Գլխավոր տեղեկություն
Համար
N 653-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2024 թվականի N 653-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1252-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԿԱՄԱՐ 006» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ԿԱՄԱՐ 006» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 1252-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետի «Անվանումը» սյունակում «HMK 390 LC» բառերը փոխարինել «HIDROMEK HMK 390 LC-3 /VIN-HMKH3750HP1372057/ 07/2023Թ․/» բառերով․

2) 1-ին կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Թրթուրավոր էքսկավատոր» բառերը փոխարինել «Լրիվ դարձկեն թրթուրավոր էքսկավատոր» բառերով.

3) 2-րդ կետի «Անվանումը» սյունակում «HMK 390 LC H4» բառերը փոխարինել «HIDROMEK HMK 390 LC-3 /VIN-HMKH3750CP1372059/ 10/2023Թ․/» բառերով․

4) 2-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Թրթուրավոր էքսկավատոր» բառերը փոխարինել «Լրիվ դարձկեն թրթուրավոր էքսկավատոր» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

08.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ