ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2024 թվականի N 88-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․ Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 200651․4 հազար ՀՀ դրամով,
բ) Այլ եկամուտներ տողն ավելացնել 617․9 հազար ՀՀ դրամով (տող 1393)։
2․ Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 63239.0 հազար դրամ հատկացնել ֆոնդային բյուջե:
3․ Ծախսային մասով․
1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածին ավելացնել 10000․0 հազար ՀՀ դրամ,
4252 (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին ավելացնել 3000․0 հազար ՀՀ դրամ,
4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածին ավելացնել 6000․0 հազար ՀՀ դրամ,
5121 (Տրանսպորտային սարքավորումներ) հոդվածին ավելացնել 14190,0 հազար ՀՀ դրամ։
2) 01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի
4216 (Գույքի և սարքավորումների վարձակալություն) հոդվածին ավելացնել 980․0 հազար ՀՀ դրամ,
4241 (Մասնագիտական ծառայություններ) հոդվածին ավելացնել 5000․0 հազար ՀՀ դրամ,
4823 (Պարտադիր վճարներ) հոդվածին ավելացնել 2000․0 հազար ՀՀ դրամ։
3) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի
5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 32998․0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 3634․0 հազար ՀՀ դրամ:
4) 05-1-1 (Աղբահանում) նախահաշվի
4216 (Գույքի և սարքավորումների վարձակալություն) հոդվածին ավելացնել 40․0 հազար ՀՀ դրամ։
5) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 7850․0 հազար ՀՀ դրամ:
6) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 45020․0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 2495․0 հազար ՀՀ դրամ:
7) 07-3-1 (Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ) նախահաշվի
4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 2000․0 հազար ՀՀ դրամ։
8) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի
4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածին ավելացնել 6000․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 34100․0 հազար ՀՀ դրամ։
9) 09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 168623․4 հազար ՀՀ դրամ։
10) 09-5-1 (Արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 10000․0 հազար ՀՀ դրամ,
4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 617․9 հազար ՀՀ դրամ։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Կողմ -15
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող |
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|