ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2139-Ա |
«12» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 12.06.2024թ. հ. 2139-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Ստեփան Աթոյան |
Սարի թաղ 14-րդ փողոց, հ.10 |
հողամաս |
Անշարժ գույքի բաժանման 04.06.2024թ. հ.9462 պայմանագրով, Ստեփան Աթոյանին անցած Սարի թաղ 14-րդ փողոցի հ.10 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Սարի թաղ 14-րդ փողոց, հ.10/1 |
01005ZYZ4Q7R |
|
2 |
Վիգեն Քոչարյան |
Պռոշյան փողոց, հ.39 |
բնակելի տուն |
Պռոշյան փողոցի հ.39 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 29.05.2024թ. հ.15072 և հ.15073 վկայագրեր/ տրամադրել հասցե՝ Պ. Պռոշյան փողոց, հ.39/5 |
010068RRZUNH |
|
3 |
Վիգեն Քոչարյան |
Պռոշյան փողոց, հ.39 |
օժանդակ շինություն |
Պռոշյան փողոցի հ.39 հասցեում գտնվող 10.05քմ մակերեսով օժանդակ շինությանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 29.05.2024թ. հ.15072 և հ.15073 վկայագրեր/ տրամադրել հասցե՝ Պ. Պռոշյան փողոց, հ.39/6 |
01006FZR7CDF |
|
4 |
Վիգեն Քոչարյան |
Պռոշյան փողոց, հ.39 |
օժանդակ շինություն |
Պռոշյան փողոցի հ.39 հասցեում գտնվող 10.0քմ մակերեսով օժանդակ շինությանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 29.05.2024թ. հ.15072 և հ.15073 վկայագրեր/ տրամադրել հասցե՝ Պ. Պռոշյան փողոց, հ.39/10 |
01006ARKZV76 |
|
5 |
Անդրանիկ Ղամբարյան |
Նոր Արեշ 11-րդ փողոց, հ.15 |
հողամաս |
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.12.2023թ. քաղաքացիական գործ հ.ԵԴ/35885/02/19 վճռով, ձեռքբերման վաղեմության ուժով Անդրանիկ Ղամբարյանի սեփականության իրավունքը ճանաչված, Նոր Արեշ 11-րդ փողոցի հ.15 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 11-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.15/4 |
01005JN5DBQ2 |
|
6 |
Աստղիկ Կարապետյան |
Նոր Խարբերդի այգետարածք, 60-րդ տեղամաս, 24-րդ փողոց |
հողամաս |
Աստղիկ Կարապետյանին հատկացված, Նոր Խարբերդի այգետարածքի 60-րդ տեղամասի 24-րդ փողոցում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 30.04.2024թ. հ.Հ-4818 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 24-րդ փողոց, հ.22 |
01011GJAUQKM |
|
7 |
Մանիկ Հարությունյան |
Խաղաղ Դոնի փողոց, հ.45/16 |
հողամաս |
Մանիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Խաղաղ Դոնի փողոցի հ.45/16 հասցեում գտնվող բնակելի տան /սեփ. վկ. հ.2710641/ բաժանման հատակագծով առանձնացվող 177.8քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Խաղաղ Դոնի փողոց, հ.45/13 |
01005X8DRVBT |
|
8 |
Արուս Զարգարյան |
Շահումյան 17-րդ փողոց, հ.42 |
բնակելի տուն |
Արուս Զարգարյանին սեփականության իրավունքով պատկանող, Շահումյան 17-րդ փողոցի հ.42 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.2663134/ տրամադրել հասցե՝ Շահումյան 17-րդ փողոց, հ.42/2 |
01007EYHZX8U |
|
9 |
Տիգրան Մուրադյան |
Նորագավիթ 2-րդ փողոց, հ.40 և հ.40ա |
հողամաս |
Հողամասի բաժանման 04.06.2024թ. հ.3955 պայմանագրով, Տիգրան Մուրադյանին անցած՝ Նորագավիթ 2-րդ փողոցի հ.40 և հ.40ա հասցեներում գտնվող 655.7քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նորագավիթ 2-րդ փողոց, հ.40/1 |
01011N78XYCF |
|
10 |
Թամարա Թումանյան |
Գ. Հովսեփյան փողոց, հ.46/10, հ.46/18, հ.46/19 և հ.46/20 |
հողամաս |
Անշարժ գույքերի միավորման 07.06.2024թ. հ.10694 պայմանագրով, Ավետիս Խախամյանին և «ԽԱԽԱՄՅԱՆ ՀԵՐԻԹԻՋ» ՍՊԸ-ին պատկանող՝ Գ. Հովսեփյան փողոցի հ.46/10, հ.46/18, հ.46/19 և հ.46/20 հասցեներում գտնվող հողամասերին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 08.04.2024թ. հ.1341-Ա որոշում/ տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գ. Հովսեփյան փողոց, հ.46/10 |
010092MLN8YG |
|
11 |
Գևորգ Գրիգորյան |
Մալյան փողոց, նրբանցք, հ.7/6 |
հողամաս |
Գևորգ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Մալյան փողոցի նրբանցքի հ.7/6 հասցեում գտնվող արտադրական տարածքի /վկ. հ.04062024-01-0424/ բաժանման հատակագծով առանձնացվող 70.8քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Դավիթ Մալյան փողոց, նրբանցք, հ.7/9 |
01008EDW5SKE |
0096 |
12 |
Գեղամ Սահակյան և Հասմիկ Կարագյոզյան |
Այվազովսկու փողոց, հ.14/2 |
շինություն |
Գեղամ Սահակյանին և Հասմիկ Կարագյոզյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Այվազովսկու փողոցի հ.14/2 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.04062024-01-0339, ընդհ. բաժ. հող՝ 330.32քմ, շին.՝ 95.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 855.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Այվազովսկու փողոց, հ.14/16 |
01005CVU9YTW |
0020 |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |