ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0085 Ն. 05.06.24
5 հունիսի 2024 թվականի |
թիվ 85-Ն |
2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻՆ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2024 թվականի հունիսի 12-ից շրջանառության մեջ դնել «Եվրասիական տնտեսական միության 10 տարին» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի հունիսի 5-ի թիվ 85-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻՆ»
արծաթե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և ԵԱՏՄ անդամ պետությունների քանակին համապատասխանող հավերժության հայկական նշանի աջ պտույտ ունեցող թևերի պատկերներ:
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ», «1000 ԴՐԱՄ ДРАМ» և «2024»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են ԵԱՏՄ պատկերանիշը և ԵԱՏՄ անդամ պետությունների դրոշների գույներով ոճավորված պատկերներ:
Մակագրություններն են՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ», «ЕВРАЗИЙСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ СОЮЗ» և «10 ՏԱՐԻ ЛЕТ»:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
33,6 գ |
Տրամագիծը |
38,61 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Քանակը |
200 հատ |
4. Էսքիզների հեղինակներն են Լուսինե Լալայանը (դիմերես) և Կարապետ Աբրահամյանը (դարձերես):
5. Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻՆ»
արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2024 թվական: