Գլխավոր տեղեկություն
Համար
N 2690-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2690-Ա

«17» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ն.ՇԵՆԳԱՎԻԹ 10-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.27 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԵՎՈՐԳ ԲԵՆԻԱՄԻՆԻ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գևորգ Բենիամինի Թորոսյանի (ծնված 24.09.1986թ.) դիմումը։ Երևանի Շենգավիթ, Ն.Շենգավիթ 10-րդ փողոց հ.27 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 337.15քմ, որից 300քմ մակերեսով հողամասը Գևորգ Բենիամինի Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 25.11.2022թ. հ.25112022-01-0069 վկայականը):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 27..07.2023թ. հ.հ.ԱԳ/10118-2023 ղեկավարի տեղակալի գրությունը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 26.12.2023թ. հ.16600 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.12.2023թ. հ.20-Ել-Դ-123606-22 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Շենգավիթ, Ն.Շենգավիթ 10-րդ փողոց հ.27 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի Շենգավիթ, Ն.Շենգավիթ 10-րդ փողոց հ.27 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գևորգ Բենիամինի Թորոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 300քմ մակերեսով հողամասին կից 37.15քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 37.15քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Շենգավիթ, Ն.Շենգավիթ 10-րդ փողոց հ.27 հասցեում գտնվող 337.15քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան