութերի նույնականացման ստացիոնար տեխնիկական միջոց

 

11. Նմուշառման մեթոդով իոնային շարժունության սպեկտրաչափության հիման վրա պայթուցիկ նյութերի և թմրանյութերի նույնականացման ստացիոնար տեխնիկական միջոցը (այսուհետ՝ տվյալ բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է անձանց, անձնական իրերի, ուղեբեռի, բեռների և տրանսպորտային միջոցների տեսազննման (զննման) ժամանակ օդի մեջ և տարբեր մակերևույթներին նմուշառման մեթոդով պայթուցիկ նյութերի, թմրանյութերի նույնականացման համար:

12. Ապարատուրայի պարամետրերն են՝

ա) նմուշառման մեթոդը. հատուկ նմուշառու գործիքով վերահսկվող մակերևույթի սրբում (անձեռոցիկով կամ նյութի հետքերը վերցնելու համար նախատեսված հատուկ հարմարանքով)՝ հատուկ նմուշառու գործիքից գոլորշիացման (տաքացման) միջոցով պայթուցիկ նյութերի և թմրանյութերի հետքային քանակությունների հետագա հայտնաբերման համար.

բ) իոնային շարժունության երկբևեռ սպեկտրաչափություն.

գ) որպես իոնացման աղբյուր՝ իմպուլսային իոնային լիցքի կամ բետա-ճառագայթման ռադիոակտիվ աղբյուրի կիրառումը.

դ) աշխատանքային ռեժիմի սահմանման ժամանակը՝ 30 րոպեից ոչ ավելի.

ե) պայթուցիկ նյութերի և թմրանյութերի նույնականացման ժամանակը՝ 5 վայրկյանից ոչ ավելի.

զ) նույնականացման նկատմամբ զգայունությունը.

ըստ պայթուցիկ նյութերի և թմրանյութերի պինդ մասնիկների՝ 1,0x10-12  գ-ից «ոչ պակաս».

ըստ պայթուցիկ նյութերի և թմրանյութերի գոլորշիների՝ 1,0x10-14  գ/սմ3 -ից «ոչ պակաս».

է) ավտոմատ լուսային և ձայնային ազդասարքի առկայությունը.

ը) միացնելուց հետո սարքաբերման (տրամաչափարկման) միջոցների առկայությունը.

թ) հատուկ նմուշառու գործիքով պայթուցիկ նյութերի և թմրանյութերի տեսակի և բաղադրության ավտոմատ նույնականացումը.

ժ) 50 ± 1 Հց հաճախականության և 220 Վ ± 10 % լարման փոփոխական հոսանքի ցանցից անընդհատ աշխատանքի ժամանակը՝ առնվազն 24 ժամ.

ժա) 1-ին աղյուսակի համաձայն նույնականացվող պայթուցիկ նյութերի նվազագույն ցանկը:

 

Աղյուսակ 4

 

Ամբողջական անվանումը

Մարկերը

Քիմիական բանաձևը

1. Ամոնիումային սելիտրա (ամոնիումի նիտրատ)

ACDT NIT

NH4 NO3

2. Դինիտրոտոլուոլ

DNT

С6 Н3СН3СМО2)2

3. Տրինիտրոտոլուոլ

TNT

C6H2CH3(NО2)3

4. Տրինիտրոռեզորցին

TNR

C6H(NО2)3(ОH)2

5. Տրինիտրոֆենոլ (պիկրինաթթու)

TNPH

C6H2(NО2)3ОH

6. Դինիտրոնավթալին

DNN

C10 H6 (NО2 )2

7. Դիմեթիլդինիտրոբութան

DMNB

CH3(NО2CCH3)2CH3

8. Էթիլենգլիկոլդինիտրատ

EGDN

C2H4(ОNО2)2

9. Նիտրոգլիցերին

NG

CHONО2(CH2ОNО2)2

10. ՏԷՆ Պենտաէրիտտետրանիտրատ

PENT

(CH2ONO2)4C

11. Հեքսոգեն

RDX

(CH2)3 N3 (NO2)3

12. Օկտոգեն

НМХ

(CH2)4N4 (NO2)4

13. Տետրիլ

TETR

(NO2 )3 C6  H2 N(NO2 )CH3

14. Տետրազոլ

TZ

CH2 N4

15. Բենզոֆուրօքսան

BF

C6H4   O2N2

16. Ացետոնի տրիպերօքսիդ

ТАТР

3Н6O2)3

17. Հեքսամեթիլենտրիպերօքսիդ-դիամին

HMTD

N(CH2OOCH2)3N

18. Հեքսոգենի հիմքով ՊՊՆ և պլաստիֆիկատոր

RDX

(CH2)3N3(NO2)3

19. Օկտոգենի հիմքով ՊՊՆ և պլաստիֆիկատոր

НМХ

Խառնուրդ

20. Օկտոլ (օկտոգեն և տրոտիլ)

НМХ TNT

Խառնուրդ

21. Սեմտեքս (հեքսոգեն ՏԷՆ պլաստիֆիկատոր)

RDX PETN

Խառնուրդ

22. Ամոնիտ, ամոնալ

TNT RDX

Խառնուրդ

 

ժբ) 5-րդ աղյուսակի համաձայն նույնականացվող թմրանյութերի նվազագույն ցանկը:

 

Աղյուսակ 5

 

Ամբողջական անվանումը

Մարկերը

Քիմիական բանաձևը

1. Ամֆետամին, լեվամֆետամին, դեքստրոամֆետամին

АМР

C9 H13 N

2. Մեթամֆետամին

МЕТ

C10 H15 N

3. Կոկաին

СОСВ, COCS

C17 H21NO4

4. Հերոին (դիացետիլմորֆին)

HER

C21H23 NO5

5. Տետրահիդրոկանաբինոլ (հաշիշ, մարիխուանա)

ТНС

С21Н30О2

6. Մեթիլենդիօքսիամֆետամին (տենամֆետամին)

MDA

C10H13 NO2

7. Մեթիլենդիօքսիմեթամֆետամին (Էքստըզի)

MDMA

C11H15 NO2

8. Մորֆին

MORP

C17H19 NO3

9. Կոդեին

CODN

C18 H21 NO3

10. 6-ացետիլմորֆին

МАМС

C19 H21 NO4

11. Ֆենտանիլ

FENT

C22 H28 N2 O

12. Ափիոն

MORP, CODN

Խառնուրդ

 

ժգ) ծրագրային ապահովումը նույնականացվող պայթուցիկ նյութերի և թմրանյութերի բազային ընդլայնման և թարմացման հնարավորություն է տալիս.

ժդ) ծառայության ժամկետը՝ առնվազն 6 տարի.

ժե) ապարատուրայի զանգվածը՝ 30 կգ-ից ոչ ավելի.

ժզ) ապարատուրայի ջերմաստիճանների և խոնավության աշխատանքային ընդգրկույթը որոշվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների կլիմայական պայմանները.

ժէ) շահագործման նորմալ պայմաններում ապարատուրայի նմուշառու գործիքի մաքրման (շիկամշակման) ժամանակը՝ 30 վայրկյանից ոչ ավելի:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: