Գլխավոր տեղեկություն
Համար
N 1929-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 31.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1929-Ա

«29» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ինեսսա Նազարյանի դիմումը` Նաիրի Զարյան փողոցի հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23062022-01-0018 վկայական) գործառական նշանակությունը հասարակական դասակարգելու մասին:

ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով բնակավայրերի նպատակային նշանակության (կատեգորիայի) անցումային-բուֆերային գոտում է (հողամասն ընդգրկված էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող երկաթգծի սահմաններում, որի գույքը ՀՀ կառավարության 26.04.2012թ. հ.530-Ա որոշմամբ արդեն իսկ փոխանցվել է Երևան համայնքին և ներկայումս որպես երկաթգիծ չի գործում), որն իր մեջ ներառում է և բնակելի, և հասարակական կառուցապատում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-23834-24 եզրակացությունը.

1. Նաիրի Զարյան փողոցի հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ինեսսա Նազարյանին պատկանող բնակելի տան գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:

2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նաիրի Զարյան փողոցի հ.1 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ հասարակական կառուցապատման:

3. Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տունը հաշվառել հասարակական նշանակության:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակելի տան գործառական և դրանով զբաղեցված հողամասի գործառնական նշանակությունների փոփոխությունը ենթակա են պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:

8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

  Տ. Ավինյան