ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
25 հունիսի 2024 թ. |
N 173-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածով, հիմք ընդունելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 30-ի հ.934-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Որպես նվիրաբերություն ընդունել Դավթաշեն վարչական շրջանի, Դավթաշենի 5-րդ փողոցի հ.2/2 հասցեում գտնվող 1216.75քմ մակերեսով շինությունը և 0.251861 հեկտար մակերեսով հողամասը՝ գույքը որպես մանկապարտեզ օգտագործելու նպատակով։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. հունիսի 25 Երևան |