ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2022 թվականի N 1577-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԶԵՆՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԶԵՆՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԶԵՆՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի հուլիսի 20-ից՝ մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը․
3) ծրագրի իրականացման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարի է, սակայն ծրագրի իրականացման ժամկետը չի կարող գերազանցել ապրանքների ներմուծման ժամկետը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1577-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տե-ղեկու-թյուն-ներ |
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1․ |
4107129100 |
Կաշի՝ դաբաղումից հետո լրացուցիչ մշակում անցած կամ կաշվե կրաստի տեսքով, ներառյալ մագաղա-թացվածը՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների մորթերից՝ առանց մազա-ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված՝ բացի 4114 ապրանքային դիրքում ընդգրկված կաշվից՝ ամբողջական մորթեր, դիմերեսները կրկնորդված, բացառությամբ կաշվից խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշների) մորթերից, որոնց մակերևույթի մակերեսը չի գերազանցում 2,6 մ2 (28 քառակուսի ֆուտը)՝ կաշի՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ գոմեշների) մորթերից |
Բնական կաշի |
մ2 |
100 000 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
1 237 500 000 |
|
2․ |
4302198090 |
Դաբաղած կամ մշակած մորթիով մորթիկներ (ներառյալ գլուխները, պոչերը, թաթերը և այլ մասեր կամ կտորտանքը)՝ չհավաքած կամ հավաքած (առանց այլ նյութերով համալրելու)՝ բացի 4303 ապրանքային դիրքում նշվածների, մորթիկներ՝ ամբողջական, գլխով, պոչով կամ թաթերով կամ առանց դրանց, չհավաքված |
Բնական մորթի |
հատ |
7 200 |
Թուրքիա, Չինաստան |
Թուրքիա, Չինաստան |
68 000 000 |
|
3. |
3814001000 |
Բարդ օրգանական լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ այլ տեղում չնշված կամ չընդգրկված, ներկերի կամ լաքերի մաքրման պատրաստի բաղադրու-թյուններ, բութիլա-ցետատի հիմքով |
Լուծիչներ |
կգ |
11 200 |
Թուրքիա, Իտալիա |
Թուրքիա, Իտալիա |
12 000 000 |
|
4. |
5602900000 |
Թաղիք կամ նրբաթաղիք` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված, այլ |
Միջնաստառ՝ ինքնասոսնձվող |
կգ |
17 600 |
Թուրքիա, Իտալիա |
Թուրքիա, Իտալիա |
19 200 000 |
|
5. |
6307909800 |
Այլ պատրաստի արտադրա-տեսակներ՝ ներառյալ հագուստի ձևվածքները, այլ |
Կոշիկի քուղեր |
կգ |
800 |
Թուրքիա, Իտալիա, Չինաստան |
Թուրքիա, Իտալիա, Չինաստան |
9 200 000 |
|
6. |
7317007000 |
Մեխեր, կոճգամներ, գծագրական կոճգամներ, ակոսավոր մեխեր, բռնակներ (բացի 8305 ապրանքային դիրքում ընդգրկված-ներից) և նույնանման արտադրա-տեսակներ՝ սև մետաղներից, գլխիկներով կամ առանց գլխիկների այլ նյութերից, բացի պղնձե գլխիկներով արտադրա-տեսակներից, այլ |
Մեխեր կոշիկի |
կգ |
4 000 |
Թուրքիա |
Թուրքիա |
4 800 000 |
|
Ընդամենը՝ |
1 350 700 000 |
(հավելվածը փոփ. 30.05.24 N 795-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.05.2024, N 795-Ա | 31.05.2024, N 1577-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|