ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1999-Ա |
«03» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՍՄԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ Հ. 025 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարիամ Աղաջանյանի դիմումը` Դալմայի այգիներում գտնվող՝ 2000 քմ մակերեսով հողամասի համար 2005թ. օգոստոսի 1-ին կնքված վարձակալության հ. 025 պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 2005թ. հունիսի 9-ի հ. 1250-Ա որոշումը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին 2005թ. օգոստոսի 1-ին կնքված հ. 025 պայմանագիրը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2024 թվականի ապրիլի 5-ի հ. 579 վկայագիրը։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ և 620-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի հ.1530-Ն և 2015 թվականի հունիսի 25-ի հ. 703-Ն որոշումներով, Երևան քաղաքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի հ. 50-Ն որոշման հավելվածով.
1. Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մարիամ Աղաջանյանի հետ կնքել համաձայնագիր՝ Դալմայի այգիներում գտնվող՝ 2000 քմ մակերեսով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության տրամադրված հողամասի համար 2005թ. օգոստոսի 1-ին կնքված վարձակալության հ. 025 պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխությունները.
1) պայմանագրում «Հասմիկ Աղաջանյան AC0459398 012 Խաչատրյան փ 33/1» բառերը փոխարինել «Մարիամ Աղաջանյան» բառերով.
2) պայմանագրի 13-րդ կետում նշված «900055040068» թիվը փոխարինել «900055040233» թվով։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|