ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2118-Ա |
«11» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի Հ.2962-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արկադիա Ավագյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2023թ. սեպտեմբերի 8-ի հ.2962-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին, ՀՀ կադաստրի կոմիտեի 06.05.2024 Կ-06052024-0138 տեղեկանքը և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-6145624 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի «Գոգոլի փողոցի հ.41/1 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու, հատակագիծ թողարկելու մասին» հ.2962-Ա որոշումը լրացնել 2.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Գոգոլի փողոց հ.41/1 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:»:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|