Գլխավոր տեղեկություն
Համար
N 192-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2024
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
19.06.2024
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2024

600.0192.19.06.24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հունիսի 2024 թվականի

N 192-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումները.

1) ԷԲՑ կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին ենթակետով.

«27.1) Սահմանափակման ենթակա արտադրող՝ 2024 թվականի հուլիսի 1-ից հետո`

ա. էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիա ստացած արտադրող, որի էլեկտրակայանի կառուցման ժամանակահատվածը համապատասխան լիցենզիայով ամրագրվել է սույն ենթակետում նշված ամսաթվից հետո, բացառությամբ էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող Արտադրողի.

բ. բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) գործունեություն իրականացնող արտադրող, որի էլեկտրակայանի կառուցման ժամանակահատվածը համապատասխան լիցենզիայով ամրագրվել է սույն ենթակետում նշված ամսաթվից հետո.

գ. էլեկտրական ցանցին միացման պայմանագիր կնքած (տեխնիկական պայման ստացած) և էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրում (այսուհետ՝ ՇԿԾ) գրանցված արտադրող, որի գործունեությունը «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն չի լիցենզավորվում, բացառությամբ Ինքնավար էներգաարտադրողի.».

2) ԷԲՑ կանոնների 127-րդ կետում «ժամը» բառից հետո լրացնել «, որը Սահմանափակման ենթակա արտադրողի դեպքում չի ներառում ԷՀՑ կանոնների համաձայն Համակարգի օպերատորի կարգավարական կարգադրություններով պայմանավորված սահմանափակումները» բառերը,

3) ԷԲՑ կանոնների 184-րդ կետում «վայրի» բառից հետո լրացնել «, Սահմանափակման ենթակա արտադրողի գործունեությամբ զբաղվելու մտադրություն ունենալու դեպքում նաև դրա» բառերը,

4) ԷԲՑ կանոնների 189-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով.

«4.1) Սահմանափակման ենթակա արտադրողի գործունեությամբ զբաղվելու մտադրություն ունեցող Դիմող անձի դեպքում՝ Համակարգի օպերատորի համար կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովելու պահանջ.».

5) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 203.1-ին կետով.

«203.1. Տեխնիկական պայմանները Սահմանափակման ենթակա արտադրողի գործունեությամբ զբաղվելու մտադրություն ունեցող Դիմող անձի դեպքում ի թիվս այլնի պետք է ներառեն նաև Համակարգի օպերատորի համար կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովելու պահանջ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։ Սույն որոշումը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու հայտ ներկայացրած այն անձանց վրա, որոնց հայտը էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի համաձայն բավարարվել է, բացառությամբ նշված անձանց կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած անհրաժեշտ հողատարածքի փոփոխման (ընդլայնման) արդյունքում կայանի հզորության ավելացման կամ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու դեպքերի, ինչպես նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը էլեկտրական ցանցին միացման պայմանագիր կնքած (տեխնիկական պայման ստացած) և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով սահմանված կարգով էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրում գրանցված անձանց վրա։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

ք. Երևան

19 հունիսի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական: