ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 413-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գուգլ» ընկերության (1600 Էմֆիթիըթըր Փարքվեյ, ԱՄՆ) հետ 2024 թվականի հունիսի 5-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունիսի 17-ից մինչև 2025 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային ծրագրերի արտոնագրի ձեռքբերում՝ ամսական 2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ատլասիան Փիթի Էլթիդի» ընկերության (32151 Քոլեքշըն Սենթըր Դրայվ Չիկագո, ԱՄՆ) հետ 2024 թվականի հունիսի 4-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրի ձեռքբերում՝ 1,541.11 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |